Իմ կոչումը որպես ցցի Երեխաների միության նախագահության խորհրդական
Պարտականությունները
Տերը երախտապարտ է Իր Եկեղեցում ծառայելու ձեր պատրաստակամության համար: Ստորև ներկայացված է ձեր կոչման պարտականությունների ակնարկը:
Երեխաների միության նպատակը
Երեխաների միությունն օգնում է երեխաներին զգալ իրենց Երկնային Հոր սերը, սովորել Նրա երջանկության ծրագրի մասին, ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և զգալ, ճանաչել և գործել համաձայն Սուրբ Հոգու ազդեցության։ Երեխաների միությունը նաև ժամանակ է՝ պատրաստվելու, կապելու և պահելու սուրբ ուխտերը, երբ երեխաները մասնակցում են Աստծո փրկության և վեհացման աշխատանքին։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.1։)
Ցցի Երեխաների միության խորհրդական
Ցցի Երեխաների միության խորհրդականները ծառայում են ցցի Երեխաների միության նախագահությունում: Նախագահության անդամներն ունեն բազմաթիվ պարտականություններ, որոնք ներառում են հետևյալը․ աջակցում են ցցի նախագահությանը, ծառայում են ցցի խորհրդում (միայն նախագահը), կողմնորոշում են ծխերում Երեխաների միության նոր կանչված նախագահություններին, առաջարկում են շարունակական աջակցություն և ուսուցում և ծխերում այցելում են դասերին: Եթե հրավեր են ստանում, նրանք կարող են մասնակցել համակարգման խորհրդի ժողովներին և խոսել հաղորդության ժողովների ժամանակ և այլ միջավայրում (տես 6.7.1):
Ժողովներ և խորհուրդներ
Ցցի Երեխաների միության նախագահություն պետք է պարբերաբար խորհրդակցի միասին: Նրանք կարող են հրավիրվել ծառայելու ուրիշ խորհուրդներում: (Տես 6.7.1.1։)
Երեխանեի միության միջոցառում
Ցցի Երեխաների միության նախագահությունը երբեմն կարող է պլանավորել ցցի միջոցառումներ 8-ից 11 տարեկան երեխաների համար: Այս միջոցառումները կարող են լինել աղջիկների, տղաների կամ երկուսի համար (տես 6.7.1.3):
Ուղեցույցներ և քաղաքականություն
Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org)։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների, անվտանգության պահանջների, Երեխաների և Երիտասարդների ծրագրի և այլոց վերաբերյալ ուղեցույցները և քաղաքականությունը ներկայացված են 12.5 բաժնում․ Ընդհանուր ձեռնարկ։