Վարդապետության սերտման կրկնություն 9
Սովորեք հասկանալ և բացատրել ճշմարտությունները
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները պարունակում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին կարևոր ճշմարտություններ: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունները և սովորել բացատրել դրանք ուրիշներին:
Սովորեք բացատրել Երբ ուսանողներին հնարավորություն եք տալիս բացատրել Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, դուք նրանց օգնում եք հասկանալ, թե ինչ գիտեն ճշմարտության մասին, և ավելի վստահ լինել՝ ուրիշների հետ իրենց գիտելիքներով կիսվելիս:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման սուրբ գրությունների վերջերս սովորած մի հատված և բացատրել այն որևէ մեկին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Ուսանողներից մեկին առաջարկեք ցուցադրել որևէ հմտություն, որի զարգացման համար ուսուցում է պահանջվել, օրինակ՝ նվագել երաժշտական գործիք կամ երգել:
Ինչպես զարգացնել որևէ հմտություն
-
Ի՞նչ եք դուք իսկապես լավ անում:
-
Ինչպե՞ս եք զարգացրել այդ հմտությունը:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմել է, թե ինչպես կարելի է որևէ հմտություն զարգացնել:
Որպեսզի ինչ-որ մեկն իսկապես հաջողության հասնի որևէ ոլորտում, բացի բնական տաղանդից, անհրաժեշտ է նաև մեծ կարգապահություն, զոհաբերություն և բազմաթիվ ժամերի ուսուցում և հմտությունների կիրառում։
(Գարի Ի. Սթիվենսոն, «Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 47)
-
Դա ինչպե՞ս կարող է կիրառվել սուրբ գրություննների ձեր ուսումնասիրության մեջ:
-
Որքանո՞վ եք վստահ Փրկիչի ուսմունքները ուրիշներին բացատրելու ձեր հմտության մեջ:
Հետևյալ վարժությունների համար կարող եք ընտրել վարդապետության սերտման այլ հատվածներ:
Այսօր դուք կօգտագործեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ՝ Փրկիչի ուսուցանած ճշմարտություներն ավելի լավ հասկանալու համար, և կփորձեք բացատրել այդ ճշմարտությունները ուրիշներին: Նախ՝ օգտակար կլինի վերընթերցել վարդապետության սերտման վերջերս սովորած հատվածները: Փորձեք համապատասխանեցել վարդապետության սերտման հղումը ճիշտ հիմնական արտահայտության հետ:
Հետևյալ վարժությունների համար կարող եք ընտրել վարդապետության սերտման այլ հատվածներ: Համապատասխանեցման վարժության պատասխաններն են 1-Գ, 2-Բ, 3-Ա, 4-Դ:
|
1. Մատթեոս 11.28–30 |
Ա. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»: |
|
2. Մատթեոս 16.15–19 |
Բ. Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: |
|
3. Հովհաննես 7.17 |
Գ. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: |
|
4. Մատթեոս 22.36–39 |
Դ. «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին»: |
Ինչպես հասկանալ հատվածը
Կարող եք դասարանով կատարել հետևյալ վարժությունը: Գրատախտակին գրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների մի հատված (եթե հնարավոր է, դասից առաջ): Կիսվեք հետևյալ հրահանգներով և ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց հարցերը:
Որքան հնարավոր է շատ հարցեր գրեք վարդապետության սերտման այդ հատվածի վերաբերյալ: (Հետևյալը այդ հարցերի օրինակներից է. Այս արտահայտությունն ինչ է նշանակում Փրկիչն ո՞ւմ հետ էր խոսում և ինչո՞ւ: Փրկիչն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց և ինչո՞ւ: Այս ուսմունքը ե՞րբ կարող է օգտակար լինել ինձ համար):Փնտրեք պատասխաններ սուրբ գրությունների, աղոթքի, ավետարանն ուսումնասիրելու հուշումների և վստահելի մարդկանց օգնությամբ: Գրեք ձեր գտած պատասխանները:
Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր պատասխանները արագ կգտնվեն: Որոշ պատասխաններ գտնելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, լրացուցիչ ուսումնասիրություն և անձնական հայտնություն: Այնուամենայնիվ, այս վարժությունը կամրապնդի Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունները և կօգնի ձեզ հոգևորապես ավելի ինքնապահով դառնալ:
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Այնուհետև առաջարկեք նրանց նույն վարժությունն ինքնուրույն կատարել՝ մեկ այլ հատված օգտագործելով: Օգտակար կլինի ուսանողներից յուրաքանչյուրին հանձնարարել վարդապետության սերտման վերընթերցած հատվածներից մեկը և ապա ուսանողներին խմբերի բաժանել, որտեղ յուրաքանյուր ուսանող կունենա իր հատվածը:
Բացատրեք ճշմարտությունը
Կարող եք հարմարեցնել հետևյալ վարժությունը՝ բաժանելով վարդապետության սերտման հատվածներով ծրարներ: Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածներից մեկը: Ուսանողներին խմբերի բաժանեք, որտեղ յուրաքանչյուր ուսանող կունենա իր հատվածը: Խմբերին առաջարկեք մոտենալ ծրարներից յուրաքանչյուրին: Երբ նրանք այն բացեն, խնդրեք այն ուսանողին, ով ուսումնասիրել է ծրարում գտնվող վարդապետության սերտման հատվածը, դրա իմաստը բացատրել մնացածին, և ասել, թե ինչ է սովորել դրանից:
Պատկերացրեք, որ ձեր ընկերը կարդացել է վերջերս ձեր ուսումնասիրած վարդապետության սերտման սուրբ գրությունների որևէ հատված, բայց չի հասկացել դրա իմաստը և նշանակությունը իր կյանքում: Նա խնդրում է ձեզ բացատրել այն:
Գրավոր բացատրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը ձեր ընկերոջը: Անպայման բացահայտեք կարևոր ճշմարտությունները և բացատրեք, թե դրանք ինչու են կարևոր:
Շարունակեք սովորել
Խորհեք վարդապետության սերտման հատվածների ճշմարտություններն ավելի լավ հասկանալու և դրանք բացատրելու այս փորձառության շուրջ:
-
Ավելի լավ հասկանալով՝ ինչպե՞ս եք ավելի լավ բացատրում ավետարանի ճշմարտությունները:
-
Ապագայում ի՞նչ եք անելու, որպեսզի պատրաստ լինեք բացատրել վարդապետության սերտման և այլ հատվածներում գտնված ճշմարտությունները: