Վարդապետության սերտման կրկնություն 11
Հասկացեք և կիրառեք
Այս դասը կօգնի ձեզ կրկնել վարդապետությունների սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները և կօգնի ձեզ կիրառել այդ ճշմարտությունները տարբեր հանգամանքներում:
Ներգրավեք ուսանողներին ուսումնական գործընթացում Ուսումնառության ընթացքում ակտիվորեն մասնակցող ուսանողները ավելի հեշտ կհիշեն իրենց սովորածը: Ուսանողներին առաջարկեք մասնակցել ֆիզիկական շարժում և մարդկանց և առարկաների հետ հարաբերություն նախատեսող վարժություններին:
Ուսանողի նախապատրաստում: Հնարավորության դեպքում ուսանողներին տրամադրեք դասի համար նախատեսված թերթիկի մի օրինակ: Առաջարկեք նրանց կրկնել վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները: Նաև խնդրեք նրանց հիշել, թե որ իրավիճակներում վարդապետության սերտման այս հատվածներում գտնված ճշմարտությունները կարող են օգտակար լինել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Կրկնեք վարդապետության սերտման հատվածները
Կրկնեք Նոր Կտակարանում գտնվող վարդապետությունների սերտման հատվածները: Դրանցից ո՞րն էիք լավ հիշում: Ո՞րի հետ էիք ավելի քիչ ծանոթ:
-
Այս հատվածներում ուսուցանված ո՞ր ճշմարտություններն են առավել իմաստալից ձեզ համար:
Եթե ուսանողների համար օգտակար լինի վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները կրկնությունը, կարող եք կատարել հետևյալ վարժություններից ցանկացածը կամ բոլորը.
Նշում. Այս վարժությունները կատարելիս օգտակար կլինի ուսանողներին առաջարկել զույգերով աշխատել: Կարող եք օգնության կարիք ունեցող ուսանողներին զուգընկեր ընտրել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են և կարող են օգնել նրանց:
1. Ցուցադրեք հղումները գրատախտակի մի կողմում, իսկ պատահական հերթականությամբ ներկայացված հիմնական արտահայտությունները՝ մյուս կողմում: Ուսանողներին առաջարկեք տեսնել, թե նրանք քանի հղում և հիմնական արտահայտություն կկարողանան համապատասխանեցնել: Առաջարկեն նրանց օգտագործել իրենց սուրբ գրությունները՝ իրենց աշխատանքը ստուգելու համար:
2. Ցուցադրեք հիմնական արտահայտության մի մասը և ուսանողներին առաջարկեք ավարտել այն և նշել հղումը:
3. Սկսեք դանդաղ կարդալ հիմնական արտահայտությունը: Երբ ուսանողները ճանաչեն վարդապետության սերտման հատվածը, նրանք կարող են այն բացել իրենց սուրբ գրություններում:
|
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
|
Ղուկաս 2.10–12 |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: |
|
Հովհաննես 3.5 |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: |
|
Հովհաննես 3․16 |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: |
|
Մատթեոս 5.14–16 |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: |
|
Մատթեոս 11.28–30 |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: |
|
Մատթեոս 16.15–19 |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: |
|
Հովհաննես 7.17 |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ |
|
Մատթեոս 22.36–39 |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ |
|
Ղուկաս 22.19-20 |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: |
|
Հովհաննես 17.3 |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ |
|
Ղուկաս 24.36–39 |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Սուրբ գրությունների ճշմարտությունները հիշելու միջոցներից մեկն է՝ կապել դրանք առօրյա առարկաների հետ: Ընտրեք վարդապետության սերտման երկու հատվածներ և կրկնեք դրանց հիմնական արտահայտությունները: Այնուհետև յուրաքանչյուր հատվածի հետ կատարեք հեևյալը.
-
Նկարեք կամ լուսանկարեք այն առարկան, որը, ըստ ձեզ, կապ ունի հատվածի հիմնական արտահայտության հետ: (Օրինակ՝ Մատթեոս 5.14–16 -ի համար կարող եք նկարել կամ լուսանկարել լույսը):
-
Գրեք կարճ բացատրություն, թե այդ առարկան ինչ կապ ունի հատվածում ուսուցանած ճշմարտության հետ:
Կապեք ճշմարտությունները կյանքին
Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է մի ճշմարտություն, որը կարող է մեզ օգնել կիրառել վարդապետության սերտման հատվածները: Նա ուսուցանել է, որ «մինչ մենք անցնում ենք մահկանացու կյանքի տարբեր հանգամանքներով, մարտահրավերներով, որոշումներով և փորձառություններով», ավետարանի սկզբունքները «տրամադրում են հավերժական կյանքի արժեքավոր հեռանկարը» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24): Վարդապետության սերտման հատվածներում գտնված սկզբունքները կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես արձագանքել կյանքում առաջացող տարբեր իրավիճակներին:
Հետևյալ վարժության համար ուսանողները կարող են գրել իրավիճակը թերթիկի դիմերեսին, իսկ վարդապետության սերտման հատվածը և բացատրությունը՝ դարձերեսին:
Նկարագրեք մի իրավիճակ, որտեղ որևէ մեկը կարող է կիրառել ձեր կողմից ընտրված հատվածի ճշմարտությունը: Բացատրեք, թե այդ ճշմարտության կիրառումն ինչպես կարող է օգնել այդ մարդուն ստանալ Փրկիչի օգնությունը:
Կարող եք հավաքել ուսանողների սցենարները և կարդալ դրանք դասարանին: Դա ուսանողներին թույլ կտա լսել իրենց դասընկերների գաղափարները և տեսնել, որ մեկ հանգամանքում կարելի է կիրառել տարբեր ճշմարտություններ:
Ուսանողների մասնակցությունը խթանելու միջոցներից մեկն է՝ կարդալ սցենարը և ուսանողներին առաջարկել (անհատապես կամ փոքր խմբերով) գրել վարդապետության սերտման այն հղումն ու հիմնական արտահայտությունը, որը, ըստ իրենց, կարող է օգնել սցենարում ներկայացված մարդուն: Եթե ուսանողը կամ խումբը բացահայտել է մի ուրիշ ճշմարտություն, առաջարկեք նրանց բացատրել, թե այդ ճշմարտությունն ինչպես կարող է օգնել:
Խորհեք Փրկիչի ճշմարտությունների շուրջ
Խորհեք վարդապետության սերտման հատվածների և տարվա առաջին կեսում ուսուցանված հիմնական արտահայտությունների շուրջ (տես դասի սկզբում ներկայացված աղյուսակը):
Կարճ նամակ գրեք որևէ մեկին, ով նոր է սկսում հաճախել սեմինարիան և չգիտի վարդապետության սերտման հատվածների մասին: Բացատրեք, թե այդ հատվածներն ինչպես կօգնեն նրանց ավելի լավ ճանաչել Փրկիչին և ինչպես կպատասխանեն այն հարցերին և մարտահրավերներին, որոնց նրանք կարող են հանդիպել իրենց կյանքում: Կարող եք կիսվել օրինակով այն մասին, թե երբ եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել Փրկիչի վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված ճշմարտությունները իմանալուց կամ հիշելուց:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Դերախաղ
Նախագահ Ջոյ Դ․ Ջոնսը, ով ծառայել է որպես Երեխաների միության գերագույն նախագահ, հայտարարել է, որ դերախաղը «կարող է երեխաներին պատրաստել մարտահրավերների» ( «Կարևոր զրույցներ», Լիահոնա, մայիս 2021, 13): Կարող եք ուսանողներին առաջարկել բացահայտել մի իրավիճակ, որտեղ վարդապետության սերտման հատվածում գտնված ճշմարտությունը կարող է օգնել: Այնուհետև նրանք կարող են դերախաղով ցույց տալ, թե ինչպես կարձագանքեին այդ իրավիճակին՝ օգտագործելով նշված ճշմարտությունը: