Վարդապետության սերտման կրկնություն 10
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա կիրառել այս տարի սովորած վարդապետության հատվածներից մի քանիսը:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել հետևյալ աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Խնդրեք նրանց պատրաստվել և կիսվել, թե ինչպես կարելի է կիրառել այս հատվածներում ներկայացված ճշմարտությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
Վարդապետություն իրական կյանքի համար
Կրկնեք հետևյալ աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Հետևյալ սցենարները կարդալիս որոշեք, թե որ հատվածը կարող է օգնել յուրաքանչյուր սցենարում:
|
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
|
Մատթեոս 22.36–39 |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ |
|
Ղուկաս 22.19-20 |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: |
|
Ղուկաս 24.36–39 |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
|
Հովհաննես 17.3 |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ |
Գրատախտակին ուսանողների համար ցուցադրեք հետևյալ սցենարները, որպեսզի դասարան մտնելիս տեսնեն դրանք: Անհրաժեշտության դեպքում կարող եք հարմարեցնել սցենարները՝ դրանք ուսանողների կարիքներին ավելի համապատասխանեցնելու համար: Ժամանակի առկայությունից կախված, ուսանողները կարող են կատարել այս դասի վարժություններից մեկը կամ երկուսը միասին:
Հորդորեք ուսանողներին օգտագործել իրենց մտքերը ուսանողի նախապատրաստման վարժությունից:
-
Կարլոսը ունի մի ընկեր, ով մեկ այլ քրիստոնեական հավատք է դավանում և համոզված է, որ Հիսուս Քրիստոսը հոգի է և չունի ֆիզիկական մարմին:
-
Լիզն իրեն համարում է ամեն ինչ հանդուրժող մարդ՝ նա ընդունում է ցանկացած վարքագիծ, եթե այն անկեղծ է: Այդ պատճառով նրա մոտ որոշ հարցեր են առաջացել Երկնային Հոր՝ ամուսնության և ընտանիքի վարդապետության վերաբերյալ: Այս հարցերի պատճառով Լիզը վերջերս դադարել է հաճախել եկեղեցի և ապրել այլ պատվիրաններով:
-
Մարիան մտահոգված է, թե ինչպես կարող է հաղորդությունը դարձնել ավելի իմաստալի փորձառություն:
-
Ֆրանկը դադարել է ուշադիր լինել սեմինարիայի դասերի և կիրակնօրյա դպրոցի ժողովների ժամանակ, որովհետև նա զգում է, որ արդեն բավականաչափ գիտելիք ունի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Ընտրեք սցենարներից մեկը և մտածեք, թե վարդապետության սերտման որ հատվածին է այն համապատասխանում:
-
Ձեր ընտրած հատվածը որքանո՞վ է կիրառելի այս սցենարի համար:
-
Սցենարում ներկայացված մարդը այս հատվածի օգնությամբ ի՞նչ կարող է հասկանալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի վերաբերյալ և մեզ հետ կապված Նրանց ցանկությունների մասին:
-
Ի՞նչ գործողություններ կառաջարկեիք, որ տվյալ անձը կատարեր՝ ընտրված ճշմարտությունները կիրառելու համար: Ինչո՞ւ:
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները անձնական հանգամանքներում
Ձեր օրագրում նկարեք մի պատանի և գրեք նրա տարիքը, սեռը և ընտանեկան իրավիճակը: Այդ մարդը կարող է լինել իրական կամ մտացածին: Ներառեք մի քանի խնդիրներ կամ դժվարություններ, որոնք այդ մարդը կարող է ունենալ այս պահին:
Կարող եք ուսանողներին առաջարկել դա անել թերթիկի վրա: Նրան կարող են ծալել իրենց թերթիկները և անկյունում մի խորհրդանիշ նկարել, ինչը կօգնի նրանց գտնել իրենց թերթիկը` առանց ուրիշներին բացահայտելու, թե ում է պատկանում թերթիկը: Բաժանեք թերթիկները դասարանի անդամներին, որպեսզի նրանք կարողանան պատասխանել հետևյալ հարցերին՝ հիմնվելով ներկայացված սցենարի վրա: Ուսանողները կարող են օգտվել նաև իրենց սեփական սցենարից:
Կրկնեք ստորև ներկայացված վարդապետության սերտման հատվածները (ինչպես նաև ձեր կողմից ընտրված հատվածները) և որոշեք, թե որոնք կարող են օգտակար լինել տվյալ սցենարում:
Ցուցադրեք հետևյալ աղյուսակը որպես հղում: Եթե օգտակար լինի, կարող եք օգտագործել լրացուցիչ կամ այլ հատվածներ:
|
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
|
Ղուկաս 2.10–12 |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: |
|
Հովհաննես 3.5 |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: |
|
Հովհաննես 3․16 |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: |
|
Մատթեոս 5.14–16 |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: |
|
Մատթեոս 11.28–30 |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: |
|
Մատթեոս 16.15–19 |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: |
|
Հովհաննես 7.17 |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ |
|
Մատթեոս 22.36–39 |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ |
|
Ղուկաս 22.19-20 |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: |
|
Հովհաննես 17.3 |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ |
|
Ղուկաս 24.36–39 |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Կարճ գրառում ուղղեք սցենարում ներկայացված պատանուն: Ներառեք հետևյալը.
-
Վարդապետության սերտման հատված, որը, ըստ ձեզ, կարող է օգնել նրան հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկություններն իր համար և ինչու:
-
Անձնական փորձառություն, սուրբգրային պատմություն կամ որևէ օրինակ Փրկիչի կյանքից, որը կապված է հատվածում ուսուցանվածի հետ, և կարող է քաջալերել այդ մարդուն:
-
Գործողություններ, որոնք նա կարող է կատարել՝ ճշմարտությունները կիրառելու համար: (Օրինակ՝ Ղուկաս 22.19-20 հատվածների համար կարող եք խորհուրդ տալ հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը և մի քանի բան հիշել Փրկիչի մասին հաղորդության ժամանակ կամ Հովհաննես 7.17 հատվածի համար կարող եք առաջարկել կարդալ ելույթներ, որոնք նրան կօգնեն ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին):
-
Ձեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և հատվածից ընտրված ճշմարտությունները:
Եթե ուսանողները կատարեցին այս վարժությունը ուրիշի սցենարով, խնդրեք նրանց բացել թերթիկները, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կարողանա վերցնել իր թերթիկը: Ուսանողներին առաջարկեք կիսվել այս փորձառությունից իրենց սովորածով: Կարող եք կիսվել նմանատիպ անձնական փորձառությամբ կամ վկայությամբ:
Եթե ձեր նշումը հասցեագրված է իրական մարդուն, կարող եք տալ այն այդ մարդուն կամ քննարկել նրա հետ: