7
Դարձեք մեկ. աշխատեք միասին
-
Խորհեք.Ի՞նչ է նշանակում «լինել մեկ»: Ի՞նչ կապ ունի դա ինքնապահով դառնալու հետ:
-
Դիտեք.«Տիրոջ ձևով» (Տեսանյութը մատչելի չէ՞։ Կարդացեք հաջորդ էջում։)
-
Քննարկեք.Ի՞նչ է այս ուղերձն ուսուցանում միմյանց ծառայելու և օգնելու մասին։
-
Կարդացեք.Մովսես 7․18; Վարդապետություն և Ուխտեր 104․15–17 (աջ կողմում)
-
Կիրառեք.Կատարեք հետևյալը.
-
Մտքում մտածեք ձեր ունեցած տաղանդների, ծանոթությունների և այլ ռեսուրսների մասին։ Ինչպե՞ս կարող են ձեր պարգևները օգնել խմբի մյուս անդամներին ավելի ինքնապահով դառնալ: Գրեք ձեր մտքերը․
-
Որպես խումբ` միմյանց հետ կիսվեք ձեր թվարկած տաղանդներով, ծանոթություններով և այլ միջոցներով։ Գրի առեք մյուսների ծանոթությունները կամ միջոցները, որոնք կարող են օգնել ձեզ։
-
Ապա ստորև թվարկեք այն միջոցները, որոնք մատչելի են Եկեղեցու ինքնապահովման կենտրոնում, այդ թվում՝ ուսուցիչները, համակարգիչները և այլն։ Դուք ինչո՞ւ եք զգում նրանց կարիքը։
-
Ի՞նչ միջոցներ ունեք, որոնք կարող են օգնել ձեզ և ուրիշներին ինքնապահով դառնալ։
-
Ինչպե՞ս կօգնեք ուրիշներին ինքնապահովման իրենց ճանապարհին:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել ուրիշների օգնությունը ձեր ճանապարհին։
-
-
Կարդացեք.Մեկ լինելու հարցում վարժվելու համար կարող եք անել հետևյալը․
-
Օգնեք ձեր ընտանիքին լինել ավելի միասնական և աշխատել միասին։
-
Զրուցեք ձեր ծխի անդամների հետ, ովքեր արդեն ինքնապահով են։ Հարցրեք, թե ինչ մարդիկ կամ միջոցներ են նրանց օգնել։ Խնդրեք, որ իրենք լինեն ձեր խորհրդատուները։
-
Գնացեք երեք վայր ձեր համայնքում, որտեղ կան միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ինքնապահով դառնալ։ Գրի առնեք ծառայությունները, որոնք նրանք կարող են մատուցել։ Սկսեք կիրառել։
-
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակները, երբ կավարտեք յուրաքանչյուր գործողությունը.
-
Վարժվեք աշխատել ուրիշների հետ (ձեր ընտանիքի, ծխի անդամների և համայքնի միջոցների հետ, որոնք նշված են վերևում)։
-
Ուսուցանեք այս սկզբունքը ձեր ընտանիքին:
-
Շարունակեք կիրառել նախորդ հիմնական սկզբունքները:
-
Տիրոջ ձևով
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
ՆԱԽԱԳԱՀ ԱՅՐԻՆԳ․ Եկեղեցու բարօրության ծրագրի հիմքում ընկած սկզբունքները միայն ժամանակի և մեկ վայրի համար չեն։ Դրանք բոլոր ժամանակների և բոլոր տեղերի համար են։ …
Ձևը հստակ է: Նրանք, ովքեր շատ են կուտակել, պետք է խոնարհեցնեն իրենց՝ կարիքավորներին օգնելու համար:
Նրանք, ովքեր առատության մեջ են, պետք է կամավոր զոհաբերեն իրենց հարմարավետությունից, ժամանակից, ունակություններից և միջոցներից՝ թեթևացնելու համար կարիքի մեջ գտնվողների տառապանքը։ Եվ օգնությունը պետք է տրվի այնպես, որ ստացողի զորությունը մեծանա, որ նա էլ հոգ տանի իր, ապա` ուրիշների մասին։
Այսպես՝ Տիրոջ ձևով արվելու դեպքում նշանավոր բաներ տեղի կունենան։ Կօրհնվի և տվողը, և ստացողը։
(Հենրի Բ. Այրինգ, ելույթ Շուգարհաուզ Յուտա Բարօրության ծառայությունների կենտրոնի նվիրագործման ժամանակ, հունիս, 2011, lds.org, փակագծերում բառերը ավելացվել են Նախագահ Այրինգի կողմից 2014թ․ մարտի հարցազրույցի ժամանակ։)
ՆԱԽԱԳԱՀ ՈՒԽԴՈՐՖ․ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս ուխտյալ պարտականություն ունենք լինելու զգայուն ուրիշների հանդեպ և ծառայելու` ինչպես Փրկիչը ծառայեց՝ հասնելու, օրհնելու և բարձրացնելու մեր շուրջը գտնվողներին։
Հաճախ մեր աղոթքի պատասխանը գալիս է ոչ թե այն պահին, երբ մենք ծնկի ենք իջած, այլ երբ ոտքի ենք ելնումև ծառայում Տիրոջը և մեր շուրջը գտնվողներին։ Ծառայության և նվիրաբերման անձնազոհ գործողությունները կատարելագործում են մեր հոգիները, հեռացնում են մեր հոգևոր աչքերի նստվածքը և բացում են երկնքի պատուհանները: Որևէ մեկի աղոթքի պատասխանը դառնալով, մենք հաճախ գտնում ենք մեր սեփական պատասխանը:
(Դիտեր Ֆ Ուխդորֆ, «Սպասելով Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 76)