Երաժշտություն
ԵԿԵՔ ՈԻՐԱԽԱՆԱՆՔ


32

ԵԿԵՔ ՈԻՐԱԽԱՆԱՆՔ

Ուրախ

1. Եկեք ուրախանանք այս օրը փըրկության,

Էլ չենք շըրջելու որպես օտարական,

Բարի լուր է հասել մեզ ու ողջ մարդկության,

և շուտով կըհընչի ժամը քավության,

Երբ՝ ինչ խոստացված էր, սըրբերը կըստանան,

Եվ կըլինի այնպես, որ չըձանձրանան,

Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական,

և բոլոր հըրեաները տուն կդառնան։

2. Մենք կըսիրենք իրար ու չենք վիճի երբեք,

չար գործ էլ չենք անի և կըլինենք մեկ,

Եվ մինչ անաստվածները դողդողում են հեգ,

Փըրկչի գալու օրը եկեք մենք հըսկենք,

Երբ՝ ինչ խոստացված էր, սըրբերը կըստանան,

Եվ կըլինի այնպես, որ չըձանձրանան,

Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական,

և բոլոր հըրեաները տուն կդառնան։

3. Մենք հավատքով Աստծու խոսքին կըվըստահենք՝

մեզ վերջին մութ, խառնակ օրերից փըրկել,

Եվ երբ պատիժներըն ու վարձերն ավարտենք,

կըելնենք, երբ տեսնենք Հիսուսն է եկել,

Ինչ որ խոստացված էր, սըրբերը կըստանան,

Հըրեշտակների պես թագեր կունենան,

Երկիրը կըթըվա պարտեզ եդեմական,

Հիսուսն ու Իր մարդիկ ընդմիշտ կմիանան։

Խոսք՝ Վիլյամ Վ. Ֆելփս, 1792–1872

Երաժշտություն՝ Անանուն, մոտ 1889

Մովսես 7.61–67

Հավատո Հանգանակ 1.10