Վարդապետության սերտման կրկնություն 8
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Տարվա ընթացքում ձեր կհորդորեն մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման 24 հատվածներից յուրաքանչյուրի համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման առաջին 11 հատվածներից:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասարան բերել Եկեղեցու հին ամսագրերի օրինակներ, որոնք նրանք կկարողանան կտրտել՝ վարդապետության սերտման հատվածները մտապահելուն օգնող նկարներ պատրաստելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Այս դասի վարժության համար դասարան բերեք հետևյալ առարկաները՝ Եկեղեցու հին ամսագրերի օրինակներ, երկու մկրատ, սոսինձ, գունավոր թուղթ, մարկերներ և մատիտներ: Ուսանողները կարող են նաև օգտագործել իրենց սեփական միջոցները՝ Եկեղեցու գրադարանում պատկերներ կամ նկարներ գտնելու համար:
Օգտագործեք նկարներ՝ հիշելու համար
Կարող եք օգտագործել առարկայական դասը, որպեսզի ցուցադրեք, թե նկարներն ինչպես կարող են օգնել ուսանողներին մտապահել անհրաժեշտ հատվածները:
Դա անելու միջոցներից մեկն է՝ ստեղծել սցենար կամ թվարկել առարկաներ և ապա խնդրել ուսանողներին կրկնել մանրամասները: Այնուհետև օգտագործեք պատկերներ կամ նկարներ՝ այլ սցենար նկարագրելու կամ այլ առարկաների ցուցակ ստեղծելու համար և խնդրեք ուսանողներին կրկնել մանրամասները: Հարցրեք ուսանողներին, թե այս երկու մոտեցումներից որը օգնեց նրանց ավելի հեշտ հիշել մանրամասները:
Վարդապետության սերտման հատվածների մտապահումը կարող է օգնել ձեզ հիշել Փրկիչի խոսքերը անհրաժեշտության պահին: Կան բազմաթիվ մարտավարություններ, որոնք կարող են օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունները: Այս դասի նպատակն է նկարների միջոցով օգնել ձեզ ավելի լավ մտապահել սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:
Հետևյալը Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների ցուցակն է: Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունը, եթե մինչև հիմա չեք նշել:
Ցուցադրեք հետևյալ թերթիկը որպես հղում, մինչև ուսանողները պատրաստեն իրենց նկարները հաջորդ վարժության ժամանակ:
|
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
|
Ղուկաս 2.10–12 |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: |
|
Հովհաննես 3.5 |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: |
|
Հովհաննես 3․16 |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: |
|
Մատթեոս 5.14–16 |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: |
|
Մատթեոս 11.28–30 |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: |
|
Մատթեոս 16.15–19 |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: |
|
Հովհաննես 7.17 |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ |
|
Մատթեոս 22.36–39 |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ |
|
Ղուկաս 22.19-20 |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: |
|
Հովհաննես 17.3 |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ |
|
Ղուկաս 24.36–39 |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Ստեղծեք տեսողական պատկեր
Դասարանի չափից կախված՝ հետևյալ վարժությունը կարող է կատարվել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով: Հնարավորության դեպքում դասարան բերեք Եկեղեցու հին ամսագրերի օրինակներ՝ ուսանողների օգտագործման համար: Եթե տպագիր նկարները մատչելի չեն, խնդրեք ուսանողներին դրանք նկարել թղթի վրա: Կարող եք ուսանողների հետ միասին նկար ստեղծել: Վարժության վերջում սւսանողներին առաջարկեք կիսվել իրենց նկարներով:
Գտեք կամ նկարեք մի պատկեր, որը կարող է ձեզ օգնել հիշել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը Նոր Կտակարանի վարդապետության սերտման առաջին 11 հատվածներից մեկից: Ձեր ստեղծագործությունը կարող է պարունակել մեկ կամ երկու նկար, որոնք կօգնեն ձեզ ամբողջովին մտապահել հիմնական արտահայտությունը, կամ այն կարող է պարունակել տարբեր նկարներ՝ հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառի համար: Ձեր ստեղծագործության վրա աշխատելիս մտածեք, թե ձեր ընտրած հատվածն ինչպես է առնչվում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հետ:
Երբ ուսանողները ավարտեն, խնդրեք նրանց իրենց ստեղծագործությամբ կիսվել դասարանի հետ:
Ժամանակի առկայության դեպքում ուսանողները կարող են նաև կարճ դաս պատրաստել ընտրված հատվածի վերաբերյալ, որը նրանք կարող են օգտագործել ընտանեկան երեկոյի կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Ուսանողներին առաջարկեք հնարավորություն գտնել դասի ժամանակ և օգտագործել իրենց կողմից ստեղծված նկարը: Հետևյալ հարցերը կարող են ուսանողներին ուղղորդել դասերին պատրաստվելու ընթացքում.
-
Այս հատվածն ի՞նչ է մեզ օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:
-
Այս հատվածի ճշմարտությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել ձեր կյանքի վրա:
-
Ձեր կյանքի ո՞ր փորձառություններն են առնչվել այս հատվածում ուսուցանվող ճշմարտության հետ:
Կարող եք ուսանողներին հորդորել, որ փորձեն ինքնուրույն մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Նրանք նույնիսկ կարող են ընտրել ամբողջական հատվածներ՝ անգիր սովորելու համար: