Սփոփող միություն
Պարտականությունները


զրուցող կանանց խումբ

Իմ կոչումը որպես Սփոփող միության նախագահ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Սփոփող միության նպատակը

Սփոփող միությունը Աստծո կողմից հաստատված կազմակերպություն է Եկեղեցու բոլոր չափահաս կանանց համար: Սփոփող միությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Իր ներկայություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակն է «փրկել հոգիները և թեթևացնել տառապանքը»՝ ապահովելով Փրկչի սփոփանքը (տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 9.1

Ցցի Սփոփող Միության նախագահ

Ցցի Սփոփող միության նախագահության անդամները բազմաթիվ պարտականություններ ունեն, որոնց թվում են՝ նոր կանչված ծխի Սփոփող միության նախագահություններին կողմնորոշելը և շարունակական աջակցություն ցույց տալը, ծխի Սփոփող միության նախագահներին ընտանեկան պատմության և միսիոներական աշխատանքի սկզբունքների ուսուցանումը (տես 9.5), չափահաս ամուրի քույրերին ամրապնդելը, արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների համակարգումը, հաղորդության և այլ ժողովներին ելույթներ ունենալը և ծխերի Սփոփող միությունների ժողովներին հաճախելը (տես 6.7.1):

Ժողովներ և խորհուրդներ

Ցցի Սփոփող միության նախագահությունը պետք է պարբերաբար խորհրդակցի միասին: Նախագահության անդամը ծառայում է ցցի երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների հանձնախմբերում, երբ դրանք կազմակերպվում են: Նախագահությունը հաճախում է ցցի ղեկավարների տարեկան ժողովներին և հրահանգում է ծխի Սփոփող միության նախագահություններին այդ ժողովներում (տես 29.3.4), ծառայում է ցցի չափահաս ղեկավարների խորհրդում (միայն նախագահը) և հանձնախմբում և հաճախում է համակարգման խորհրդի ժողովներին, երբ հրավիրվում է Տարածքային յոթանասունականի կողմից (տես 29.4):

Ծառայություններ և միջոցառումներ

Ցցի Սփոփող միության նախագահությունը կարող է ամեն տարի մեկ կամ երկու ժողով ծրագրել ցցի բոլոր Սփոփող միության քույրերի համար: Այդ ժողովները կարող են ներառել ծառայություն, դասեր, ծրագրեր, համաժողովներ և աշխատանքային քննարկումներ (տես 6.7.1.1)։ Ցցի Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության նախագահությունները ժամանակ առ ժամանակ կարող են համատեղ միջոցառումներ պլանավորել իրենց կազմակերպությունների համար (տես 6.7.1):

Ուղեցույցներ և քաղաքականություն

Լրացուցիչ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են բաժին 9.6 Ընդհանուր ձեռնարկում: