Գնահատեք ձեր գիտելիքները 8
Հռովմեացիս 1-16, Ա Կորնթացիս 1-7
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Գնահատեք ուսանողի գիտելիքները Ուսանողներին թույլ տալով գնահատել այն, ինչ իրենք սովորում են, օգնում եք նրանց խորհել այն մասին, թե Աստված ինչպես է նրանց օգնում սովորել և աճել: Ուսանողներին օգնեք ճանաչել իրենց հաջողությունները, ինչպես նաև զարգանալու ճանապարհները: Երբ նրանք խորհում են իրենց առաջընթացի և խնդիրների շուրջ, կարող են հայտնություն ստանալ այն մասին, թե իրենք ինչ պետք է անեն՝ Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց առաջընթացի մասին իրենց անձնական հոգևոր նպատակների տեսանկյունից: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են սովորել կամ ինչ նպատակներ են դրել՝ Հռովմեացիս և Ա Կորնթացիս 1-7 գլուխները ուսումնասիրելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, նաև գնահատել, թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Հռովմեացիս 1–16 , Ա Կորնթացիս 1–7 գլուխների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:
Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը
-
Եթե դուք ճանապարհորդեիք որևէ նոր վայր, ո՞ւր կնախընտրեիք գնալ:
-
Ճանապարհորդելիս ինչո՞ւ է կարևոր գնահատել, թե արդյոք դուք առաջ եք ընթանում: Ի՞նչ կարող է տեղի ունենա, եթե դուք դա չանեք:
Նմանապես կարևոր է գնահատել մեր հոգևոր ճանապարհորդությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը ուսուցանել է հոգևոր նպատակներին ձգտելու կարևորության մասին և ավելացրել է.
Ես հասկացա, որ … կենտրոնանալու համար պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ՝ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»:
Դա նման է ինքդ քեզ հետ անհատական հարցազրույց ունենալուն: …
Գալիք շաբաթների ընթացքում ժամանակ գտեք և անդրադարձեք ձեր կյանքի նպատակներին ու ծրագրերին և համոզվեք, որ դրանք համապատասխանում են Երկնային Հոր՝ մեր երջանկությանն ուղղված մեծ ծրագրին: Եթե դուք ապաշխարելու և փոխվելու կարիք ունեք, արեք դա հիմա: …
Ես վկայում եմ, որ մահկանացու կյանքի մեծագույն նպատակը մեր Երկնային Ծնողների և մեր սիրելի Փրկիչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հավերժ ապրելն է: Բայց դա ոչ միայն մեր նպատակն է, դա նաև Նրանց նպատակն է: Նրանք կատարյալ սեր են տածում մեր հանդեպ, որը ավելի զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Նրանք ամբողջովին, լիովին և հավերժորեն կապված են մեզ հետ: Մենք Նրանց գործն ենք: Մեր փառքը Նրանց փառքն է: Ամենից շատ Նրանց ցանկանում են, որ մենք տուն գանք:
(Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 64-65)
Մի պահ ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը, կարծես դուք ձեզ հետ անհատական հարցազրույց եք անցկացնում: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:
-
Ի՞նչ եմ ես վերջերս արել՝ Սուրբ Հոգու միջոցով հատուկ ճշմարտութոյւնների մասին վկայություն ստանալու համար: Ի՞նչ եմ ես սովորում Սուրբ հոգու միջոցով հայտնություն ստանալու մասին: (Դուք հավանաբար որոշ ժամանակ եք ծախսել Ա Կրոնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս սրա մասին մտածելու համար):
-
Ի՞նչ նպատակներ եմ դրել՝ Փրկիչին ավելի մոտենալու և Նրա աշակերտը դառնալու համար: Ի՞նչ հաջողություններ եմ ակնկալում: Ի՞նչ խոչընդոտների եմ հանդիպում: Ես ի՞նչ պետք է անեմ՝ Տիրոջ օգնույթյունը ստանալու և իմ հոգևոր ճանապարհորդությունը շարունակելու համար:
Ուսանողներին առաջակեք կիսվել իրենց մտքերով այդ հարցերի շուրջ։ Հիշեք, որ որոշ նպատակներ և փորձառություններ կարող են հատկապես անձնական լինել, այնպես որ ուսանողներից մի պահանջեք դրանցով կիսվել: Շնորհավորեք ուսանողներին իրենց հաջողությունների կապակցությամբ: Եթե ուսանողները խոչընդոտների են հանդիպում, կարող եք մնացածներին տալ հետևյալ հարցերը. Ի՞նչ ենք մենք սովորել այս տարի Նոր Կտակարանից, որը կարող է օգտակար լինել: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք կարող են օգտակար լինել: Ուսանողներին քաջալերեք շարունակել ձգտել իրենց նպատակներին և վստահություն հայտնեք, որ Երկնային Հայրը կօգնի նրանց, թե նրանք ձգտեն նմանվել Նրան:
Բացատրեք Հիսուս Քրիստոսի շնորհը
Որպեսզի կարողանաք գնահատել, թե դուք ինչպես եք հասկանում վերջերս ուսումնասիրած կարևոր ավետարանական ճշմարտությունը, կատարեք հետևյալ վարժությունը.
Պատկերացրեք, որ դուք հանդիպել եք միսիոներներին: Նրանք ուսուցանում են ձեր տարիքի մեկին, ով դժվարանում է հասկանալ Հիսուս Քրիստոսի շնորհը: Միսիոներները խնդրել են ձեզ ընկերակցել նրանց իրենց հաջորդ հանդիպման ժամանակ, այնպես որ դուք կարող եք կիսվել, թե ինչ գիտեք Փրկիչի շնորհի մասին և այն մասին, թե Հիսուս Քրիստոսին հետևելով ինչպես է օրհնվել ձեր կյանքը:
Փորձեք սուրբ գրություններում գտնել օգտակար հատվածներ և ճշմարտություններ: Օգտակար կլինի կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը.
Հռովմեացիս 3.10-12, 20-28
Հռովմեացիս 4.16 (այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Հռովմեացիս 4.16-ի Թարգմանությունը, ծանոթագրություն ա)
Հռովմեացիս 5.1-2, 21
-
Գրեք, թե ձեր խոսքերով ինչպես կբացատրեիք Փրկիչի շնորհը:
-
Օգտվելով Հռովմեացիս գրքի որևէ սուրբ գրությունից՝ կիսվեք Փրկիչի շորհի մասին մեկ ճշմարտությամբ, և ասեք, թե մենք ինչպես կարող ենք ստանալ այն մեր կյանքում: Կարող եք նշել, թե այդ ճշմարտությունների իմացությունն ինչպես է ձեզ ավելի մոտեցրել Փրկիչին:
Անպայման ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք պատրաստվելու համար: Երբ ուսանողները ավարտեն, նրանք կարող են աշխատել համադասարանցու հետ, նաև կարող են հերթով ուսուցանել միմյանց, կարծես դրանցով կիսվում են միսիոներների կողմից ուսուցանվող մարդու հետ:
Մեծացրեք Քրիստոսի հետ միավորվելու ձեր ցանկությունը
Միասնությունը Պողոսի կողմից հռոմեացիներին և կորնթացիներին ուղղված նամակների կարևոր գաղափարներից էր:
Կարող եք ուսանողներին առաջարկել ընտրել մեկ կամ երկու հատված, որտեղ Պողոսն ուսուցանել է միասնության մասին (օրինակ՝ Հռովմեացիս 14.19 կամ Հռովմեացիս 15.1): Այնուհետև կատարեք հետևյալ վարժություններից մեկը․
-
Դասարանով միաձայն կարդացեք հատվածը կամ հատվածները:
-
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք նրանց բարձրաձայն կարդալ հատվածը կամ հատվածները՝ որոշելով, թե ով է կարդում տողերից յուրաքանչյուրը: Եթե ուսանողները ցանկանան, կարող եք նրանց հանձնարարել կարդալ հատվածը բառ առ բառ:
-
Կարդացեք հատվածը բառ առ բառ կամ հատվածները դասարանով՝ հանձնարարելով ուսանողներից յուրաքանչյուրին ասել մեկական բառ:
Ուսանողներին խնդրեք գնահատել, թե որքան լավ են նրանք աշխատում միասին և կիսվել այս վարժությունից սովորած միասնության մասին գաղափարներով: Ուսանողներին առաջարկեք ամփոփել, թե Պողոսն ինչ է ուսուցանել այս հատվածներում:
ա. Գտեք Հռովմեացիս կամ Ա Կրնթացիս գլուխներում ուսումնասիրված մի հատված, որը ձեզ իմաստալից ճշմարտություն է ուսուցանել Քրիստոսում ուրիշների հետ միավորվելու մասին: Կարող եք գտնել այլ օրինակներ Հռովմեացիս 12.10–21 , 14.10–13, 19 , 15.1–7 և Ա Կորնթացիս 1.10–13 , 3.3–9-ում : Ի՞նչ ճշմարտություն է ուսուցանում ձեր ընտրած հատվածը:
բ. Հիշեք, թե երբ եք դուք զգացել այն, ինչ Պողոսն է ուսուցանում ձեր ընտրած հատվածում: Ձեր կարծիքով, ինչն է ամենից շատ նպաստել Քրիստոսի հետ միավորվելու ձեր ջանքերին:
գ. Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին․
-
Ո՞րն է տարբերությունը ուղղակի միասին լավ աշխատելու և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի միջոցով միավորվելու միջև:
-
Ա-ում ընտրված հատվածն ինչո՞ւ է իմաստալից ձեզ համար:
-
Վերջին ամսվա ընթացքում ինչպես եք մեծացրել միասնության ձեր ընկալումը և ուրիշների հետ միասնական լինելու ձեր ցանկությունը:
-
Ի՞նչ եք դուք արել՝ Քրիստոսում ուրիշների հետ ավելի միավորված դառնալու համար:
-
Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել՝ ուրիշների հետ ավելի միավորված դառնալու գործում:
Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը՝ իմանալով, թե Տերն ինչպես կցանկանար, որ դուք միավորվեք ուրիշների հետ: Հայտնություն փնտրեք, թե ինչպես հաղթահարել հնարավոր մարտահրավերները:
Շարունակեք առաջ շարժվել և մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Իմացեք, որ Նրանք սիրում են ձեզ և պատրաստ են ձեզ օգնել ձեր ջանքերում:
Վկայեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և մեզ օգնելու Նրանց ցանկության մասին: