Վարդապետության սերտում. Գնահատման կրկնություն 2
Ա Կորնթացիս 6.19-20-Հայտնություն 20.12
Վարդապետության սերտման գնահատման այս կրկնության նպատակն է օգնել ուսանողներին կրկնել Ա Կորնթացիս-Հայտնություն գրքերում գտնվող վարդապետության սերտման 13 հատվածները: Այն նաև կօգնի ուսանողներին պատրաստել հաջորդ գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 2») և կօգնի նրանց ավելի լավ հասկանալ ու կիրառել այս հատվածները:
Այս դասը նախատեսված է որպես անհատական կամ առցանց ուսուցման փորձառություն:
Այս կրկնությունն օգտագործեք և վարդապետության սերտման այս գնահատումն անցկացրեք ցանկացած ժամանակ՝ Ա Կորնթացիս-Հայտնություն գրքերում գտնվող վարդապետության սերտման հատվածները ուսուցանելուց հետո: Գուցե նաև անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման դասերից մի քանիսը՝ նախքան կանդրադառնաք դրանց սուրբ գրություններում, որպեսզի կարողանաք անցկացնել գնահատումը կիսամյակի ավարտից առաջ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտումը ձեր կյանքում
Նկատի ունեցեք ուսանողների կարիքները և ընտրեք այս կրկնության այն հատվածները, որոնք առավել օգտակար կլինեն «Վարդապետության սերտում. Գնահատում 2» գնահատմանը պատրաստվելու գործում: Այս կրկնության ընթացքում ուսանողներին առաջարկեք նշել այն հատվածները, որոնք իրենց ծանոթ չեն և ծրագրել դրանց ուսումնասիրությունն ու կրկնությունը գնահատմանը պատրաստվելիս:
Ուսանողներին խնդրեք խորհել հետևյալ հարցերի շուրջ:
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել՝ ուսումնասիրելով վարդապետության սերտման Ա Կորնթացիս-Հայտնություն հատվածները:
-
Ե՞րբ եք կարողացել կյանքում օգտագործել այն, ինչ սովորել եք այս հատվածներից:
Կրկնության 1-ին և 2-րդ վարժություններում ներկայացված ստուգարքները կարող են օգնել ուսանողներին կրկնել հղումները և հիմնական արտահայտությունները: Կարող եք նաև օգտագործել տարբեր վարժություններ՝ օգնելով ուսանողներին վերանայել հղումները և սուրբ գրությունների արտահայտությունները՝ ըստ իրենց կարիքների:
Կրկնության վարժություն 1. Իմացեք հղումներն ու հիմնական արտահայտությունները
Ցուցադրեք հետևյալ ստուգարքը կամ ուսանողներին տրամադրեք դրա օրինակները:
Որպես ստուգարքը ցուցադրելու կամ ուսանողներին դրա պատճենները տրամադրելու այլընտրանք, գրեք յուրաքանչյուր հղում առանձին, փոքր թղթի վրա և դրեք դրանք ամանի մեջ: Այնուհետև գրեք յուրաքանչյուր հիմնական արտահայտությունը առանձին, փոքր թղթի վրա և դրեք դրանք մեկ այլ ամանի մեջ: Առաջարկեք ուսանողներից մեկին պատահականորեն ընտրել մեկ թուղթ ամաններից մեկից և կարդալ այն դասարանի համար: Հարցրեք դասարանի անդամներին, արդյոք նրանք գիտեն, թե որն է համապատասխան հղումը կամ հիմնական արտահայտությունը: Այնուհետև առաջարկեք մեկ այլ ուսանողի պատահականորեն ընտրել թուղթ մյուս ամանի միջից: Ավելի մեծ սպասելիքներ առաջացնելու համար ուսանողներին ասեք, որ եթե նրանց հաջողվի ընտրել համապատասխան հղումը կամ հիմնական արտահայտությունը, նրանք կստանան փոքրիկ հյուրասիրություն: Եթե նրանք չեն գտնում համապատասխան հղումը կամ հիմնական արտահայտությունը, դասարանին հարցրեք, թե որոնք են դրանք: Շարունակեք այս գործընթացը և խնդրեք տարբեր ուսանողների ընտրել թերթիկ ցանկացած ամանից, մինչև ամանի մեջ թերթիկ չմնա:
Պատասխանները. 1-դ, 2-է, 3-գ, 4-ը, 5-ե, 6-ի, 7-ժ, 8-ա, 9-զ, 10-բ, 11-թ, 12-խ, 13-լ
Համապատասխանեցրեք ձախ սյունակում գտնվող հետևյալ հիմնական արտահայտությունները աջ սյունակում գտնվող վարդապետության սերտման ճիշտ հատվածների հետ:
|
1. ___ Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ |
ա. Ա Կորնթացիս 6.19–20 |
|
2. ___ «Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: |
բ. Ա Կորնթացիս 11․11 |
|
3. ___ «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: |
գ. Ա Կորնթացիս 15.20–22 |
|
4. ___ «Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
դ. Ա Կորնթացիս 15.40–42 |
|
5. ___ «ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»: |
ե. Եփեսացիս 1․10 |
|
6. ___ «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ |
զ. Եփեսացիս 2.19-20 |
|
7. ___«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: |
է. Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 |
|
8. ___ «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: |
ը. Բ Տիմոթեոս 3.15–17 |
|
9. ___ Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: |
թ. Եբրայեցիս 12․9 |
|
10. ___ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: |
ժ. Հակոբոս 1.5–6 |
|
11. ___ Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ |
ի. Հակոբոս 2.17–18 |
|
12. ___ «Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
լ. Ա Պետրոս 4.6 |
|
13.___ «Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։ |
խ. Հայտնություն 20.12 |
Կրկնության վարժություն 2. Իմացեք սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Ցուցադրեք հետևյալ ստուգարքը կամ ուսանողներին տրամադրեք դրա օրինակները:
Որպես ստուգարքը ցուցադրելու կամ ուսանողներին դրա պատճենները տրամադրելու այլընտրանք, յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք վարդապետական սերտման մեկ հատված: Տեղեկացրեք նրանց, որ իրենց նպատակն է օգտագործել հնարավորինս քիչ բառեր որպես հուշումներ՝ սուրբ գրությունների համապատասխան հղումը բացահայտելու համար: Առաջարկեք ուսանողներից մեկին կանգնել և յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ կիսվել նոր բառով սուրբ գրության իրենց հիմնական արտահայտությունից, մինչև դասարանը ճիշտ բացահայտի հղումը: Այնուհետև հրավիրեք դասարանին միաձայն արտասանել սուրբ գրության հիմնական արտահայտությունը, նախքան հաջորդ ուսանողը ոտքի կանգնի՝ կիսվելու իր հանձնարարված հատվածից հիմնական բառերով: Սա կարող է օգնել ուսանողներին կրկնել սուրբ գրությունների բոլոր 13 հիմնական արտահայտությունները, այլ ոչ միայն հետևյալ առաջարկվող հատվածները:
Պատասխանի բանալին՝ (1) մարմին, տաճար, Սուրբ Հոգի, (2) հիմք, առաքյալներ, Հիսուս Քրիստոս, (3) գալ, ապստամբություն, առաջ, (4) իմաստություն, խնդրել, Աստված; (5) Ավետարան, քարոզել, մեռելներ
Դատարկ տեղերը լրացրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների բառերով:
-
«Ձեր __________ __________ __________ են» ( Ա Կորնթացիս 6.19-20):
-
Եկեղեցին «__________ և մարգարէների __________ վերայ է շինուած, որի անկիւնի գլուխը __________ է» ( Եփեսացիս 2.19–20):
-
«Քրիստոսի Երկրորդ գալուստը… չի __________, եթէ __________ չգայ __________» ( Բ Թեսաղոնիկեցիս 2:1–3):
-
«Բայց եթէ մէկը ձեզանից __________ պակասութիւն ունի թող __________ __________» ( Հակոբոս 1․5–6)։
-
«__________ __________ նաև __________» ( Ա Պետրոս 4.6):
Կրկնության վարժություն 3. Կիրառել վարդապետությունը
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ցույց տալ, թե ինչպես են ըմբռնում վարդապետության սերտման հատվածները և ինչպես կարելի է դրանք կիրառել իրական կյանքի իրավիճակներում: Ուսանողներին թույլ տվեք օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի կարողանան ընտրել վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել վարժության մեջ նկարագրված մարդուն: Խնդրեք նրանց բացատրել, թե իրենց ընտրած հատվածներն ինչպես կարող են օգնել այդ մարդուն: Յուրաքանչյուր սցենարի համար կարելի է կիրառել վարդապետության սերտման մի քանի հատված:
Այս վարժությունը կարելի է կատարել անհատապես, խմբերով, դասարանով կամ դիտարկել այդ երեքի համադրությունը: Ուսանողները կարող են ստեղծել նաև իրենց սցենարները վարդապետության սերտման հատվածների համար:
-
Ձեր ընկերոջ սիրելին վերջերս է մահացել: Ձեր ընկերը շատ հարցեր ունի այն մասին, թե ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո:
-
Ձեր եղբայրը կարծես պայքարում է և հարցականի տակ է դնում՝ արդյոք Աստված իրականում գիտի իր մասին:
-
Եկեղեցու ղեկավարը խնդրում է ձեզ Կիրակնօրյա դպրոցի առաջիկա դասին խորհուրդ տալ ձեր դասընկերներին, թե նրանք ինչպես կարող են հավատարիմ մնալ, երբ բախվում են կեղծ գաղափարների և գայթակղությունների:
Կրկնության վարժություն 4. Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողների համար օգտակար կլինի այս վարժությունը կատարել զույգերով կամ փոքր խմբերով:
Դուք ունեք ընկեր, որը շուտով ավարտելու է միջնակարգ դպրոցը և նյարդայնանում է այն կարևոր որոշումներից, որոնք նա պետք է կայացնի իր կյանքի առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Ուսուցանեք ձեր ընկերոջը հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները, և նա ինչպես կարող է դրանք օգտագործել՝ ստանալու Երկնային Հոր օգնությունը իր մտահոգությունների համար:
Գործեք հավատքով
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Դասընթացի այս կեսում ներկայացված վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել ձեր ընկերոջը: Այս հատվածներն ինչպե՞ս կարող են օգնել նրան:
-
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս են օգնում այն ժամանակ, երբ մենք փորձում ենք պատասխաններ ստանալ մեր հարցերին կամ մտահոգություններին:
-
Ինչպե՞ս եք օգտագործել այս սկզբունքները՝ ուրիշներին օգնելու կամ ձեր սեփական խնդիրները լուծելու համար:
Կրկնեք 5-րդ վարժությունը. Ձեր կյանքում հատուկ նշանակություն ունեցող հատվածներ
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե վարդապետության սերտման որ հատվածն է առավել մեծ ազդեցություն թողել նրանց վրա և օգնել նրանց ավելի լավ հասկանալ կամ սիրել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Բացատրեք, որ նրանք հնարավորություն կունենան կիսվելու իրենց ընտրած հատվածով՝ որպես գնահատման մաս:
Կարող եք ուսանողներին բաժանել հետևյալ թերթիկը, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել գնահատմանը («Վարդապետության սերտում. Գնահատում 2»):
Վարդապետության սերտում. Գնահատում 2. ուսումնական ուղեցույց
Անգիր սովորեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը
Ծանոթացեք սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններին: Ներբեռնեք և օգտագործեք Doctrinal Mastery mobile հավելվածը, որը կօգնի ձեզ կրկնելիս:
|
Ա Կորնթացիս 6.19–20 |
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: |
|
Ա Կորնթացիս 11․11 |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: |
|
Ա Կորնթացիս 15.20–22 |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: |
|
Ա Կորնթացիս 15.40–42 |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ |
|
Եփեսացիս 1․10 |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»: |
|
Եփեսացիս 2.19-20 |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: |
|
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: |
|
Բ Տիմոթեոս 3.15–17 |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
|
Եբրայեցիս 12.9 |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ |
|
Հակոբոս 1.5–6 |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: |
|
Հակոբոս 2.17–18 |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ |
|
Ա Պետրոս 4.6 |
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ |
|
Հայտնություն 20.12 |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Կիրառեք վարդապետությունը իրական կյանքում
-
Օգտագործեք վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածներ, որպեսզի օգնեք մեկին, որը ցանկանում է առաջնորդություն ստանալ՝ իր կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս:
-
Նոր Կտակարանի վարդապետության սերտման ո՞ր հատվածները կօգտագործեիք, եթե դուք որևէ մեկին ուսուցանեիք, թե ինչ է տեղի ունենում մահից հետո Իր զավակների համար Աստծո ծրագրում: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները՝ մեր հանդեպ Աստծո սերը ցուցադրելու համար:
Պատրաստ եղեք կիսվելու ձեզ վրա ամենամեծ ազդեցությունը թողած վարդապետության սերտման հատվածներով: Այդ հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022)։