Իմ կոչումը՝ որպես Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:
Կիրակնօրյա դպրոցի նպատակը
Կիրակնօրյա դպրոցն օգնում է իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը: Այդ աշխատանքն իրականացվում է՝ օգնելով Աստծո զավակներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես Ընդհանուր ձեռնարկ, 13.1)։
Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ
Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները ծանոթանում են դասարանի յուրաքանչյուր անդամի հետ, ներառյալ նրանց, ովքեր չեն հաճախում դասերին: Ուսուցիչներն աջակցում են անդամներին՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորելու և նրանով ապրելու իրենց ջանքերում (տես 13.2.3): Ուսուցիչներն առաջնորդվում են Կիրակնօրյա դպրոցի նախագահության կողմից և մասնակցում են ուսուցիչների խորհրդի եռամսյակային նիստերին (տես 17.4):
Կիրակնօրյա դպրոցի դասերը
Կիրակնօրյա դպրոցի դասերը տեղի են ունենում ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին: Դրանք տևում են 50 րոպե։ Դասերի քանակը տարբեր է՝ կախված յուրաքանչյուր ծխի կարիքներից: Ուսուցմանը պատրաստվելու համար Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն օգտագործում են սուրբ գրությունները և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի համապատասխան դասերը (տես 13.3)։
Քրիստոսանման ուսուցման սկզբունքները
Փրկչի ձևով ուսուցանելը սրբազան վստահություն և պատասխանատվություն է։ Ավետարանն ուսուցանելիս հետևեք Փրկչի օրինակին, ով Վարդապետ Ուսուցիչն է: Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները հետևում են սկզբունքներին, որոնք տրված են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, ինչպես նաև Ընդհանուր ձեռնարկի 17-րդ բաժնում (տես 17.1)։
Ավետարանի տնակենտրոն ուսումնասիրություն
Դեպի Տեր Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պարտավոր է ինքնուրույն ուսումնասիրել ավետարանը։ Ղեկավարներն ու ուսուցիչները պատասխանատու են խրախուսելու անդամներին անձնական ոգեշնչում փնտրել առ այն, թե ինչպես ուսումնասիրել և ուսուցանել ավետարանը (տես 17.2):