Եփեսացիս 1
«Որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»
Երբևէ մտածել եք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու: Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը տեղի կունենա Փրկչի Երկրորդ Գալուստից առաջ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել այն օրհնությունները, որոնք մատչելի դարձան, երբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը երկրի վրա վերջին օրերում:
Օգտագործեք ժամանակակից մարգարեների խոսքերը՝ վարդապետությունը հասկանալու համար: Ուսանողներին առաջարկեք փնտրել ժամանակակից մարգարեների խոսքերը՝ Նոր Կտակարանի վարդապետությունը ավելի լավ հասկանալու և այն իրենց կյանքում կիրառելու համար: Ժամանակակից մարգարեների ուսմունքների ուսումնասիրությունը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի նա վկայի ուսանողներին այդ վարդապետական ճշմարտությունների մասին, և օգնի նրանց իրենց ավելի մոտ զգալ այսօրվա մարգարեներին:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք գրել, թե Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումն ինչպես է ազդել իրենց կյանքի վրա: Խնդրեք նրանց իրենց ցուցակը բերել դասարան:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զորացնել նորադարձներին
Հետևյալ իրավիճակը քննարկելու համար ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի:
Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը նոր է միացել Եկեղեցուն:
-
Ի՞նչ մտքեր և մտահոգություններ կունենաք նրա հետ կապված:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ընկերոջը մեծացնել ավետարանի իր իմացությունը և հավատարիմ մնալ իր ուխտերին:
Եթե ուսանողներից ոմանք վերջերս մկրտվել են կամ ունեցել են այս սցենարի հետ կապված այլ փորձառություններ, կարող եք նրանց առաջարկել կիսվել, թե ինչ մտահոգություններ ունեին կամ ունեն, և ինչը օգնեց նրանց:
Այնուհետև կիսվեք հետևյալ պարբերությամբ կամ ամփոփեք այն, որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ Պողոսի՝ Եփեսացիներին ուղղված նամակի համատեքստը:
Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը դիմեց Եփեսոսում և մոտակա տարածքներում գտնվող Սրբերին: Նրա նպատակն էր զորացնել նրանց, ովքեր արդեն Եկեղեցու անդամ էին, և օգնել նորադարձներին՝ զարգացնելու իրենց հոգևոր գիտելիքը, ու հավատարիմ մնալ իրենց ուխտերին։ Այս նամակում ուսուցանված վարդապետությունները ներառում են նախակարգումը (տես Եփեսացիս 1.4–6), Սուրբ Հոգու կնքման զորությունը (տես Եփեսացիս 1.13–14), մարգարեների և առաքյալների կարևորությունը (տես Եփեսացիս 2.19–22), մեկ ճշմարիտ և միասնական Եկեղեցու գաղափարը (տես Եփեսացիս 4.1–7) և Եկեղեցու շրջանակներում կատարվող տարբեր ծառայություններ, կոչումներ և գործառույթներ (տես Եփեսացիս 4.11–14):
Իր օրերի անդամների զորացմանն ուղղված Պողոսի մեկ այլ վարդապետությունը խոսում էր վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին:
-
Ձեր կարծիքով, վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին իմանալը ինչո՞ւ ուժ տվեց Պողոսի ժամանակներում ապրող Սրբերին:
Այս դասի ընթացքում վերականգման մասին ուսումնասիրելիս մտածեք, թե այս վարդապետությունն ինչպե՞ս է ամրապնդում ձեզ հավատքը առ Հիսուս Քրիստոս:
Ժամանակների լրիվության տնտեսությունը
Տնտեսությունը մի ժամանակաշրջան է, երբ Տերը բացահայտում է Իր ճշմարտությունները, քահանայության իշխանությունն ու արարողությունները երկրի վրա գտնվող մարդկանց: Աշխարհի պատմության ընթացքում գոյություն են ունեցել ավետարանի բազմաթիվ տնտեսություններ:
Եփեսացիներին ուղղված նամակում Պողոսը մարգարեացավ հատուկ տնտեսության մասին: Կարդացեք Եփեսացիս 1.10 հատվածը՝ փնտրելով, թե ինչ հատուկ տնտեսության և մեր օրերում կատարվելիք իրադարձությունների մասին է մարգարեացել Պողոսը:
Ժամանակ հատկացրեք ուսանողներին օգնելու հասկանալ Եփեսացիս 1.10-ի որոշ հիմնական բառերի և արտահայտությունների իմաստը: Դուք կարող եք դա անել՝ անդրադառնալով Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի 2023 թ. սեպտեմբերի թողարկման «Տող առ Տող» բաժնին: «Եփեսացիս 1.10. Աստված ամեն բան կբովանդակի Քրիստոսումը» վարժությունը, որը կարող եք գտնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ի հոկտեմբերի 2-8 համառոտ շարադրանքում, կարող է նույնպես օգտակար լինել:
Այլ տարբերակներից մեկն է ուսանողներին խնդրել կիսվել, թե Եփեսացիս 1.10 հատվածից որ բառերը կամ արտահայտությունները հասկանալու օգնության կարիք ունեն: Դրանք կարող են նշվել գրատախտակին: Այնուհետև ուսանողները կարող են տեսնել՝արդյոք կարող են պատասխաններ գտնել՝ սուրբ գրությունների ծանոթագրություններից կամ Gospel Library հավելվածից օգտվելիս:
-
Ո՞ր ապագայի մասին է Պողոսը խոսում Եփեսացիս 1․10-ում:
-
Ըստ Պողոսի մարգարեության, ի՞նչ կպատահի «ժամանակների լրիվության տնտեսության» ժամանակ:
Ապրեք ժամանակների լրիվության մեջ
Անցյալ տնտեսությունների ժամանակ Տերը Իր մարգարեներին հայտնեց բազմաթիվ ճշմարտություններ, սուրբ գրություններ, ուխտեր և զորություններ: Եփեսացիս 1-10-ից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Ժամանակների լրիվության տնտեսության ժամանակ նախկին տնտեսությունների բոլոր բաները կվերականգնվեն:
Կարող եք գրատախտակին նկարել նմանատիպ մի պատկեր:
Պատկերացրեք, որ հետևյալ նկարում գետերից յուրաքանչյուրը ներկայացնում է ավետարանի տնտեսություն:
-
Ինչո՞վ է ժամանակների լրիվության տնտեսությունը նման ջրային ավազանին՝ իր մեջ թափվող գետերով:
Յոթանասունից երեց Բ. Հ. Ռոբերտսը (1857–1933) վկայել է, թե ինչ է տեղի ունենալու ժամանակների լրիվության տնտեսության ժամանակ:
Սա է ժամանակների լրիվության տնտեսությունը, և մենք տեսնում ենք, որ նրա մեջ ամփոփվում են բոլոր նախկին տնտեսությունները՝ ինչպես զորեղ գետերը սրընթաց հոսում են դեպի օվկիանոս, մեզ կապելով իրենց հետ, և իրենք էլ կապվելով մեզ հետ, և մենք հասկանում ենք, որ ի սկզբանե Աստված իր տեսադաշտում ունեցել է մի մեծ նպատակ, որը Իր զավակների փրկությունն է: Եվ այժմ եկել է վերջին օրը, վերջին տնտեսությունը, երբ ճշմարտությունը, լույսը և արդարությունը պետք է հեղեղեն երկիրը:
(Բ. Հ. Ռոբերտս, համաժողովի զեկույցում, հոկտեմբեր 1904, 73)
-
Նախորդ տնտեսությունների ո՞ր ճշմարտությունները, սուրբ գրությունները, ուխտերն ու զորություններն են վերականգնվել կամ առաջ բերվել ժամանակների լրիվության տնտեսության մեջ:
Ուսանողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և խնդրեք նրանց նկարված գետակները պիտակավորել նախկին տնտեսություններից այն ճշմարտություններով, սուրբ գրություններով, ուխտերով և զորություններով, որոնք վերականգնվել կամ առաջ են բերվել ժամանակների լրիվության տնտեսության մեջ: (Պիտակների անուններ կարող են լինել նաև՝ կնքման զորություն, փրկող արարողություններ, Մորմոնի Գիրքը և այլն։ Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են լրացուցիչ գետակներ նկարել։)
Վերականգնման հայտարարություն
Պատմական 2020 թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ, որը նվիրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման սկզբի 200-րդ տարեդարձին, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրեց «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» հայտարարությունը (ChurchofJesusChrist.org): Կարդացեք այս հայտարարությունը՝ մտածելով, թե ձեր կյանքն ինչպես է օրհնվել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ:
Օգտակար կլինի պատրաստել Վերականգնման հայտարարության տպագիր օրինակներ այն ուսանողների համար, որոնց այն հասանելի չէ թվային տարբերակով:
-
Վերականգնման հայտարարության ո՞ր մասերը կարևորեցիք:
-
Ինչո՞վ կկիսվեիք Եկեղեցու անդամի հետ, ոըը համոզված չէ, թե արդյոք հավատում է Վերականգնմանը, կամ նրա հետ, ով չի զգում, որ այն կարևոր է իր համար:
Մի պահ հիշեք բոլոր դեպքերը, երբ Հիսուս Քրիստոսը օրհնել է ձեր կյանքը Իր վերականգնված ավետարանի շնորհիվ:
Եթե ուսանողները կատարել են ուսանողի նախապատրաստական վարժությունը, խնդրեք նրանց անդրադառնալ պատրաստված ցուցակին և մտածել, թե նրանք ինչ կարող են ավելացնել դրան Եփեսացիս 1 գլուխն ուսումնասիրելուց հետո:
-
Վերականգնման ո՞ր կողմերի համար եք հատկապես երախտապարտ: Ինչպե՞ս են դրանք ազդել ձեր կյանքի վրա:
-
Ձեր կարծիքով, Տերն ինչ է ցանկանում, որ դուք անեք՝ Իր շարունակական Վերականգնմանը մասնակցելու և ուրիշներին Նրա մոտ հավաքելու համար:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչու է Վերականգնման աշխատանքն այդքան կարևոր
Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–1844) ուսուցանել է.
Այն տրված է մեզ, որպեսզի տեսնենք, մասնակցենք և օգնենք առաջ տանել Վերջին Օրերի փառքը, «ժամանակների լրիվութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում» [տես Եփեսացիս 1.10]: [Սա] մի աշխատանք է, որի մասին Աստված և հրեշտակները հաճույքով են խորհել անցյալ սերունդների ընթացքում, որը խանդավառեց հնադարյան հայրապետերի և մարգարեների հոգիները, մի աշխատանք, որը նախատեսված է առաջ բերել խավարի զորությունների կործանումը, երկրի նորացումը, և մարդկային ընտանիքի փրկությունը»:
(Տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 513-15)
Ի՞նչ է տնտեսությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրում է ավետարանի տնտեսությունները և մեկնաբանում, թե ինչու է այս վերջին տնտեսությունը եզակի:
Ի՞նչ է Վերականգնումը
Ավետարանի վերականգնման բացատրություն
Վերականգնման մասին վկայությունն ինչպե՞ս կարող է փոխել իմ կյանքը
Մաս 2. Երիտասարդները կիսվում են Վերականգնման մասին իրենց վկայություններով, և պատմում, թե ինչպես է այն փոխել իրենց կյանքը: Հիմնված է 2016 թվականի հոկտեմբերին երեց Քրեյգ Ք. Քրիստենսենի կողմից տրված ելույթի վրա:
Երիտասարդ տղամարդիկ և կանայք կիսվում են, թե ինչպես են Վերականգնման հետ կապված իրադարձությունները շատ իրական ազդեցություն թողնում իրենց առօրյա կյանքի վրա:
2019 թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է տաճարային երաշխավորագիր ստանալու համար տրվող հարցազրույցի հարցերով, որոնց թվում է «Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին» (տես «Ամփոփիչ ելույթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 121):
Մտածեք, թե այս հարցն ինչու է ընդգրկված որպես Տիրոջ տուն մտնելու պայման: Շարունակվող Վերականգնումը հասկանալը, դրան հավատալը և մասնակցելը ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Ի՞նչ է նշանակում, որ Վերականգնումը դեռ տեղի է ունենում
Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խոսել է Վերականգնման շարունակական բնույթի մասին:
Երբեմն մենք մտածում ենք ավետարանի Վերականգնման մասին որպես մի երևույթի, որն ավարտվել է, արդեն իսկ իրականացել է. Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը, նա ստացել է քահանայության բանալիները, Եկեղեցին կազմավորվել է: Իրականում վերականգնումը շարունակվող գործընթաց է. մենք ապրում ենք դրանում հենց հիմա: Այն ներառում է «այն ամենը, ինչ Աստված հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ հայտնում է» և «շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք «Նա դեռևս հայտնելու է» (Հավատո Հանգանակ 1.9): Եղբայրնե՛ր, ներկայիս իրադարձություններով լի զարգացումները մասն են կազմում վաղուց նախատեսված այն նախապատրաստական շրջանի, որն իր գագաթնակետին կհասնի մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի փառավոր Երկրորդ Գալստյան ժամանակ:
(Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 59)
Օժանդակ ուսումնական վարժություն
Ի՞նչ է վերականգնումը նշանակում ձեզ համար։
Որպես դասը սկսելու այլընտրանքային եղանակ, ուսանողներին խնդրեք կիսվել, թե նրանք ինչ են ակնկալում ապագայում, և բացատրել, թե ինչու: Կարող եք նաև ուսանողներին խնդրել կիսվել, թե, իրենց կարծիքով, ուրիշները ինչ կարող են ակնկալել ապագայում:
Այնուհետև կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ հայտարարությամբ.
Աստվածային ծրագրով, մղվելով Սուրբ Հոգու կողմից, Աստծո հնադարյան մարգարեները մարգարեանում էին Վերականգնման և այն մասին, ինչ պետք է գա մեր օրերում՝ վերջին տնտեսության և ժամանակների լրիվության ժամանակ: Այդ աշխատանքը «ոգեշնչել է» վաղ օրերի տեսանողների հոգիները [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 515]: Սերունդներ շարունակ նրանք կանխագուշակել են, երազել, կանխատեսել և մարգարեացել են երկրի վրա Աստծո արքայության ապագայի մասին, ինչը Եսայիան անվանել է «զարմանալիք և զարմանք» [Եսայիա 29.14]:
(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Մարգարեության իրականացում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 75)
Այս հայտարարությամբ կիսվելուց հետո ուսանողներին առաջարկեք կիսվել, թե, իրենց կարծիքով, անցյալի մարգարեներն ինչու էին այդքան անհամբեր սպասում մեր օրերին: Կարող եք նաև ուսանողներին խնդրել կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչ է նշանակում ապրել այն ժամանակներում, երբ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին երկրի վրա է:
Ուսանողներին առաջարկեք Եփեսացիս 1 հատվածն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են նրանց օգնել ավելի մեծ երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ՝ վերջին օրերում Իր Եկեղեցին վերականգնելու համար: