Սփոփող միություն
Պարտականությունները


ժպտացող կանանց խումբ

Իմ կոչումը՝ որպես Սփոփող միության ուսուցիչ

Պարտականությունները

Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ակնարկ ձեր կոչման պարտականությունների մասին:

Սփոփող միության նպատակը

Սփոփող միությունը Աստծո կողմից հաստատված կազմակերպություն է Եկեղեցու բոլոր չափահաս կանանց համար: Սփոփող միությունն օգնում է Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Իր ներկայություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակն է «փրկել հոգիները և թեթևացնել տառապանքը»՝ ապահովելով Փրկչի սփոփանքը (տես Ընդհանուր ձեռնարկ, 9.1

Սփոփող միության ուսուցիչներ

Ուսուցիչները կանչված են օգնելու մարդկանց ամրացնել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Սփոփող միության ուսուցիչներն աջակցում են նախագահությանը։ Ելնելով քույրերի կարիքներից՝ ուսուցման նպատակով Սփոփող միության նախագահությունը աղոթքով ընտրում է ուղերձներ (տես 9.2.1.2

Կիրակնօրյա ժողովներ

Սփոփող միությունը հանդիպում է երկրորդ և չորրորդ կիրակի օրերին՝ նպատակ ունենալով մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս, կառուցել միասնություն և ամրացնել ընտանիքներն ու տները: Ժողովները սկսվում են աղոթքով և ներառում են՝ միասին խորհրդակցելու ժամանակ և ավետարանի ուսուցում ու քննարկում՝ հիմնված վերջին համաժողովի ելույթների վրա (տես 9.2.1.2):

Քրիստոսանման ուսուցման սկզբունքները

Փրկչի ձևով ուսուցանելը սրբազան վստահություն և պատասխանատվություն է։ Ավետարանն ուսուցանելիս հետևեք Փրկչի օրինակին, ով Վարդապետ Ուսուցիչն է: Սփոփող միության ուսուցիչները հետևում են սկզբունքներին, որոնք տրված են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում, ինչպես նաև բաժին 17 Ընդհանուր ձեռնարկում (տես 17.1

Ավետարանի տնակենտրոն ուսումնասիրություն

Երբ անդամները սովորում և ապրում են ավետարանով տանը, նրանց դարձն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խորանում է։ Սփոփող միության ղեկավարները խրախուսում են քույրերին ուսումնասիրել սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը՝ անհատապես և իրենց ընտանիքներով (տես 17.2