Երիտասարդ կանայք
Պարտականությունները


երիտասարդ կանայք ժպտում են

Իմ կոչումը որպես Երիտասարդ կանանց դասարանի քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը

Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքի ընթացքում, մինչ նրանք կապում և պահում են սուրբ ուխտերը և խորացնում իրենց դարձը: Իրենց դասարաններում և հավաքների ժամանակ երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության: (Տես Ընդհանուր ձեռնարկ, 11.1.1):

Երիտասարդ կանանց դասարանի քարտուղար

Երիտասարդ կանանց դասարանի քարտուղարն աջակցում է դասարանի նախագահությանը և Երիտասարդ կանանց ղեկավարներին ծառայել կամ սպասավորել դասարանի անդամներին: Նա նախապատրաստում է նախագահությունների ժողովների օրակարգը, նշումներ է անում և հետևում է հանձնարարություններին և կիրակնօրյա ժողովների հաճախումներին։ (11.3.4.2):

Նախագահության ժողովները

Երիտասարդ կանանց դասարանի նախագահությունները կանոնավոր կերպով հանդիպում են։ Նրանց են միանում դասարանի քարտուղարը և Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները, որոնց հանձնարարվում է աջակցել նրանց։ Նրանք միասին խորհրդակցում են և փնտրում հայտնություն՝ իմանալու Տիրոջ կամքը իրենց դասարանի վերաբերյալ։ Այս ժողովները կարող են ներառել քննարկումներ դասարանի անդամներին ծառայելու վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նոր անդամներին աջակցելուն և քիչ ակտիվ անդամների հետ կապ հաստատելուն, և դասարանի հանդիպումների, ծառայության և միջոցառումների պլանավորում: (Տես 11.3.4.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցների և քաղաքականության համար տես 11.6 բաժինը Ընդհանուր ձեռնարկում: