Իմ կոչումը՝ որպես ծխի երաժշտական ղեկավար
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:
Երաժշտության նպատակը եկեղեցում
Հոգևոր երաժշտությունը մեծացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Այն հրավիրում է Հոգուն և ուսուցանում է վարդապետությունը: Այն նաև ստեղծում է ակնածանքի զգացում, միավորում է անդամներին և հնարավորություն է տալիս երկրպագելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Տերը հայտարարել է. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով» (Վարդապետություն և Ուխտեր 25․12): (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 19.1։)
Ծխի երաժշտական ղեկավար
Ծխի երաժշտական ղեկավարն օգնում է ծխի անդամներին մեծացնել հավատքը երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և երկրպագել սուրբ երաժշտության միջոցով: Նրանք խմբավարում են հաղորդության ժողովի և ծխի այլ ժողովների օրհներգերը՝ ինչպես պահանջվում է (տես 19.4.3.1)։
Եկեղեցու ժողովների երաժշտությունը
«Ոգեշնչող երաժշտությունը մեր եկեղեցական ժողովների կարևոր մասն է» (Hymns, First Presidency Preface)։ Երաժշտության ընտրությունը պետք է ուսուցանի ավետարանը զորությամբ և հստակությամբ (տես 19.3.1)։
Երաժշտությունը հաղորդության ժողովներում
Հաղորդության ժողովի երաժշտությունը ներառում է՝ երգել օրհներգեր ժողովը բացելու և փակելու համար, ինչպես նաև հաղորդությունը սպասավորորելուց առաջ: Հաղորդության ժողովը կարող է ներառել նաև մեկ կամ մի քանի լրացուցիչ օրհներգեր կամ երաժշտական մատուցումներ: Օրհներգերը կամ այլ սուրբ երաժշտության ընտրված երգերը կարող են օգտագործվել նախերգանքի և ամփոփիչ երաժշտության, երգչախմբային երաժշտություն և մեներգի կամ փոքր խմբի մատուցումների համար: (Sես 19.3.2։)
Ուսուցում և նյութեր
Երաժշտական ուսուցման մասին մանրամասն տեղեկությունների համար տես 19.6 Ընդհանուր ձեռնարկ: Եթե ծխի ժողովների համար նվագակցող չկա, տես բաժին 19.4.3.2-ը՝ գրանցված նվագակցությանը հասանելիություն ստանալու համար:
Ուղեցույցներ և քաղաքականություն
Լրացուցիչ քաղաքականության և ուղեցույցների համար, ինչպիսիք են՝ երաժշտության ձեռքբերումը, պարապմունքների համար հավաքատների գործիքների օգտագործումը կամ համայնքային երգչախմբերը, տես 19.7 Ընդհանուր ձեռնարկ: