Երիտասարդ կանայք
Պարտականությունները


երիտասարդ կանայք ժպտում են

Իմ կոչումը որպես Երիտասարդ կանանց դասարանի նախագահության խորհրդական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը

Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ամբողջ կյանքում, երբ նրանք կապում և պահում են սուրբ ուխտերը և խորացնում իրենց դարձը: Իրենց դասարաններում և հավաքներում երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության: (Տես Ընդհանուր ձեռնարկ, 11.1.1):

Երիտասարդ կանանց դասարանի խորհրդական

Դասարանի նախագահը և նրա խորհրդականները առաջնորդում են դասարանի ջանքերը՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին, ճանաչելու և ծառայելու յուրաքանչյուր երիտասարդ կնոջ, ծրագրավորելու և անցկացնելու կիրակնօրյա դասերը և այլ միջոցառումներ, մասնակցելու ավետարանով կիսվելու ծխի ջանքերին և տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին (տես 11.3.4.2):

Նախագահությունների ժողովները

Երիտասարդ կանանց դասարանի նախագահությունները կանոնավոր կերպով հանդիպում են, և նրանց միանում են Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները, որոնց հանձնարարված է աջակցել նրանց: Նրանք միասին խորհրդակցում են և հայտնություն են փնտրում Տիրոջ կամքի մասին իրենց դասարանի համար: Այս հանդիպումները կարող են ներառել քննարկումներ դասարանի անդամներին ծառայելու վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նոր անդամներին աջակցելուն և քիչ ակտիվ անդամների հետ կապ հաստատելուն, և դասարանի հանդիպումների, ծառայության և միջոցառումների պլանավորում: (Տես 11.3.4.3):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցների և քաղաքականության համար տես 11.6 բաժինը Ընդհանուր ձեռնարկում: