Երիտասարդ կանայք
Պարտականությունները


երիտասարդ կանայք ժպտում են

Իմ կոչումը՝ որպես ցցի Երիտասարդ կանանց քարտուղար

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների մասին ակնարկը:

Երիտասարդ կանանց կազմակերպության նպատակը

Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է Աստծո սիրելի դուստրերին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն: Այն օգնում է երիտասարդ կանանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ամբողջ կյանքում, երբ նրանք կապում և պահում են սուրբ ուխտերը և խորացնում իրենց դարձը: Իրենց դասարաններում և հավաքներում երիտասարդ կանայք ծառայում են մյուսներին, կատարում ուխտի պարտականությունները, կերտում միասնություն և սովորում ու ապրում են ըստ վարդապետության: (Տես Ընդհանուր ձեռնարկ, 11.1.1։)

Ցցի Երիտասարդ կանանց քարտուղար

Ցցի Երիտասարդ կանանց քարտուղարը պատրաստում է Տիրոջ «երիտասարդների գումարտակը»՝ հավաքելու Իսրայելը՝ հավատք ձևավորելու և անհատներին զորացնելու ջանքերին մասնակցելու միջոցով (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիսի, 2018], Gospel Library): Նա ծառայում է ցցի խորհրդում և ցցի երիտասարդների ղեկավարության հանձնախմբում (տես 6.7.1.2), պատրաստում է օրակարգեր և հաշվետվություններ և նշումներ է անում (տես 6.7.3

Ժողովներ

Ցցի Երիտասարդ կանանց քարտուղարը ուսուցանում է ծխի կազմակերպությունների նախագահություններին ցցի ղեկավարության տարեկան ժողովների ժամանակ (տես 29.3.4), մասնակցում է նախագահության ժողովներին և համակարգող խորհրդի ժողովներին, երբ հրավիրվում է Տարածքային Յոթանասունականի կողմից (տես 29.4), և ելույթ է ունենում հաղորդության ժողովներում և այլ հավաքներում, երբ հրավիրվում է ցցի նախագահության կողմից։

Միջոցառումներ

Ցցի նախագահության ղեկավարությամբ, ցցի Երիտասարդ կանանց նախագահությունը նաև պլանավորում և համակարգում է ցցի Երիտասարդ կանանց միջոցառումներն ու ճամբարները (տես 6.7.1.2): Բազմաթիվ ցցերի դեպքում նախագահությունները միասին խորհրդակցում են, որպեսզի ցցի նախագահությանը առաջարկեն համատեղ միջոցառումներ (տես 20.3.1

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 11.6 բաժնում՝ Ընդհանուր ձեռնարկում: