Ա Պետրոս 3.18-22, 4.1–6
Մահացածների փրկության աշխատանքը
Ինչ է լինելու Երկնային Հոր միլիոնավոր զավակների հետ, որոնք ապրել և մահացել են՝ առանց Հիսուս Քրիստոսի մասին լսելու կամ Նրա անունով լիազորված արարողություններ ընդունելու հնարավորության: Պետրոս Առաքյալն ուսուցանել է, որ Իր մահից հետո Հիսուս Քրիստոսը քարոզել է ավետարանը հոգևոր աշխարհում՝ ավետարանի օրհնությունները մատչելի դարձնելով Երկնային Հոր բոլոր զավակներին: Այս դասը կօգնի ձեզ գտնել ուղիներ՝ օգնելու Փրկչին մահացածների փրկագնման Իր աշխատանքում։
Նախնական ուսումնասիրության նյութեր Դասին պատրաստվելիս նախօրոք ուսումնասիրեք բոլոր նյութերը և ծանոթացեք կայքերի, առարկայական դասերի կամ այլ նյութերի հետ, որոնք կօգտագործվեն դասի ժամանակ: Այդպես վարվելով՝ դուք ավելի վստահ կլինեք ուսուցանելիս և ավելի ուշադիր կլինեք ուսանողների կարիքների հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում. FamilySearch.org կայքի և FamilySearch Family Tree հավելվածի որոշ գործառույթներն օգտագործելու համար ուսանողները պետք է մուտք գործեն իրենց Եկեղեցու հաշվի օգտանունով և գաղտնաբառով, որոնք կապված են իրենց անդամության գրանցահամարի հետ: Եթե ուսանողները չունեն կամ չգիտեն իրենց օգտանունը և գաղտնաբառը, առաջարկեք նրանց ստեղծել կամ վերականգնել դրանք account.ChurchofJesusChrist.org կայքում կամ ստեղծել հաշիվ FamilySearch.org կայքում։ Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության մասնագետից կամ Սեմինարների և կրոնի ինստիտուտների համակարգողից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Շփոթեցնող հարց
Կարող եք ցուցադրել հետևյալ հայտարարությունն այնպես, որ ուսանողները կարողանան կարդալ այն դասարան մտնելիս:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․
Քրիստոնյա աստվածաբանները երկար վիճաբանություններ են ծավալել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրել են և մահացել առանց Հիսուսի մասին գիտելիքի:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր 2000, 9)
-
Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե որևէ մեկը ձեզ տար այս հարցը:
Եթե ուսանողների համար դժվար է պատասխանել նախորդ հարցին, կարող եք ցուցադրել նրանց որոշ հուշումներ, օրինակ՝ տաճարի նկար կամ ընտանեկան ծառ:
Եթե ուսանողները հեշտ են պատասխանում այս հարցին, կարող եք հարցնել, թե նրանք որտեղից գիտեն պատասխանը մի հարցի, որը դարերով շփոթեցրել է մարդկանց:
Երեց Քրիստոֆերսոնը շարունակում է.
Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման արդյունքում եկավ հասկացողությունը, թե ինչպես են փրկագնվում չմկրտված մահացածները, և Աստված ինչպես կարող է լինել «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» [ Ալմա 42․15 ]:
(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” 9)
Փրկիչը հոգևոր աշխարհում
Մինչ մահացածների փրկության մասին գիտելիքը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, Աստվածաշունչը պարունակում է հատվածներ, որոնք ցույց են տալիս մեզ, որ այդ ճշմարտությունները հասկացվել և ուսուցանվել են վաղեմի առաքյալների կողմից: Օրինակ՝ Պետրոս առաքյալն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել նրանց համար, ովքեր մահացել են՝ չիմանալով ավետարանը:
Կարդացեք Ա Պետրոս 3.18-20 , 4.6-ը տեսնելով, թե Պետրոսն ինչ է ուսուցանել այն մասին, թե Իր մահից հետո Հիսուս Քրիստոսն ինչպես է շարունակել Երկնային Հոր զավակների փրկության աշխատանքը: Տեսեք, թե որքան են այս հատվածները տարբերվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ (տես Ա Պետրոս 3.20 , ծանոթագրություն ա, և Ա Պետրոս 4.6 , ծանոթագրություն ա):
-
Այս հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:
-
Ըստ Ա Պետրոս 4.6 հատվածի, ինչո՞ւ է ավետարանը քարոզվում մահացածներին։
Օգտակար կլինի բացատրել, որ դա անելով Աստված արդար է վարվում: Նա ցանկանում է, որ բոլորը արդար կերպով դատվեն: Ուստի Նա չի դատապարտում նրանց, ովքեր չեն լսել ավետարանը, այլ հնարավորություն է տալիս ընդունել ավետարանը: Այս հատվածից կարող ենք սովորել այս ճշմարտությունը. ավետարանը քարոզվում է նրանց, ովքեր մահացել են, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպես նրանք, ովքեր լսում են ավետարանը մահկանացու կյանքում:
-
Ինչպե՞ս է մահացածների փրկության վարդապետությունը փաստում Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և կարեկցանքի մասին։
Ժամանակակից հայտնությունը հոգևոր աշխարհի մասին
Ժամանակակից հայտնությունը կարող է օգնել ավելի շատ բան սովորել այն մասին, թե Փրկիչն ինչ է արել հոգևոր աշխարհում:
Երբ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) կարդում էր Պետրոս 1 հատվածը և մտորում էր դրա շուրջ, նա տեսիլք տեսավ մահացածների մեջ Փրկչի ծառայության մասին: Այդ հայտնությունը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում և ներառում է մանրամասներ, որոնք նախկինում անհայտ էին Եկեղեցու անդամներին: Կարող եք ձեր սուրբ գրություններում խաչաձև հղումներ ստեղծել Ա Պետրոս 4.6 հատվածի և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնի միջև:
Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինն ուսումնասիրելուց առաջ օգտակար կլինի ուսանողներին առաջարկել կիսվել, թե նրանք ինչ գիտեն այդ տեսիլքի մասին: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել ամբողջ Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը և բացահայտել այն մասերը, որոնք օգնում են նրանց ավելի լավ հասկանալ Ա Պետրոս 1 գլխում ուսուցանվող հոգևոր աշխարհի մասին ճշմարտությունները:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.29-34, 57-58 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ հոգևոր աշխարհում Փրկչի ծառայության մասին:
-
Ի՞նչ եք սովորել Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնից, որը, ձեր կարծիքով, հատկապես կարևոր է: Ինչո՞ւ:
-
Հոգևոր աշխարհում կատարվող իրադարձությունների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր տաճարային և ընտանեկան աշխատանքի վրա:
-
Հիսուս Քրիստոսի սիրո և կարեկցանքի ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այս հատվածներում:
Մեր պարտականությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոսել է այն մասին, որ մենք պարտավոր ենք օգնել Փրկչին՝ մահացածներին փրկագնելու Իր աշխատանքում: Դիտեք «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 3:01-3:47 ժամանակային կոդերում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը.
Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ունենք աստվածայնորեն նշանակված պատասխանատվություն՝ որոնել մեր նախնիներին և կազմել ընտանեկան պատմություններ: Սա ավելին է, քան խրախուսվող հոբբին, որովհետև փրկության արարողություններն անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակների համար: Մենք պետք է գտնենք մեր սեփական նախնիներին, որոնք մահացել են՝ առանց ստանալու փրկության արարողությունները: Մենք կարող ենք փոխարինաբար կատարել տաճարային արարողություններ, իսկ մեր նախնիները կարող են ընտրել ընդունել արարողությունները: Մեզ խրախուսում են նաև օգնել ծխի և ցցի անդամներին՝ իրենց ընտանիքի անդամների անունների հետ աշխատելիս: Ուղղակի ապշեցուցիչ է, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով մենք կարող ենք օգնել փրկագնել մահացածներին:
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 46-47)
-
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում ձեր մասնակցությունը ինչպե՞ս է ազդել ձեր և ուրիշների կյանքի վրա: Եթե դուք դեռ չեք մասնակցել այս աշխատանքին, ձեր կարծիքով, այն ինչպե՞ս կարող եք ազդել ձեր կյանքի վրա:
Դասի վերջում օգնեք ուսանողներին սկսել մասնակցել մահացածների փրկության աշխատանքին: Մտածեք հետևյալ գաղափարներից մի քանիսի մասին:
-
Այցելեք FamilySearch.org կամ օգտագործեք FamilySearch Family Tree հավելվածը: Տեսեք՝ արդյոք կարող եք գտնել քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիների: Դուք կարող եք գրանցել նրանց անունները և ինքներդ տանել տաճար, կամ ներկայացնել անունները տաճար, որպեսզի որևէ մեկը արարողություններ կատարի նրանց համար: Կարող եք օգտագործել «Արարողությունների նախապատրաստում» գործառույթը, որպեսզի արագ գտնեք քահանայության արարողությունների կարիք ունեցող նախնիներին: (Այդ գործառույթն օգտագործելու ուղղորդումների համար տես «Family Tree հավելված: Արարողությունների նախապատրաստում», New Era, հունվար 2019, 45)
-
Այցելեք «Ընտանեկան պատմություն» բաժինը Ավետարանի թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org) և գտեք բացատրություններ, սուրբ գրություններ, գերագույն համաժողովի ուղերձներ և տեսանյութեր ընտանեկան պատմության մասին:
-
Այցելեք Ընտանեկան պատմություն տեսանյութերի հավաքածուն Media Library էջում (videos.ChurchofJesusChrist.org) և գտեք ոգեշնչող տեսանյութեր տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու մասին:
-
Նշեք ձեր նախնիների մասին այն հարցերը, որոնք դուք կցանկանայիք տալ ձեր ծնողներին կամ բարեկամներին: Տվեք ձեր հարցերը և քննարկեք, թե ձեր ընտանիքն ինչպես կարող է ձեզ հետ միասին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ո՞րն է իմ պատասխանատվությունը հանգուցյալ նախնիներիս հանդեպ
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Քվենթին Լ Քուքն ուսուցանել է.
Ընտանիքի վարդապետությունն ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի հարցում հստակ է: Տերն իր տված նախնական հայտնության մեջ նշել է «ձեր մահացածների մկրտություն» արտահայտությունը [ Վարդապետություն և Ուխտեր 127․5 , շեշտադրումն ավելացված է]: Մեր վարդապետական պարտականությունը մեր սեփական նախնիների հանդեպ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունը ընտանիքակենտրոն է: Առաջին Նախագահությունը խրախուսել է անդամներին, հատկապես երիտասարդներին ու երիտասարդ ամուրիներին, հատուկ նշանակություն տալ ընտանեկան պատմության աշխատանքին ու արարողություններին՝ իրենց սեփական ընտանիքի անդամների համար կամ իրենց ծխի ու ցցի անդամների նախնիների համար: Մենք պետք է կապված լինենք թե՛ մեր արմատների, թե՛ մեր ճյուղերի հետ:
(Քվենթին Լ․ Քուք, «Արմատներ ու ճյուղեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 45)
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է․
Որքան գիտեմ, Տերը երբեք չի նշել, որ Իր աշխատանքը եզրափակվում է մահկանացու աշխարհով: Նրա աշխատանքը ընդգրկում է հավերժությունը: Ես հավատում եմ, որ Նա արագացնում է Իր աշխատանքը նաև հոգևոր աշխարհում: Ես նաև հավատում եմ, որ Տերը Իր ծառաների օգնությամբ բազում հոգիների է պատրաստում՝ ավետարանը ստանալու համար: Մեր գործն է՝ գտնել մեր մահացածներին, գնալ տաճար և կատարել սրբազան արարողություններ, որոնք վարագույրի մյուս կողմում գտնվողներին կտան այն հնարավորությունները, որոնք մենք ունենք:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ Տերը կօրհնի մեզ, երբ մենք ընդունենք ու արձագանքենք այս կոչին:
(Թոմաս Ս. Մոնսոն, “Արագացնել աշխատանքը,” Ensign, հունիս 2014, 4–5)
Ես ինչպե՞ս կարող եմ ընդգրկվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում
Դիտեք «Ժամանակը եկել է» (3:19) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և լսեք, թե Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ինչ է ուսուցանում այս կարևոր աշխատանքի մասին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.
Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ կատարելու քայլ Աստծո հետ ուխտեր կապելու համար, … դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է:
(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 15, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org)
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս կարող է օրհնել ինձ
2018 թ. ապրիլի գերագույն համաժողովին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը նշել է բազում օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին մասնակցելիս: Դիտեք այս հատվածը կամ կարդացեք ամբողջ ուղերձը (Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 46-49)
Դիտեք «Մահացածների փրկագնումը փրկագնեց ինձ» տեսանյութը (4:57) ChurchofJesusChrist.org կայքում՝ տեսնելով, թե մի մարդ ինչպես է օրհնվել այս աշխատանքին մասնակցելով:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Գրեք որևէ ելույթ կամ դաս
Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփել մահացածների փրկության մասին իրենց սովորածը, առաջարկեք նրանց գրել մի կարճ ելույթ կամ դաս, օգտագործելով Ա Պետրոս 3.18 , 4.6 և Վարդապետություն և Ուխտեր 138 հատվածների ճշմարտությունները: Նրանք կարող են կիսվել այդ գործում իրենց առաջընթացին վերաբերող փորձառություններով, նաև թե այդ աշխատանքն ինչպես է նրանց օգնել ավելի մոտենալ Տիրոջը:
Ինձ շրջապատող բարեկամները
FamilySearch Family Tree հավելվածի զվարճալի գործառույթներից մեկը կոչվում է «Ինձ շրջապատող բարեկամները»: Երբ տարբեր սարքերը բացում են այս գործառույթը, հավելվածը կարողանում է ընդհանուր նախնիներ գտնել սարքերի օգտատերերի միջև: Ուսանողներին առաջարկեք գտնել և բացել «Ինձ շրջապատող բարեկամները» գործառույթը և տեսնել, թե դասարանում ով է իրենց բարեկամ հանդիսանում: Ուսանողները կարող են տեսնել, որ նրանք ավելի մոտ են միմյանց, քան կարծում էին: Ուսանողներին առաջարկեք զույգեր կազմել և ավելի շատ բան սովորել իրենց ընդհանուր նախնիների մասին: Եթե նախնիներից մի քանիսը մկրտության և հաստատման կարիքն ունեն, ուսանողներին առաջարկեք գրանցել նրանց անունները և դրանք տաճար տանել: