Իմ կոչումը որպես Երիտասարդ կանանց դասարանի նախագահ
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:
Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը
Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքի ընթացքում, մինչ նրանք կապում և պահում են սուրբ ուխտերը և խորացնում իրենց դարձը: Իրենց դասարաններում և հավաքների ժամանակ երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության (տես Ընդհանուր ձեռնարկ, 11.1.1):
Երիտասարդ կանանց դասարանի նախագահ
Դասարանի նախագահները առաջնորդում են դասարանների ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, ճանաչելու և ծառայելու յուրաքանչյուր երիտասարդ կնոջը, պլանավորում և վարում են կիրակնօրյա դասերը և այլ միջոցառումներ, մասնակցում ավետարանով կիսվելու ծխի ջանքերին և մասնակցում տաճարային և ընտանեկան պատմության ջանքերին (տես 11.3.4.2)։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։
Նախագահության ժողովները
Երիտասարդ կանանց դասարանի նախագահությունները կանոնավոր կերպով հանդիպում են։ Նրանց են միանում Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները, որոնց հանձնարարվում է աջակցել նրանց։ Նրանք միասին խորհրդակցում են և փնտրում հայտնություն՝ իմանալու Տիրոջ կամքը իրենց դասարանի վերաբերյալ։ Այս ժողովները կարող են ներառել քննարկումներ դասարանի անդամներին ծառայելու վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նոր անդամներին աջակցելուն և քիչ ակտիվ անդամների հետ կապ հաստատելուն, և դասարանի հանդիպումների, ծառայության և միջոցառումների պլանավորում (տես 11.3.4.3):
Ծխի երիտասարդների խորհուրդ
Ծխի երիտասարդների խորհուրդը քննարկում է ուղիներ՝ օգնելու ուրիշներին կերտել իրենց վկայությունները, ստանալ փրկարար արարողությունները, պահել պատվիրանները և դառնալ Հիսուս Քրիստոսի սրբագործված հետևորդները։ Նրանք միասին խորհրդակցում են ծխի երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց կարիքների մասին: Նրանք կարող են քննարկել, թե ինչպես համապատասխանեցնել միջոցառումներն այս կարիքներին։ (տես 11.3.4.4):
Ուղեցույցներ և քաղաքականություն
Լրացուցիչ ուղեցույցների և քաղաքականության համար տես 11.6 բաժինը Ընդհանուր ձեռնարկում: