Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.20–22
«Քրիստոսով բոլորը պետք է հարություն առնեն»
Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ Փրկիչի Հարության շնորհիվ Երկնային Հոր բոլոր զավակները հարություն կառնեն (տես Ա Կորնթացիս 15.20–22): Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումը ու Ա Կորնթացիս 15.20–22-ի հիմնական արտահայտությունը, բացատրել Հարության վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց իմացած փորձառությունների շուրջ, երբ ինչ-որ մեկի սիրելին մահացել է: Խնդրեք նրանց պատրաստվել քննարկել այս փորձառությունների մարտահրավերները, նաև թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես կարող է օգնել այդպիսի մարտահրավերների հանդիպող մարդկանց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել Ա Կորնթացիս 15.13-28-ի ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Կորնթացիս 15.20-22 -ի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:
Մտապահեք և բացատրեք
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) ուսուցանել է, որ «մարդկության պատմության բոլոր իրադարձություններից ամենակարևորը Աստծո Որդու Հարությունն է» («Դատարկ գերեզմանը վկայություն բերեց», Ensign, մայիս 1988, 65):
Օգտագործեք Ա Կորնթացիս 15.20-22-ում ներկայացված ճշմարտությունները, ինչպես օրինակ՝ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլորը հարություն կառնեն: Այնուհետև բացատրեք,, թե Փրկիչի Հարությունն ինչու է մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունը: Նշեք նաև, թե այն ինչու է կարևոր հենց ձեզ համար:
Առաջարկեք մի քանի ուսանողների իրենց բացատրություններով կիսվել դասարանի հետ: Որոշեք, թե արդյոք ուսանողներին պետք է լրացուցիչ հրահանգ տալ Հարության վարդապետության մասին այս դասը սկսելուց առաջ:
Փորձեք մտապահել Ա Կորնթացիս 15.20-22 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալ քայլերը կօգնեն ձեզ:
Ուսանողներին առաջարկեք պահել այս վարժության ժամանակ օգտագործված թուղթը՝ որպես հղում ապագա դասերից մեկի համար:
-
Թղթի վերևում գրեք Ա Կորնթացիս 15.20-22 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:
-
Ծալեք թղթի վերևի մասը, որպեսզի չտեսնեք, թե ինչ եք գրել: Այնուհետև գրեք այն, ինչ հիշում եք այդ հղումից և հիմնական արտահայտությունից:
-
Բացեք վերևի մասը և ստուգեք, թե որքանով է ճշգրիտ ձեր գրածը:
-
Կրկնեք այս գործողությունը, մինչև կարողանաք անգիր գրել հղումն ու հիմնական արտահայտությունը:
Գործնական կիրառում
Ադամի և Եվայի անկման պատճառով Երկնային Հոր՝ երկրի վրա մահկանացու կյանք ունեցող բոլոր զավակներըկմահանան ( Ա Կորնթացիս 15.21-22): Երբ մեր մտերիմներից մեկը մահանում է, մենք բնականաբար վիշտ ենք ապրում: Չնայած տարբեր մարդկանց մոտ այդ փորձառությունները տարբեր են, Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները հասկանալն ու կիրառելը կարող է օգնել դիմակայել այդ վշտին:
Հետևյալ սցենարը կարելի է օգտագործել գործնական կիրառման վարժությունում: Կարող եք օգտագործել այլ սցենարներ, այդ թվում՝ անձնական փորձառւթյուններ կամ Սփոփող միության գերագույն նախագահության նախկին անդամ Քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի փորձառությունը, որը նա նկարագրել է «Գերեզմանը հաղթանակ չունի» ելույթում (դիտեք 4:22-4:49-ը): Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Յոթանասունից Երեց Ս. Մարկ Փալմերը նկարագրել է, իր ծնողների փորձառությունը իրենց դստեր մահվան հետ կապված, նախքան նրանք կսովորեին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:
Դիտեք «Մեր վիշտը ուրախություն կդառնա» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:27-4:26-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Հայրս ու մայրս Նոր Զելանդիայի իրենց ագարակում զբաղվում էին ոչխարաբուծությամբ: Նրանք վայելում էին իրենց կյանքը: Երիտասարդ ամուսնական զույգն օրհնվեց երեք փոքրիկ դուստրերով: Կրտսեր դստեր անունը Էն էր: Մի օր, երբ նրանք միասին լճի ափին հանգստանում էին, 17 ամսական Էնը տոտիկ-տոտիկ անելով ջուրն ընկավ: Մի քանի րոպե հուսահատ որոնումներից հետո նրան անկենդան գտան ջրի մեջ:
Այս մղձավանջն անասելի վիշտ պատճառեց բոլորին: Հայրս տարիներ անց գրել է, որ ծիծաղն ընդմիշտ հեռացավ իրենց կյանքից: Դա նաև մեծ ցանկություն առաջացրեց՝ ստանալու կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները. «Ի՞նչ է լինելու մեր թանկագին Էնի հետ: Արդյո՞ք կրկին կտեսնենք նրան: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը երբևէ կրկին երջանիկ լինել»:
(Ս. Մարկ Փալմեր, «Մեր վիշտը ուրախություն կդառնա», Լիահոնա, մայիս 2021, 88-89)
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վերապրել այն զգացմունքները, որոնք վերապրել են երեց Փալմերի ծնողները՝ իրենց սիրելի մարդուն կորցնելուց հետո:
-
Երկնային Հոր ծրագրի մասին չիմանալն ինչպե՞ս կարող է վատթարացնել իրավիճակը:
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են մեզ օգնել հավատքով դիմակայել դժվար իրավիճակներին, այդ թվում երեց Փալմերի կողմից նկարագրված փորձառությանը:Պատկերացրեք, որ դուք Էնի ավագ քույրերից մեկի ընկերն եք, և նա այժմ պայքարում է հարցերի և մարտահրավերների դեմ՝ Էնին կորցնելուց հետո: Ձեզ հուշում են, որ դուք պետք է նամակ գրեք՝ նրան քաջալերելու և աջակցելու համար: Կարող եք նաև նամակ գրել ձեր ծանոթներից մեկին, ում այն օգտակար կլինի:
Նամակը գրելուց առաջ կարող եք ուսանողներին զույգերի կամ փոքր խմբերի բաժանել և առաջարկել քննարկել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին վերաբերող հետևյալ հարցերը: Ուսանողներին կարող եք բաժանել երեք հոգուց բաղկացած խմբերի և խմբի անդամներից յուրաքանչյուրին հանձնարարել հոգևոր գիտելիք ձեռք բերելու մեկական սկզբունք՝ ուսումնասիրելու և խմբի մյուս երկու անդամներին ուսուցանելու համար:
Առաջարկեք նրանց օգտվել նախօրոք պատրաստված գաղափարներից:
Այս նամակը գրելուց առաջ վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-8, 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Փնտրեք և նշեք այն բառերը, արտահայտությունները, սուրբ գրությունները կամ ճշմարտությունները, որոնք կարող են օգտակար լինել այն մարդուն, ում գրում եք:
-
Այդ մարդուն Երկնային Հոր օրինակով վերաբերվելով՝ ինչպե՞ս կարող եք փոխել ձեր նամակի բովանդակությունը:
Նամակ գրեք Էնի քրոջը կամ որևէ այլ մարդու: Ներառեք գաղափարներ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից:
Գրելիս մտածեք հետևյալ գաղափարներից մի քանիսի մասին:
Փակցրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները տեսնեն գրելիս:
Գործեք հավատքով
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է արտահայտվել նրանց իրավիճակում:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել կորուստին:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին նմանատիպ իրավիճակում:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին ո՞ր ճշմարտությունները կարող են սփոփիչ լինել այն մարդու համար, ում գրում եք: Ինչո՞ւ։
-
Հավերժական հեռանկարն ինչպե՞ս կարող է օգնել նրանց իրենց իրավիճակում:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Ա Կորնթացիս 15.20-22-ի ո՞ր արտահայտությունները կարող են օգտակար լինել նրանց համար: Ինչո՞ւ։
-
Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրները կարող են նույնպես օգնել նրանց զարգացնել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը:
Ավարտեք ձեր նամակը՝ կիսվելով ձեր վկայությամբ:
Մի քանի ուսանողների առաջարկեք իրենց նամակներով կիսվել դասարանի հետ: Հորդորեք նրանց օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց կյանքում մարտահրավերների կամ խնդիրների հանդիպելիս:
Վարդապետության սերտման կրկնություն
Մոտակա դասի սկզբում կամ վերջում երեքից հինգ րոպե հատկացրեք վարդապետության սերտման այս հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը կրկնելու համար: Ուսանողներին առաջարկեք գտնել ծալված թուղթը, որը նրանց օգտագործել են Ա Կորնթացիս 15.20-22-ը մտապահելու համար: Թուղթը ծալեք այնպես, որ ուսանողները չտեսնեն նախկինում գրածը, և նրանց առաջարկեք հիշողությամբ գրել հղումը և արտահայտությունը: Եթե նրանք չկարողանան դա անել առանց օգնության, առաջարկեք նրանց բացել թուղթը և անհրաժեշտության դեպքում՝ կրկնել: Նրանք կարող են շարունակել ծալել և գրել, մինչև անգիր սովորեն հղումը և հիմնական արտահայտությունը:
Օժանդակ ուսումնական վարժություն
Այլընտրանքային գործնական կիրառման վարժություն
Դիտեք «Նա ձեզ կօգնի» տեսանյութը (4:43) ChurchofJesusChrist.org կայքում: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) և բացահայտել, թե Դարենն ինչպես է օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, և ինչպես է օրհնվել դա անելու համար: