«Միսիոներական նախապատրաստում․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Միսիոներական նախապատրաստում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Միսիոներական նախապատրաստում
Միսիոներական նախապատրաստում
Ակնարկ
Մենք կարող ենք օգնել հավաքել Իսրայելը՝ սիրելով ուրիշներին, կիսվելով Հիսուս Քրիստոսի ուղերձով և առաջարկելով նրանց գալ դեպի Փրկչը: Աստված օրհնում է միսիոներներին, երբ նրանք ջանասիրաբար ծառայում են և ուսուցանում են մարդկանց իրենց համայնքներում և ամբողջ աշխարհում: Աստված տվել է Մորմոնի Գիրքը՝ վերջին օրերի հավաքման համար:
Ժամանակացույցի առաջարկ․ Կան շատ լավ տարբերակներ՝ այս դասերն ըստ ժամանակացույցի ուսուցանելու համար: Օրինակ՝
-
Այս դասերից մի քանիսը կամ բոլորը կարող եք ուսուցանել տարվա վերջում, երբ ավագ ուսանողներն աշխատելիս լինեն իրենց միսիոներական թղթերը ներկայացնելու վրա։
-
Ուսուցանեք այս դասերից մի քանիսը, երբ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտերի այն հատվածները, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ միսիոներական աշխատանքը: Որոշակի դասերի կողքին ստորև ներկայացված է մի քանի առաջարկ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Կիսվեք ավետարանով քրիստոսանման սիրուց մղված
Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը կարող եք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 18 բաժինն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատվածներ 10–16-ը օգնում են մեզ հասկանալ, թե Փրկչի սերն ինչպես է տանում մեզ դեպի Նրա ցանկությունը, որպեսզի բոլորը գան Իր մոտ:
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է իրենց սերը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և այլ մարդկանց հանդեպ մղել իրենց կիսվել ավետարանով:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տրամադրեք այս դասում ներկայացված Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը: Առաջարկեք նրանց կիսվել, թե այս հայտարարությունն ինչպես կարող է մղել մարդուն կիսվել ավետարանով ուրիշների հետ կամ պատրաստվել ծառայելու լիաժամկետ միսիայում:
-
Նկարներ ցուցադրման համար. տարբեր իրավիճակներում ծառայող երիտասարդներ. ավետարանով կիսվող մարդը
-
Տեսանյութ. «Feed My Sheep» (5:47, դիտել 2:46-4:29)
-
Նյութեր․ դատարկ թուղթ՝ փոքր խմբերում օգտագործելու համար
Սիրեք, կիսվեք և հրավիրեք
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ կիրառելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել՝ կիսվելու իրենց անձնական դարձի պատմությամբ կամ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու մասին իրենց ընտանիքի անդամի կամ ընկերոջ պատմությամբ:
-
Նկար ցուցադրման համար․ քողարկված կենդանի
-
Աշխատաթերթ․ «Սիրեք, կիսվեք, հրավիրեք»
-
Տեսանյութեր․«Simple Ways to Love, Share, and Invite» (2:45), «2021 Broadcast: Principles of Love, Share, and Invite» (54:06, դիտել 0:00-1:35)
Ընտրեք ծառայությունը միսիայում
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1» դասն ուսուցանելիս, որը կենտրոնանում է այն պատճառների վրա, որոնցով Տերը ցանկանում է, որ մենք կիսվենք Իր ավետարանով:
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ծառայելու Տիրոջը որպես Նրա միսիոներներ։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խոսել մի մարդու հետ, որը ծառայել է քարոզչական կամ ծառայողական միսիայում: Ուսանողները կարող են խնդրել այդ մարդուն կիսվել եղանակներով, թե ինչպես է Տերն օրհնել իրեն և մյուսներին իրենց միսիոներական ծառայության միջոցով:
-
Նյութեր․ զամբյուղի մեջ թերթիկների վրա գրված՝ միսիայի առաջադրանքների օրինակներ, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի առաջին ուղերձի օրինակը՝ զուգընկերներով քննարկելու համար
-
Աշխատաթերթ․ «Միսիոներական ծառայության օրհնությունները»
-
Տեսանյութ: «Value of a Full-Time Mission» (5:22)
Մորմոնի Գիրքը դարձի գալու գործիք է
Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 84.49–102» դասն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատվածներ 54–57-ը օգնում են մեզ հասկանալ, թե որքան կարևոր է լրջորեն մոտենալ Մորմոնի Գրքին:
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունն ամրապնդելու կարևորությունը՝ պատրաստ լինելով կիսվել Փրկչի ավետարանով:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խնդրել ընտանիքի անդամին կամ վստահելի ընկերոջը կիսվել, թե ինչպես է ինքն առաջին անգամ վկայություն ստացել Մորմոնի Գրքի մասին: Խրախուսեք ուսանողներին ցանկության դեպքում կիսվել նաև Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելու իրենց անձնական փորձով:
-
Նյութեր․ տարբեր պարզ գործիքների (կամ դրանց նկարների) ցուցադրում
-
Տեսանյութեր․ «A Book of Mormon Story» (5:15), «The Book of Mormon» (2:10)
Ջանասիրություն միսիոներական աշխատանքում
Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 4» դասն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատված 6-ը ցույց է տալիս, որ ջանասիրությունը քրիստոսանման հատկանիշ է նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել Տիրոջ գործին:
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խնդրել Տիրոջ օգնությունը՝ իրենց կյանքում ավելի ջանասեր դառնալու համար և նախապատրաստվելու ծառայել որպես Նրա միսիոներներ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ջանասիրության հետևյալ սահմանումն ինչպես է նկարագրում Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են նաև նշել Նրա կյանքից պատմություններ, որոնցում Նա ջանասիրություն է դրսևորել:
Ջանասիրությունը «հետևողական, անվեհեր ջանք է, հատկապես, երբ ծառայում ենք Տիրոջը և հնազանդվում Նրա խոսքին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Ջանասիրություն», scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Նկարներ ցուցադրման համար․ բազմաբնակարան շենք, ընտանիք, որին ուսուցանում են միսիոներները
-
Տեսանյութեր․ «Չորրորդ հարկ, վերջին դուռ» (21:33, դիտել 14:17-17:27 և 18:27-18:57), «Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work» (2:03)
-
Նյութեր․ խմբերով վարժությունը կատարելու հրահանգների օրինակներ