Հիմնական դասընթացներ
Դաս 25. Ուսուցչի նյութ. Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք


«Դաս 25. Ուսուցչի նյութ. Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 25․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 25․ Ուսուցչի նյութ

Իրավահաջորդությունը նախագահությունում և գաղթը դեպի արևմուտք

Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունից հետո շատ Սրբեր ստացան աստվածային վկայություն, որ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալները պետք է ղեկավարեին Տիրոջ Եկեղեցին: Նրանց ոգեշնչված առաջնորդության ներքո Սրբերը ճամփորդեցին դեպի Սոլթ Լեյքի Հովիտ: Այս դասը նախատեսված է խորացնելու ուսանողների հավատն առ այն, որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալները կրում են այս վերջին տնտեսության քահանայության բոլոր բանալիները: Այս դասը նաև կօգնի ուսանողներին վստահել, որ Տերը կուղղորդի նրանց անձնական կյանքը, երբ նրանք պատվեն իրենց ուխտերը:

Ուսուցման առաջարկներ

Առաքյալները կրում են արքայության բանալիները։

Ցուցադրեք Ջոզեֆ և Հայրում Սմիթների հետևյալ նկարը:

Ջոզեֆ և Հայրում Սմիթներ

Բացատրեք, որ եղբայրները նահատակվեցին 1844թ. հունիսի 27-ին: Հետևյալ առավոտյան Մարգարեի ընկեր Փորթեր Ռոքուելը իր ձիով հասավ Նավու՝ բացականչելով. «Ջոզեֆը սպանվեց: Ջոզեֆը սպանվեց: Նրանք սպանեցին նրանց»: (Anson Call, Autobiography and journal, circa 1856–1889, 12, Church History Library, Salt Lake City, Utah):

  • Ձեր կարծիքով, Սրբերն ինչ էին զգում այս նորությունը լսելուց հետո:

Կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյո՞ք նրանք երբևէ լսել են որևէ մարգարեի մահվան լուրը, և ի՞նչ են զգացել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ հարցեր և մտահոգություններ ունեին վաղ օրերի Սրբերը, երբ լսեցին Ջոզեֆ Սմիթի մահվան լուրը:

  • Բրիգամ Յանգը ինչպե՞ս արձագանքեց Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվան լուրին: (Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ուսանողներին կրկնել Բրիգամ Յանգի արձագանքը նախապատրաստական նյութի բաժին 1-ից:)

  • Չնայած Մարգարեի մահվան պատճառած վշտին, ի՞նչը սփոփեց Բրիգամին:

Ցուցադրեք Բրիգամ Յանգի և Սիդնի Ռիգդոնի նկարները:

Բրիգամ Յանգը՝ Ամերիկայի Մովսեսը, ըստ Քենեթ Ա. Կորբեթի և Սիդնի Ռիգդոնի

Հիշեցրեք ուսանողներին, որ Բրիգամ Յանգը ավագ Առաքյալ էր Մարգարեի մահվան ժամանակ: Սիդնի Ռիգդոնը ծառայել էր որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդական Առաջին Նախագահությունում և համարում էր, որ ինքը պետք է ղեկավարեր Եկեղեցին՝ որպես նրա պահապան: Սիդնին հատուկ ժողով գումարեց այն հույսով, որ Եկեղեցու անդամները կհաստատեն ղեկավարության իր պահանջը: Թե՛ Սիդնին և թե՛ Բրիգամը դիմեցին Սրբերին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խոսքերը, որը գտնվում է նախապատրաստական նյութի բաժին 1-ում։

  • Բրիգամ Յանգի հայտարարությունից ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Առաքյալներ կարգվածների իշխանության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալները կրում են Եկեղեցին նախագահելու համար անհրաժեշտ քահանայության բոլոր բանալիները։) [Տես Վարդապետություն և Ուխտեր 27.12–13, 112.30–32:])

Նշեք, որ մեր օրերում, երբ յուրաքանչյուր Առաքյալ կարգվում է, նրան տրվում են քահանայության բոլոր բանալիները, որոնք Տերը վերականգնել է երկրի վրա Ջոզեֆ Սմիթի միջոցով: Սակայն միայն Եկեղեցու Նախագահն է լիազորված գործադրել այս բոլոր բանալիները: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները գործադրում են իրենց քահանայության բանալիները Եկեղեցու նախագահի ղեկավարությամբ:

  • Ի՞նչ է տեղի ունենում հիմա, երբ Եկեղեցու Նախագահը մահանում է:

Անհրաժեշտության դեպքում, ցուցադրեք հետևյալ ելույթը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է Առաջին Նախագահությունը ինքնաբերաբար լուծարվում է: Տղամարդիկ, ովքեր նախկինում ծառայում էին որպես խորհրդականներ, կրկին ստանում են իրենց տեղերը Տասներկու Առաքյալների Քվորումում, և այդ քվորումը ստանձնում է Եկեղեցու ղեկավարությունը՝ ավագ Առաքյալի նախագահությամբ: … Մեր պատմության ամբողջ ընթացքում ավագ Առաքյալը միշտ դառնում է Եկեղեցու Նախագահի իրավահաջորդը: (“A Message from the First Presidency,” Jan. 16, 2018, ChurchofJesusChrist.org)

Կրկին անդրադարձեք Բրիգամի և Սիդնիի նկարներին և հարցրեք.

  • Ի՞նչ զգացին շատ Սրբեր, երբ դիտեցին և լսեցին Բրիգամ Յանգի ելույթը: Դա ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ նրանց վրա: (Խրախուսեք ուսանողներին վերհիշել իրենց սովորածը նախապատրաստական նյութի բաժին 1-ից։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը. Բացատրեք, որ Երեց Անդերսենը ասաց այս բառերը այն օրը, երբ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հաստատվում էր որպես Եկեղեցու նոր Նախագահ:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք արտոնություն ունենք անձնական վկայություն ստանալու, որ [մարգարեի] կանչն Աստծուց է։ («Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2018թ, 25-26)։

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց վկայությամբ, որ ներկայիս մարգարեն կանչված է Աստծո կողմից և, թե ինչպես են նրանք ստացել այդ վկայությունը: Խրախուսեք ուսանողներին փնտրել իրենց սեփական վկայությունը, որ Եկեղեցու ղեկավարները կանչված են ոգեշնչման միջոցով:

Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալները առաջնորդեցին Սրբերին դեպի Սոլթ Լեյքի Հովիտ:

Նավու տաճարը

Ցուցադրեք Նավու Տաճարի նկարը և հարցրեք ուսանողներին, թե Սրբերն ինչու էին այդքան տքնաջան աշխատում, որպեսզի ավարտեն տաճարը, նախքան կհեռանային իրենց տներից և կտեղափոխվեին արևմուտք: (Կարող եք հրավիրել ուսանողներին կարդալ Սառա Րիչի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

Բացատրեք, որ երբ Սրբերը հեռացան Նավուից՝ արևմուտք մեկնելու համար, նրանք չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ վաղ շրջանի ռահվիրա, իսկ ավելի ուշ՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Էրաստուս Սնոուի հետևյալ խոսքերը.

Երեց Էրաստուս Սնոու

Երբ ռահվիրաները մեկնեցին [արևմուտք], … մենք փնտրում էինք մի երկիր, որը նշվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից Ռոքի լեռների մեջ: … Ռահվիրաների խումբը մեկնեց, առանց իմանալու, թե ուր էին գնում, գիտեին միայն, … որ Աստված պատվիրել էր իրենց գնալ այն երկիրը, որն ինքը ցույց կտար նրանց: Եվ ամեն անգամ, երբ Մարգարե Բրիգամ Յանգին … հարցնում էին. «Դուք ու՞ր եք գնում»,- միակ պատասխանը, որ նա կարող էր տալ, հետևյալն էր. «Ես ձեզ ցույց կտամ, երբ տեղ հասնենք»: Ռահվիրաների խմբի աղոթքները, որոնցով մենք Աստծուն էինք դիմում գիշեր ու ցերեկ, պետք է առաջնորդեր մեզ, ինչպես նա խոստացել էր՝ դեպի այն երկիրը, որը նա հայտարարել էր, որ կտա մեզ:: (Journal of Discourses, 16:207)

  • Այս խոսքերում ի՞նչ եք նկատում ռահվիրաների հավատքի մասին։

Խնդրեք ուսանողներին մեկ րոպե խորհել կյանքի ճամփորդության մասին, որը նրանց առջևում է և, թե ի՞նչ առաջնորդության հույս ունեն երկնքից:

  • Ի՞նչ դժվարությունների բախվեցին Սրբերը, երբ հեռացան Նավուից և սկսեցին իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք: (Անհրաժեշտության դեպքում, ուսանողներին հանձնարարեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 2-ը։)

Հիշեցրեք ուսանողներին, որ 1846-47թթ. դժվարին ձմռանը, մինչ Սրբերը հավաքված էին ժամանակավոր Վինթեր Քվորթերս բնակավայրում (Նեբրասկա), Բրիգամ Յանգը ստացավ այս հայտնությունը, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 136-ում: Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136․22-ը, փնտրելով Տիրոջ խորհուրդը Սրբերին, որը մեզ կարող է սփոփանք տալ, երբ ձգտում ենք բացահայտել Աստծո կամքը մեր կյանքի համար, և հետևել դրան։

Կարող եք բացատրել, որ «իմ ձեռքը պարզած է վերջին օրերին» արտահայտությունը ներկայացնում է Տիրոջ զորությունն ու առաջնորդությունը, որը տարածվում է Նրա ժողովրդի վրա:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե Տերն ինչ է կամենում անել Իր ժողովրդի համար: ( Ուսանողների պատասխանից հետո ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Տերը ցանկանում է առաջնորդել և օգնել մեզ մեր կյանքում:)

  • Ի՞նչ եղանակներով է Տերը առաջնորդում մեզ մեր կյանքում: Մենք ի՞նչ պիտի անենք այդպիսի առաջնորդություն ստանալու համար։ (Ուսանողների հետ կրկնեք Նախագահ Օուքսի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 2-ից:)

Գրեք հետևյալը գրատախտակին. Ես կարող եմ առաջնորդություն և օգնություն ստանալ Տիրոջից, երբ ես …

Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136․2–4, 7–11, 19–24-ը, փնտրելով, թե ինչպիսի մարդիկ պետք է լինեին Սրբերը, որպեսզի Տերն առաջնորդեր նրանց: Հանձնարարեք ուսանողներին իրենց պատասխանները գրել գրատախտակին՝ այս սկզբունքն ավարտելու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք ստանում Տիրոջ առաջնորդությունն ու օգնությունը, երբ ձգտում ենք նմանվել այս հատվածներում նկարագրված մարդկանց։

Խնդրեք ուսանողներին հիշել, թե Բրիգամ Յանգն ինչ ասաց, երբ առաջին անգամ տեսավ Սոլթ Լեյքի Հովիտը (տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը): Հարցրեք ուսանողներին՝ արդյոք իրենց կյանքում ունեցել են պահեր, երբ Տերը հաստատել է նրանց, որ ճիշտ գործ էին կատարում կամ գտնվում էին ճիշտ վայրում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով։

Ուսանողներին մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի աղոթքով խորհեն հետևյալ հարցերի շուրջ և գրի առնեն իրենց ստացած հուշումները.

  • Ձեր կարծիքով, ինչի՞ վրա պետք է կենտրոնանաք, որպեսզի ստանաք Տիրոջ առաջնորդությունը, որի հույսը դուք ունեք։

Եզրափակեք, խրախուսելով ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների և կիսվեք այս դասում ուսուցանած ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ:

Հաջորդ անգամ

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ դասի նախապատրաստական նյութից նրանք կուսումնասիրեն Եկեղեցու պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը՝ Մաունթ Մեդոուսի ջարդը: Խնդրեք նրանց պատրաստված գալ դասարան, որպեսզի քննարկեն դասերը, որոնք կարող ենք սովորել այս փորձառությունից: