Ահարոնյան քահանայության քվորումներ
Պարտականությունները


մի խումբ երիտասարդ տղամարդիկ

Իմ կոչումը որպես ուսուցիչների քվորումի քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Ահարոնյան քահանայության նպատակը

Ահարոնյան քահանայության քվորումներն օգնում են երիտասարդ տղամարդկանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ մասնակցելու Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: (Sես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1, Ավետարանի գրադարան։)

Ուսուցիչների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են ուսուցիչների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու ուսուցիչներ, եթե պատրաստված են և արժանավոր: Ուսուցիչներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները: Նրանք նաև պատրաստում են հաղորդությունը և ծառայում որպես սպասավորող եղբայրներ: Լրացուցիչ պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.53–59, 84․111 հատվածներում։ (Տես 10.1.3.2։)

Քարտուղար

Երբ կանչվում են, քվորումի քարտուղարները նախապատրաստում են ժողովների օրակարգերը և գրառումներ կատարում: Նրանք նաև օգնում են ծխի գործավարին կամ քվորումի խորհրդատուին հետևել հաճախելիությանը։ (Sես 10.4.2։)

Ծառայություններ և միջոցառումներ

Եպիսկոպոսների և երիտասարդների քվորումի ղեկավարները, խորհրդատուների աջակցությամբ, ծրագրում են ծառայություն և միջոցառումներ: Դրանք պետք է օգնեն իրագործել փրկության և վեհացման աշխատանքը։ Դրանք պետք է հավասարաչափ ընդգրկեն անձնական աճի չորս ոլորտները՝ հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր։ (Տես 10.2.1.3։)

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցելը, Երեխաների և երիտասարդների խորհրդանիշները ստանալը, ծոմապահության նվիրատվությունների հավաքումը, գտնվում են 10.8 բաժնում՝ Ընդհանուր ձեռնարկում: