Վարդապետության սերտման կրկնություն 16
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ անգիր սովորել Նոր Կտակարանի վարդապետության սերտման որոշ հատվածներ և հիմնական արտահայտություններ:
Օգտագործեք բազմազանությունը՝ ուսանողներին ներգրավելու համար Օգտագործելով բազմազանությունը ուսուցման մարտավարության մեջ՝ դուք կարող եք մեծացնել ուսանողների ուսումնառության արդյունավետությունը: Հարմարեցրեք դասի նյութն այնպես, որ այն հետաքրքրի ուսանողներին և օգնի նրանց:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ վարդապետության սերտման ուսումնասիրված հատվածներից մեկը կամ երկուսը: Հորդորեք նրանց անգիր անել հղումը և հիմնական արտահայտությունը կամ, եթե հնարավոր է, ամբողջ հատվածը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ինչո՞ւ եք անգիր հիշում հետևյալը. երգի տեքստը, դասացուցակը կամ մարզիկի և արտիստի մասին փաստերը:
-
Ի՞նչ այլ բաներ եք մտապահում: Ինչո՞ւ եք մտապահում դրանք:
Կարող եք կիսվել որևէ բան անգիր սովորելու մասին ձեր անձնական փորձառությունով և թե ինչու եք այն անգիր սովորել:
-
Ինչո՞ւ պետք է անգիր սովորել սուրբ գրությունները:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015) հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Նա ապրում է» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 5:27-6:05-ը: Փնտրեք առնվազն երեք օրհնություններ, որոնք կարող են մեզ առաջարկել անգիր սովորած սուրբ գրությունները:
Ես առաջարկում եմ, որ դուք անգիր սովորեք այն սուրբ գրությունները, որոնք հուզել են ձեր սիրտը կամ հասկացողությամբ լցրել ձեր հոգին: Երբ սուրբ գրություններն օգտագործվում են այնպես, ինչպես Տերն է ցանկացել, որ դրանք գրվեն, դրանց ունեն հատուկ զորություն, որը չի կարող փոխանցվել բառափոխման դեպքում: Երբեմն, երբ ես մեծ կարիք եմ զգում, ես մտովի կրկնում եմ այն սուրբ գրությունները, որոնք ինձ ուժ են տվել: Սուրբ գրությունները, հատկապես Տիրոջ խոսքերը, մեզ կարող են տալ մեծ սփոփանք, ուղղություն և զորություն:
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Նա ապրում է», Ensign, նոյեմբեր 1999, 87-88)
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել սուրբ գրությունները կամ հիմնական արտահայտությունները անգիր սովորելով:
-
Տիրոջ խոսքերը անգիր սովորելով՝ ինչպե՞ս եք ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Եթե ուսանողներին պետք է լրացուցիչ օգնություն՝ սուրբ գրություններն անգիր սովորելու օգուտը հասկանալու համար, կարող եք կիսվել «Ինչո՞ւ պետք է մտապահենք սուրբ գրությունները» հոդվածը (Jared R. Moon, New Era, Sept. 2014, 17):
Պատկերներով քարտեր
Պատկերներով քարտեր օգտագործելը սուրբ գրությունների հղումները անգիր անելու միջոցներից մեկն է: Պատկերներով քարտ պատրաստելու համար վերցրեք թղթի մի կտոր և այն ծալեք սկզբից երկու տակ, այնուհետև՝ չորս: Բացեք այն և բաժանեք չորս քարտի:
Անհրաժեշտության դեպքում կարող եք հետևյալ հղումները և հիմնական արտահայտությունները փոխարինել ուսումնասիրված հատվածների հղումներով և հիմնական արտահայտություններով:
Քարտի մի կողմի վրա գրեք հետևյալ հղումներից յուրաքանչյուրը: Իսկ մյուս կողմի վրա գրեք հիմնական արտահայտությունը:
|
Հղում |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
|
Եփեսացիս 1․10 |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»: |
|
Եփեսացիս 2.19-20 |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: |
|
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: |
|
Բ Տիմոթեոս 3.15–17 |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
Ստեղծագործաբար մոտեցեք սուրբ գրությունները մտապահելու գործին: Ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը կամ ձերն առաջարկեք:
-
Ստուգեք ինքներդ ձեզ. Այնպես պահեք պատկերներով քարտը, որ տեսնեք միայն հղումը կամ հիմնական արտահայտությունը: Փորձեք հիշել համապատասխան հղումը կամ հիմնական արտահայտությունը: Կրկնեք այն մի քանի անգամ:
-
Կրկնություն հաղորդագրության միջոցով. Ուղարկեք հղումը սեմինարիայի ընկերներին և տեսեք, թե ով ձեզ հետ կուղարկի ճիշտ հիմնական արտահայտությունը:
-
Համապատասխանեցման վարժություն. Աշխատեք զույգերով դասընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Խնդրեք, որ զույգից մեկը դնի իր քարտերն այնպես, որ երևան հղումները, իսկ մյուսն՝ այնպես, որ երևան հիմնական արտահայտությունները: Համապատասխանեցրեք հղումը հիմնական արտահայտության հետ՝ հիմնական արտահայտությամբ քարտը դնելով հղումով քարտի վրա:
-
Օգտագործեք հավելվածը. Օգտագործեք Վարդապետության սերտում հավելվածը:
Կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգուց բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք օգտագործել քարտերի մեկ հավաքածու և բաժանեք այն խմբի անդամների միջև: Կարդացեք հիմնական արտահայտությունը: Այն ուսանողը, որն ունի համապատասխան հղումով քարտը, պետք է այն արագ փոխանցի ուսուցչին: Սահմանեք հստակ ժամանակահատված դա անելու համար (օրինակ՝ հինգ վայրկյան): Հորդորեք ուսանողներին օգնել իրենց թիմի անդամներին: Ուսանողները կարող են նաև փոխանակել քարտերը, որպեսզի թիմի բոլոր անդամները սովորեն բոլոր հղումները և հիմնական արտահայտությունները:
Ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված:
-
Ինչո՞ւ եք ցանկանում անգիր անել այս հատվածը կամ հիմնական արտահայտությունը:
-
Այն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը:
Եթե ժամանակ է մնացել, ուսանողները կարող են պատկերներով քարտեր պատրաստել այլ հղումների և համապատասխան հիմնական արտահայտությունների համար: