Կիրակնօրյա դպրոց
Պարտականությունները


տղամարդն ուսուցանում է դասարանին

Իմ կոչումը` որպես ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահության խորհրդական

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:

Կիրակնօրյա դպրոցի նպատակը

Կիրակնօրյա դպրոցն օգնում է իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը՝ օգնելով Աստծո զավակներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես Ընդհանուր ձեռնարկ, 13.1

Ցցի Կիրակնօրյա դպրոցի խորհրդական

Ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահության պարտականությունները ներառում են՝ ցցում հավատքը զորացնելու և անհատներին ու ընտանիքներին ամրացնելու աշխատանքը, ծխի նոր կանչված Կիրակնօրյա դպրոցի նախագահություններին կողմնորոշելը և շարունակական աջակցություն և ուսուցում առաջարկելը (տես 6.7.1)։ Խորհրդականները նաև աջակցում են ծխի Կիրակնօրյա դպրոցի նախագահին լրացուցիչ հանձնարարություններով:

Ժողովներ և խորհուրդներ

Ցցի Կիրակնօրյա դպրոցի նախագահությունը պետք է պարբերաբար խորհրդակցի միասին: Նրանք պլանավորում և անցկացնում են ցցի ղեկավարների ժողովներ՝ ուսուցանելու ծխերի Կիրակնօրյա դպրոցի ղեկավարներին իրենց պարտականությունները, օգնելու նրանց կատարելագործվել որպես ղեկավարներ և ուսուցիչներ և ամրացնելու նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոսը (տես 29.3.4):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 13.7 բաժնում՝ Ընդհանուր ձեռնարկում: