Ուսուցման փորձ 1.
Ապրել և ուսուցանել Փրկիչի եղանակով
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Ուսուցում, ձեր մեծ պարտականությունը
-
Հիսուս Քրիստոս` Մեծ Ուսուցիչը
-
Ապրել և ուսուցանել, ինչպես Փրկիչն ապրեց և ուսուցանեց
Հիմնական գաղափարներ
Հրավիրում ենք ձեզ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտներ (ՍևԻ): Ողջ աշխարհում հազարավոր ուսուցիչներ և ղեկավարներ սեմինարիայի և ինստիտուտի ծրագրերով Եկեղեցու երիտասարդներին ու չափահաս երիտասարդներին օգնում են սովորել և կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները: Մենք երախտապարտ ենք ձեզ այս կարևոր գործում Տիրոջը ծառայելու ձեր ցանկության համար:
Աստծո զավակներին ուսուցանելու մեծ պարտականությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալն է ուսուցանել Աստծո զավակներին ծառայելու պարտականության մասին.
«Մենք այնքան երախտապարտ ենք բոլորին, ովքեր ուսուցանում են: Մենք սիրում ենք ձեզ և գնահատում ձեզ ավելին, քան կարող ենք ասել: Մենք խորապես վստահում ենք ձեզ: Արդյունավետ և հաջող ուսուցման համար իրոք մեծ աշխատանք է պահանջվում: Բայց այն արժե: Մենք չենք կարող ստանալ «ավելի մեծ կոչում» [Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում (նյութեր ուսուցիչների կատարելագործման համար, 1978)]: •
Յուրաքանչյուրիս համար «Քրիստոսի մոտ գալը» [ՎևՈւ 20.59], Նրա պատվիրանները պահելը և Նրա օրինակին հետևելը անշուշտ մարդկային գոյության ամենավսեմ ու սուրբ նպատակն է: Օգնել ուրիշներին անել այդ նույնպես` ուսուցանել, համոզել և աղոթքով առաջնորդել նրանց քայլել քավության ճանապարհով. սա անշուշտ պիտի լինի մեր կյանքի երկրորդ կարևոր առաջադրանքը: Ահա թե ինչու հավանաբար Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյը մի անգամ ասել է. «Չկա ավելի մեծ պարտականություն` դրված յուրաքանչյուր տղամարդու կամ կնոջ ուսերին, քան Աստծո զավակների համար ուսուցիչ լինելը» [David O. McKay, in Conference Report, Oct. 1916, 57]” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 25):
Հիսուս Քրիստոս` Մեծ Ուսուցիչը
Դուք կստանաք աստվածային օգնություն, երբ ձգտեք աճել ու զարգանալ` որպես Աստծո զավակներ և ձգտեք Տիրոջ օրինակին նմանեցնել ձեր կյանքն ու ուսուցումը:
Ցուցադրեք «Մեծ Ուսուցիչը» (3:51) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) նկարագրում է ավետարանի ուսուցման որոշակի հայեցակետերը:
Երբ դիտեք տեսանյութը, ուշադրություն դարձրեք այն կարևոր պատճառներին, թե դուք ինչո՞ւ պիտի ապրեք և ուսուցանեք, ինչպես Փրկիչն էր ապրում և ուսուցանում: Գրի առեք ձեր ըմբռնած նյութը և տպավորությունները ձեր ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղ, որին կարող եք անդրադառնալ և կիսվել դրանցով ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:
Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն Ձեռնարկի վարժություններ
Փրկիչի` որպես ուսուցչի օրինակի դերի վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է.
«Ի՞նչ ավելի լավ օրինակ կարող էինք մենք գտնել: Ավելի լավ ուսուցում մենք կարող ենք ձեռնարկել` միայն վերլուծելով մեր գաղափարները, նպատակներն ու մեթոդները և համեմատելով դրանք Հիսուս Քրիստոսի մտքերի, նպատակների և մեթոդների հետ» (Teach Ye Diligently, rev. ed. [1991], 22):
Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ խորացնել ձեր ըմբռնումն այն մասին, թե Փրկիչն ինչպես ուսուցանեց և ներգործեց ուրիշների վրա, և Նա ինչպես օգնեց նրանց սովորել, աճել հոգևոր առումով և դարձի գալ դեպի Իր ավետարանը:
Ուսումնասիրեք նախաբանը այս ձեռնարկի v–vii էջերում` Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012): Նշեք կամ ընդգծեք գործողություն արտահայտող բառերը, որոնք նկարագրում են այն տարբեր եղանակները, որոնց միջոցով Փրկիչն ուսուցանեց կամ ծառայեց:
Երբ ուսումնասիրեք այս էջերը Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում, գրանցեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները ձեռնարկի լուսանցքում: (Ձեզ քաջալերում ենք նշումներ կատարել ձեր ձեռնարկի լուսանցքում այս բոլոր դասերի ընթացքում:)
-
Ի՞նչ եք դուք նկատում Փրկիչի ապրելու, ուսուցանելու և ղեկավարելու եղանակի մեջ:
-
Նա ինչպե՞ս օգնեց ուրիշներին սովորել, հոգևոր առումով աճել և դարձի գալ դեպի Իր ավետարանը։
Ամփոփում և կիրառում
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
-
Չկա ավելի մեծ պարտականություն, որ կարող է դրվել որևէ անձի վրա, քան Աստծո զավակների ուսուցիչ լինելն է:
-
Քրիստոսն Ամենամեծ Ուսուցիչն է: Մենք պիտի փորձենք ապրել և ուսուցանել, ինչպես Նա էր անում:
-
Մենք ուսուցանում ենք այն, ինչ կանք, որը նշանակում է, որ մեր աշակերտությունը, մեր փորձությունները, մեր վկայությունները և մեր հանձնառությունը ավետարանի հանդեպ կարող է ներգործել ուրիշների վրա այնքան, որքան մեր բառերն են ազդում:
«Ուսուցանելու պարգևը պիտի վաստակել, իսկ դրան արժանանալուց հետո պետք է սնուցել, եթե ուզում եք պահպանել այն» (Boyd K. Packer, Teach Ye Diligently, 345):
«Ուրեմն ի՞նչ»։
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը Տասներկու Առաքյալների Քվորումի հետ ունեցած ժողովների վերջում միշտ հարցրել է. «Ուրեմն ի՞նչ», որպեսզի քննարկում սկսեր այն մասին, թե ինչպես կարելի է ձեռքի տակ եղած թեման կիրառել մարդկանց սրտերը փոխելու համար (see Jeffrey R. Holland, “Therefore, What?” [CES Conference on the New Testament, Aug. 8, 2000], si.churchofjesuschrist.org). Յուրաքանչյուր ուսումնական փորձի վերջում հարցրեք ինքներդ ձեզ. «Ուրեմն ի՞նչ» և մտածեք այն մասին, թե դուք ինքներդ ինչպե՞ս կարող էիք կիրառել քննարկված թեմաններն ու սկզբունքները:
Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօր ձեր սովորած սկզբունքների: