Սեմինարիա
Մատթեոս 13.24–30, 36–43


Մատթեոս 13.24–30, 36–43

Ցորենի և որոմների առակը

Wheat and the terrace, Israel

Փրկիչն օգտագործեց ցորենի արտի և որոմների (թունավոր մոլախոտերի)առակը՝ ուսուցանելով, որ արդարները կհավաքվեն միասին, իսկ ամբարիշտները կայրվեն Նրա վերադարձից առաջ: Այս դասի նպատակն է մեծացնել Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր ցանկությունը:

Ցորենի և որոմների առակը

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Ծնողի կամ մեծ ընտանիքի անդամի առկայության դեպքում կարող եք այս հարցերը քննարկել նրանց հետ:

  • Ձեր ընտանիքից ո՞վ է առաջինը միացել Եկեղեցուն:

  • Ո՞վ է նրան հրավիրել Եկեղեցի:

  • Ընտանիքի այդ անդամի անդամությունը Եկեղեցուն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:

  • Աստծո հետ կապած ձեր ուխտերը ինչպե՞ս կարող են ազդել ուրիշների վրա:

Մատթեոս 13 գլխում Տերն օգտագործում է ցորենի և որոմների առակը, որպեսզի ուսուցանի մարդկանց Իր Եկեղեցում հավաքելու մասին: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչու է Տերը հավաքում Իր ժողովրդին և դուք ինչպես կարող եք մասնակցել:

Ուսումնասիրեք Մատթեոս 13.24-30 հատվածներում ներկայացված առակը: Օգտակար կլինի իմանալ, որ որոմը «թունավոր մոլախոտ է, որը տեսքով նման է ցորենի: Այն չի տարբերվում ցորենից, մինչև վերջնականապես չաճի» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Որոմներ », scriptures.ChurchofJesusChrist.org):

Որպեսզի կարողանաք հեշտ ուսումնասիրել այս առակը, օգտվեք այս չորս քայլերից կազմված օրինակից.

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք հոգևոր համեմատություններ:

  3. Հայտնաբերեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Այս առակի ո՞ր մանրամասներն եք համարում կարևոր:

  • Ինչպիսի՞ հոգևոր համեմատություններ եք կատարել:

  • Ինչպիսի՞ արժեքավոր դասեր եք բացահայտել:

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այս առակից սովորած դասերը ձեր կյանքում:

Առակի մեկնաբանությունը Տիրոջ կողմից

Կարդացեք Մատթեոս 13.36-43 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց այս առակի մասին:

  • Փրկիչի բացատրությունը ի՞նչ է ավելացնում առակի վերաբերյալ ձեր հասկացողությանը:

Տերը կիսվել է, թե մեր տնտեսությունում ինչպես կարող է իրականանալ այս առակը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.64-65-ը ՝ փնտրելով, թե Տերն ինչ խոստացավ անել Իր Երկրորդ Գալուստից առաջ: Օգտակար կլինի իմանալ, որ շտեմարանը ամբար է, որտեղ ցորեն են պահում:

  • Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:

Իսրայելի հավաքումը

Նախագահ Նելսոնն ուսուցանել է վերջին օրերում Իսրայելի հավաքման Տիրոջ ջանքերի մասին: Դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսանյութը 4:07-5:48-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը: Կարող եք նաև ինքնուրույն գտնել սուրբ գրություններ և այլ հայտարարություններ՝ Իսրայել հավաքման ձեր ընկալումը խորացնելու համար:

1:47

Ձեր դերը Իսրայելի հավաքման գործում

Դիտեք «Արքայության հավաքողները» տեսանյութը (1:50) կամ կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե Իսրայելի հավաքումն ինչ առնչություն ունի ձեզ հետ.

1:47
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում, աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:

Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր:

Այսպիսով սա է իմ հարցը ձեզ. «Դուք կամենո՞ւմ եք անդամագրվել Տիրոջ երիտասարդական գումարտակին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը»:

(Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, լրացում New Era և Ensign, 12, ամսագրերի համար, ChurchofJesusChrist.org):

Writing on a piece of paper with a pen or pencil. 3: Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Մեկ կամ մի քանի պարբերությամբ գրեք ձեր գաղափարներն ու տպավորությունները Իսրայելի հավաքման և ցորենի ու որոմների առակի վերաբերյալ: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի ոգեշնչի ձեր մտքերն ու զգացմուքները գրելու ընթացքում: Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել որոշել, թե ինչ գրել, բայց դրանք միայն ուղեցույց են:

  • Ի՞նչ հարցեր ունեիք Իսրայելի հավաքման մասին, որոնց դուք հիմա կարող եք պատասխանել:

  • Իսրայելի հավաքումն ի՞նչ է ձեզ սովորեցնում Փրկիչի՝ ձեր նկատմամբ վստահության և բոլորի նկատմամբ սիրո մասին:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ինքներդ ձեզ և ուրիշներին հավաքվել Տիրոջ ժողովրդի հետ:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Տերն ինչո՞ւ է ցանկանում հավաքել Իր ժողովրդին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

«Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք ընդունում են Նրան և պահում Նրա պատվիրանները: …

… Տերը հավաքում է Իր ժողովրդին՝ երկրպագելու, կառուցելու Եկեղեցին, պաշտպանություն և խորհուրդ ու հրահանգ ստանալու համար: …

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր դարերում հավաքման աստվածային նպատակն է կառուցել տաճարներ, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և դրանցով ձեռք բերեն հավերժական կյանք:

(Դեյվիդ Ա. Բերնար, «Հավաքման ոգին և նպատակը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 31, 2006], byui.edu)

Որո՞նք են այն շտեմարանները, որտեղ արդարները հավաքվելու են ապահովության համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մորմոնի Գրքում լուսաբանվում է կարևոր կապը հավաքման սկզբունքի և տաճարների կառուցման միջև.

«Ահա, դաշտը հասուն էր, և օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք մանգաղը գցեցիք և ձեր զորությամբ հնձեցիք, այո, ողջ օրվա ընթացքում դուք տքնեցիք. և ահա ձեր որաների թիվը: Եվ դրանք կհավաքվեն շտեմարանները, որպեսզի չվատնվեն» ( Ալմա 26.5):

Այս այլաբանության մեջ որաները ներկայացնում են Եկեղեցու նոր մկրտված անդամներին: Շտեմարանները սուրբ տաճարներն են:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97)

Ի՞նչ դեր է խաղում Մորմոնի Գիրքը Իսրայելի հավաքման գործում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր ունի այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 80)