Բ Կորնթացիս 8–13
Ակնարկ
Պողոսը առաջարկեց Կորնթացի Սրբերին հետևել Փրկչի օրինակին և զոհաբերել իրենց միջոցները՝ աղքատների ու կարիքավորների համար հոգ տանելու նպատակով: Նա պատմեց այն տառապանքների մասին, որոնք ինքը կրել է, և ինչպես է կարողացել ուրախություն գտնել այդ փորձառությունների մեջ Փրկչի օգնությամբ: Երբ Կորնթոսի Եկեղեցու անդամներից ոմանք սկսեցին քննադատել նրան, նա պատասխանեց՝ առաջարկելով նրանց քննել իրենց սեփական կապը Քրիստոսի հետ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Բ Կորնթացիս 8-9
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և կիսվել իրենց ունեցածով նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են:
-
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին ծանոթանալ «Տասանորդ և այլ նվիրատվություններ» ձևաթղթում թվարկված կետերին, այնուհետև պատրաստվել և պատմել, թե ինչ են նշանակում տարբեր կետերը: Նրանք կարող են նաև տալ ցանկացած հարց այս ձևաթղթի վերաբերյալ:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հայտարարությունը՝ բաց թողնված բառով և «Տասանորդ և այլ նվիրատվություններ» ձևաթուղթը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել տեղի եպիսկոպոսին կամ Սփոփող միության նախագահին ուսանողներին պատմել, թե ինչպես են օգտագործվում ծոմի նվիրատվությունների միջոցները՝ կարիքավորներին օրհնելու համար:
Բ Կորնթացիս 11-12
Դասի նպատцակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ապավինել Տիրոջը, երբ նրանք փորձում են հավատարմորեն դիմանալ իրենց դժվարություններին:
-
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին պատրաստվել և ասել, թե իրենք ինչու են կարծում, որ հետևյալ հայտարարությունը ճշմարիտ չէ. «Եթե մենք աղոթենք բավարար հավատքով առ Հիսուս Քրիստոս, Երկնային Հայրը կվերացնի ցանկացած փորձություն, որի միջով մենք անցնում ենք»:
-
Առարկա կամ նկար՝ ցուցադրման համար. Փուշ կամ փշերի նկար
-
Տեսանյութ. «Բարձունքներ, որոնք պետք է հաղթահարել» (5:05)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն Բ Կորնթացիս 12.8–10-ը , կարող եք օգտագործել «Հավատք՝ ընդունելու Տիրոջ կամքը, որ չենք բժշկվելու» գաղափարը, որը ներկայացված է «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում: Կարող եք օգտագործել «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը» հոդվածը (Ensign, օգոստոս 2016, 29–35) ChurchofJesusChrist.org կայքում և էկրանով կիսվելու գործառույթը, որպեսզի ուսանողները կարողանան հերթով կարդալ պատմությունը:
Բ Կորնթացիս 13
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին քննել իրենց հավատարմությունը Տիրոջ հանդեպ և հաղթահարել Նրա ծառաներին քննադատելու գայթակղությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են զգում, երբ լսում են, որ մարդիկ բացասաբար են խոսում Փրկչի Եկեղեցու կամ Նրա ծառաների մասին:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Նախագահ Հենրի Բ. Այրինգի հայտարարությունը՝ հարցերով, որի շուրջ ուսանողները պետք է խորհեն
-
Առցանց ուսուցման առաջարկ. Որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ավելի շատ սուրբ գրությունների պատմություններ ուսումնասիրել, նրանց կարող եք փոքր խմբերի բաժանել և տեղավորել քննարկման սենյակներում: Առաջարկեք նրանց ուսումնասիրել պատմություններից մեկը կամ մի քանիսը, որոնք նկարագրում են Տիրոջ ծառաներին քննադատելու հետևանքները: Այնուհետև յուրաքանչյուր խումբ կարող է ընտրել խոսնակ, որը դասարանի մնացած անդամների հետ կկիսվի այն ամենով, ինչ նրանք սովորել են:
Գնահատեք ձեր գիտելիքները 9
Դասի նպատակը. Այս դասը ննախատեսված է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե ինչպես են իրենք փորձել կիրառել այն սկզբունքները, որոնք սովորել են Ա Կորնթացիս 8–16 և Բ Կորնթացիս հատվածներից։
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Հարցեր ուսանողների ընտանեկան պատմության ծրագրի վերաբերյալ (Վարժություն Ա-ի համար)
-
Տեսանյութեր.«Սուրբ գրությունների օրհնությունը» (3:03), «#Ալելուիա. Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին» (1:59)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ենթադրում եք, որ ուսանողները չգիտեն, ինչպես օգտագործել FamilySearch.org կայքը կամ FamilySearch հավելվածը, կարող եք նրանց ժամանակ տրամադրել՝ դասարանում դրանք ուսումնասիրելու համար: Օգտակար կլինի հրավիրել մի ուսանողի, որը գիտի, թե ինչպես օգտագործել հավելվածը, դասարանի հետ կիսվել խորհուրդներով: Նա կարող է կիսվել իր հեռախոսի կամ համակարգչի էկրանով, որպեսզի դասարանի մնացած անդամները տեսնեն, թե նա ինչ է անում:
Վարդապետության սերտման կրկնություն 20
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և փորձել բացատրել ճշմարտություններ Նոր Կտակարանի Վարդապետության սերտման տարբեր հատվածներից:
-
Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին վերանայել Նոր Կտակարանի Վարդապետության սերտման հատվածները և ընտրել մեկը, որը կցանկանային ավելի լավ հասկանալ:
-
Բովանդակություն՝ ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսի չորս առանձին նկար
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում ուսանողներին կարող եք առաջարկել փնտրել վարդապետության սերտման լրացուցիչ հատվածներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ Նոր Կտակարանի ընտրված հատվածը: Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի և տեղավորել քննարկման չորս սենյակներում: Յուրաքանչյուր խումբ պետք է փնտրի վարդապետության սերտման հատվածներ սուրբ գրությունների տարբեր դասընթացներից: Երբ դասարանը նորից հավաքվի, յուրաքանչյուր խմբին առաջարկեք կիսվել այն հատվածներով, որոնք նրանք գտել են իրենց հանձնարարված սուրբ գրությունների գրքում: Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց էկրանով, որպեսզի դասընկերները տեսնեն, թե ինչպես են իրենք օգտագործում Gospel Library հավելվածի գործիքները: