Ուսուցման փորձ 8
Հասկանալ, զգալ և կիրառել վարդապետությունն ու սկզբունքները
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Հասցնել ավետարանը մեր սրտերին
-
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
-
Կիրառել արդապետությունը և սկզբունքները
Հիմնական գաղափարներ
Ուսումնասիրության օրինակը տրամադրում է այն հիմունքները, որոնք օգնում են ավետարանը սերմանել մեր մտքերում և սրտերում։ Այս ուսուցման փորձի ընթացքում մենք կկենտրոնանաք վարդապետությունների ու սկզբունքների ըմբռնման, դրանց ճշմարտությունն ու կարևորությունը զգալու և դրանք կիրառելու վրա:
Այս ուսուցման փորձի նպատակն է համառոտ ներկայացնել ուսումնասիրության օրինակի կողմերը: Երբ ծառայեք որպես սեմինարիայի կամ ինստիտուտի ուսուցիչ, դուք ավելի շատ հնարավորություններ կունենաք սովորել և կիրառել այս հմտությունները:
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները, զգալ դրանց կարևորությունը ու կիրառել դրանք
Թաքնված գանձի առակը փոխաբերություն է սուրբ գրություններն ուսումնասիրելու համար: Հետևյալ երեք տարրերն օգնում են մեզ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել մեր ուսումնասիրության մեջ այն բանից հետո, երբ բացահայտենք կարևոր ավետարանական ճշմարտությունները:
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները
-
Երիտասարդ կինը, ով ուսումնասիրում էր յուրաքանչյուր մարգարտահատիկը, ուշադիր հետազոտում էր դրա մակերեսն ու ձևը:
-
Երբ մենք բացահայտում ենք ճշմարտության մարգարիտները վարդապետության ու սկզբունքների տեսքով, մենք կարող ենք զգուշությամբ ուսումնասիրել յուրաքանչյուրը, որպեսզի ավելի լավ հասկանանք դրա իմաստն ու նշանակությունը:
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
-
Երիտասարդ կինը արժեվորում էր յուրաքանչյուր մարգարիտը, որն աճում էր իր ներսում:
-
Երբ մենք ավելի խորը հասկացողություն ենք զարգացնում մեր հայտնաբերած ճշմարտությունների վերաբերյալ, մենք զգում ենք դրանց կարևորությունը, համապատասխանությունը և հրատապությունը:
-
Կիրառեք վարդապետությունը և սկզբունքները
-
Երիտասարդ կնոջ հայրը հրավիրեց նրան մտածել, թե նա ինչ կարող էր անել իր հայտնաբերած թանկարժեք մարգարիտների հետ:
-
Վարդապետության կամ սկզբունքի վերաբերյալ վկայություն և գնահատում ձեռք բերելուց հետո մենք պիտի կշռադատենք այն հատուկ ուղիները, որոնք կարող ենք կիրառել մեր սեփական կյանքում:
Վերջին օրերի մարգարեներն ու առաքյալները շեշտել են ավետարանը մեր սրտի խորքերը հասցնելու կարևորությունը: Ավետարանի կարևոր վարդապետությունն ու սկզբունքները ճանաչելու համար սուրբ գրությունների ենթատեքստի և բովանդակության ըմբռնումը լավ սկիզբ է, որ գիտելիքներ ձեռք բերենք ավետարանական ճշմարտությունների մասին: Բայց որպեսզի օգնենք, որ մեր մտքում եղած գիտելիքը թափանցի մեր սրտի խորքերը, հաճախ ավելի շատ բան կա անելու, քան մենք պիտի անենք.
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները, որոնք բացահայտել ենք:
-
Զգալ դրանց ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Կիրառել դրանք մեր կյանքում։
Ուսումնասիրության օրինակի այս երեք տարրերը աշխատում են միասին, որպեսզի հրավիրեն Սուրբ Հոգուն, ով օգնում է մեզ, որ ավետարանը թափանցի մեր սրտի խորքերը:
Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի վարժություն
Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012) ընդգրկում է կարևոր տեղեկություն ուսումնասիրության օրինակի այս յուրաքանչյուր կողմի մասին: Ուսումնասիրեք, թե ձեռնարկն ինչ է ուսուցանում, երբ կարդում ենք ձեռնարկի նշված բաժինները և պատասխանում համապատասխան հարցերին:
-
Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները
Ուսումնասիրեք 2.5.2 բաժինը 28-29 էջերում («Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները») Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Ուսումնասիրության ընթացքում փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ի՞նչ է նշանակում «հասկանալ ավետարանի որևէ վարդապետություն կամ սկզբունք»:
-
Ինչպե՞ս ես կարող եմ ավելացնել իմ հասկացողությունը ավետարանի այն վարդապետության և սկզբունքների վերաբերյալ, որոնք ես առանձնացրել եմ:
-
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
Ուսումնասիրեք 2.5.3 բաժինը 29-30 էջերում («Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը») 29-30 էջերում Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Ուսումնասիրության ընթացքում փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ինչո՞ւ է ինձ համար կարևոր զգալ իմ հայտնաբերած վարդապետության կամ սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Որպես սովորող ես ի՞նչ կարող եմ անել` հրավիրելու Սուրբ Հոգու ազդեցությունը, որպեսզի օգնի ինձ զգալ իմ բացահայտած վարդապետության և սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Ո՞րն է Սուրբ Հոգու դերն այս գործընթացում:
-
-
Կիրառել վարդապետությունը և սկզբունքները
Ուսումնասիրեք 2.5.4 բաժինը («Կիրառել վարդապետությունը և սկզբունքները») 30-31 էջերում Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Ուսումնասիրության ընթացքում փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ինչպե՞ս իմանամ, թե երբ կիրառեմ իմ սովորած ավետարանի սկզբունքը:
-
Ի՞նչ տեղի կունենա իմ կյանքում, երբ ես ձգտեմ կիրառել իմ ճանաչած վարդապետությունը կամ սկզբունքը:
-
Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ անձնական ուսումնասիրության մեջ ավելի շատ կենտրոնանամ իմ սովորած ճշմարտությունների կիրառության վրա:
-
Բոլոր այն նյութերից, որոնք դուք հենց նոր ուսումնասիրեցիք Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում, եկեք կենտրոնանանք երեք հիմնական առաջարկների վրա: Հետևյալ ցուցակում յուրաքանչյուր տարր զուգորդվում է մի գործողության հետ, որը դուք կարող եք կատարել, երբ ձգտեք հասկանալ, զգալ և կիրառել այն ճշմարտությունների կարևորությունն ու ճշմարտությունը, որոնք դուք սովորում եք սուրբ գրություններում:
-
Հասկանալ վարդապետությունը և սկզբունքները
Վերլուծեք վարդապետության կամ սկզբունքի իմաստը` տալով հարցեր և որոնելով պատասխաններ:
-
Զգալ վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը
Անդրադարձեք այն ներգործությանը, որ այդ սկզբունքն ունեցել է ձեր կամ ուրիշների կյանքում:
-
Կիրառել վարդապետությունն ու սկզբունքները
Մտածեք, թե ինչ հատուկ գործողություն պիտի կատարեք, որպեսզի կիրառեք վարդապետությունը կամ սկզբունքը ձեր կյանքում:
Օգտագործել ուսումնասիրության օրինակը
Դիտեք «Հասկանալ, զգալ և կիրառել սկզբունքները» (7:12) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում երեք ուսուցիչներ քննարկում են իրենց ջանքերը, որպեսզի հասկանան և զգան Ղուկասի 5.1–11 հատվածներում տրված վարդապետության ու սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը և կիրառեն դրանք:
Գրանցեք երկու կամ երեք գաղափարներ, որոնք ձեզ համար ակներև դարձան այս տեսանյութը դիտելիս, ձեր ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ուղղորդված կիրառման վարժություն
Եսթերի 6.1–12 հատվածներում մենք կարդում ենք, որ Տերը քամի է առաջացնում հարեդացիների բեռնանավերը խոստումի երկիր ուղարկելու համար: Հետևյալ սկզբունքը մենք կարող ենք ճանաչել այս հատվածում. Եթե մենք վստահենք Տիրոջը և կատարենք Նրա կամքը, Նա կուղղորդի մեզ մեր կյանքի ընթացքում: Հետևեք ստորև բերված քայլերին և ջանքեր գործադրեք հասկանալ այս սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը և կիրառել այն: Գրանցեք ձեր պատասխաններն ու գաղափարները ձեր սուրբ գրությունների կամ անձնական օրագրում:
-
Զարգացրեք այս սկզբունքը հասկանալու ձեր հասկացողությունը
Վերլուծեք այս սկզբունքի իմաստը` ուղղելով հետևյալ կարգի հարցեր և փնտրելով պատասխաններ.
-
Ի՞նչ է նշանակում վստահել:
-
Ի՞նչ է նշանակում վստահել Տիրոջը:
-
Ինչո՞ւ է Տերը կարողանում ուղղորդել նրանց կյանքը, ովքեր վստահում են իրեն:
-
Տերն ինչպե՞ս է ղեկավարում մարդու կյանքի ընթացքը:
-
-
Ձգտեք հասկանալ սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը
Անդրադարձեք այն ներգործությանը, որ այս սկզբունքն ունեցել է ձեր և ուրիշների կյանքում, ներառյալ`սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ տրված անհատների կյանքում:
-
Ինչպե՞ս է ձեր կյանքն ու վկայությունն արտացոլում այս սկզբունքի ճշմարտությունը:
-
Ի՞նչ եղանակներով է ուրիշների կյանքն ու վկայությունն արտացոլում այս սկզբունքի ճշմարտությունը:
-
-
Կիրառեք սկզբունքը
Մտածեք, թե ինչ հատուկ գործողություն պիտի կատարեք, որպեսզի կիրառեք վարդապետությունը կամ սկզբունքը ձեր կյանքում:
Ինքնուրույն կատարվող վարժություն
Ընտրեք մի սկզբունք, որը դուք առանձնացրիք ուսուցման փորձ 7-ում Ղուկասի 5.12–26 հատվածներն ուսումնասիրելիս կամ ընտրեք մի սկզբունք, որն առանձնացրիք 3.2 բաժնում («Ղուկասի 5. Օրինակ») 42-46 էջերում Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում: Այնուհետև կատարեք հետևյալը.
-
Զարգացրեք սկզբունքը հասկանալու ձեր հասկացողությունը:
Վերլուծեք վարդապետության կամ սկզբունքի իմաստը` տալով հարցեր և որոնելով պատասխաններ:
-
Ձգտեք զգալ սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը.
Անդրադարձեք այն ներգործությանը, որ այդ սկզբունքն ունեցել է ձեր կամ ուրիշների կյանքում:
-
Կիրառեք սկզբունքը
Մտածեք, թե ինչ հատուկ գործողություն պիտի կատարեք, որպեսզի կիրառեք վարդապետությունը կամ սկզբունքը ձեր կյանքում:
Գրանցեք մի քանի գաղափարներ և տպավորություններ այս վարժությունից ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Ավետարանի ուսումնասիրության նպատակն է` հրավիրել Սուրբ Հոգուն օգնել մեզ ավետարանի վարդապետությունն ու սկզբունքը մեր մտքից հասցնել մեր սրտերին:
-
Վարդապետության կամ սկզբունքի ըմբռնումը ներառում է ոչ միայն այն, թե ի՞նչ է նշանակում դա, այլև, թե ինչպե՞ս կարող է դա ներգործել մեր կյանքի վրա:
-
Վարդապետության կամ սկզբունքի պարզ ըմբռնումը պատրաստում է մեզ զգալ դրա ճշմարտությունն ու կարևորությունը:
-
Երբ զգում ենք վարդապետության կամ սկզբունքի կարևորությունը, մեծանում է դրանք մեր կյանքում կիրառելու մեր ցանկությունը:
-
Կիրառումը տեղի է ունենում, երբ մենք մտածում, խոսում և ապրում ենք ըստ մեր սովորածի:
«Իսկական ուսուցիչը ավետարանի փաստերն ուսուցանելուց հետո … , ուսանողներին մեկ քայլ առաջ է մղում, որ ձեռք բերեն հոգևոր վկայություն և հասկացողություն իրենց սրտերում, որն իրականացնում է արարքներ և գործեր» (“Teaching by Faith” address to CES religious educators, Feb.1, 2002, 5, si.churchofjesuschrist.org):
«Ուրեմն ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: