«Դաս 195. Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ. «Ես քեզ հետ կլինեմ»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 195. Հաջողության հասնել դպրոցում
Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ
«Ես քեզ հետ կլինեմ»
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օգնել մեզ մեր կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ սովորելու և միջնակարգ կրթություն ստանալու մեր ջանքերը: Այս դասը կօգնի ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության բոլոր ոլորտներում՝ ուսումնասիրությամբ և հավատքով ուսում փնտրելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դժվարին իրավիճակներ
Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ իրավիճակներով և քննարկելով դրանք ամբողջ դասարանով: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք իրավիճակները՝ դրանք ավելի համապատասխանեցնելու ձեր ուսանողների կարիքներին:
Պատկերացրեք ձեզ հետևյալ իրավիճակներից մեկում կամ մի քանիսում.
-
Դպրոցում դասի ժամանակ դուք ձեզ հուսալքված եք զգում և պատրաստ եք հանձնվել:
-
Դուք հարցեր ունեք՝ երիտասարդ չափահաս տարիքում ձեր ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ: Դուք չգիտեք, թե որտեղ պետք է շարունակեք հաճախել դպրոց կամ պետք է դա արդյոք:
-
Սա ձեր առաջին աշխատանքային շաբաթն է նոր աշխատավայրում և դուք անհամապատասխանություն եք զգում աշխատանքի կամ առաջադրանքների վերաբերյալ:
Ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք այդ իրավիճակներից մեկում: Ո՞ւմ կդիմեք օգնության համար:
Ուսանողներին հարցրեք, թե արդյոք իրենք կամ իրենց ծանոթ մարդիկ ունեցել են նման իրավիճակներում հայտնվելու փորձառություն: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ են արել իրենք կամ ուրիշները՝ օգնություն ստանալու համար:
Բացատրեք, որ այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն իրենց կյանքի բոլոր ոլորտներում Տիրոջը ներգրավելու կարևորության մասին, ներառյալ իրենց ուսումնառությունը: Որպեսզի ուսանողներին օգնեք նախապատրաստվել ուսումնասիրելու այդ թեման, ցուցադրեք հետևյալ հարցերը և առաջարկեք նրանց պատասխանել հարցերին իրենց օրագրերում:
Ժամանակ տրամադրեք խորհելու հետևյալ պնդումների շուրջ՝ օգտագործելով 1-ից (երբեք) 5-ը (շատ հաճախ) սանդղակը.
-
Ես աղոթում եմ Երկնային Հորը իմ ուսումնասիրությունից կամ դպրոցական նախագիծ սկսելուց առաջ, որպեսզի Նա օգնի ինձ:
-
Իմ անձնական աղոթքներում ես ցանկություն եմ հայտնում իմ Երկնային Հորը, որպեսզի Հոգին լինի ինձ հետ դպրոցում՝ սովորելու ժամանակ:
-
Ես պարբերաբար փորձում եմ կատարելագործվել Հիսուս Քրիստոսի օգնությամբ սովորելու իմ ջանքերում:
-
Ես ապավինում և ընդունում եմ Հոգու օգնությունն իմ ուսումնառության և կրթության մեջ:
Ուսանողներին առաջարկեք փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց ավելի լիարժեք ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության և կրթության մեջ:
Սովորեք սուրբ գրությունների սովորող մարդկանց օրինակից
Բացատրեք, որ սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ մարդկանց օրինակներ, որոնք ներգրավել են Տիրոջը՝ օգնելու իրենց ձեռք բերել հասկացողություն և հաղթահարել դժվարությունները: Ուսանողներին բաժանեք խմբերի և կատարեք հետևյալ ուսումնական վարժությունը։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել հետևյալ օրինակներից մեկը, այնուհետև քննարկեք հաջորդող երկու հարցերը:
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որտեղ նկարագրված են այն մարդիկ, որոնք հայտնվել են դժվար և անորոշ իրավիճակներում: Փնտրեք օրինակներ, թե ինչպես են այդ մարդիկ ներգրավում Տիրոջը՝ հասկացողություն փնտրելիս:
-
Ջոզեֆ Սմիթ (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10–18)
-
Նեփի (1 Նեփի 11․1–9)
-
Հարեդի եղբայրը (Եթեր 1․38–42, 2․22–25, 3․1–6)
-
Ինչպե՞ս են այդ մարդիկ ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության մեջ:
-
Տերը ինչպե՞ս օգնեց նրանց:
Ուսանողներին ուսումնասիրելու և քննարկելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբի անդամներին առաջարկեք պատմել, թե ինչ են իրենք քննարկել՝ կիսվելով նախորդ հարցերի իրենց պատասխաններով:
-
Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ ինչպե՞ս կավարտեք հետևյալ արտահայտությունը: Երբ մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա կարող է …
Ուսանողները կարող են ավարտել այդ արտահայտությունը հետևյալ կերպ. Երբ մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա կարող է մեզ տալ այն հասկացողությունը, որը մենք ինքնուրույն չենք կարող ձեռք բերել:
-
Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը ձեզ վստահություն է տալիս, որ Նա կօգնի ձեզ կրթություն ստանալու ընթացքում:
Տիրոջը ձեր ուսումնառության մեջ ներգրավելու եղանակներ
-
Ե՞րբ է օգտակար ներգրավել Տիրոջը, երբ խոսքը վերաբերում է ձեր դպրոցական աշխատանքներին:
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին խորհել նախորդ հարցի պատասխանների շուրջ: Օրինակները կարող են ներառել տնային առաջադրանքների կատարումը, ստուգարքների հանձնումը, ուսումնառությունը դասարանում և աշխատանքը դասարանական առաջադրանքների կամ նախագծերի վրա: Կարող եք գրատախտակին գրել ուսանողների գաղափարները։
Այնուհետև ուսանողներին տվեք հետևյալ հրահանգները, որոնք կօգնեն նրանց մտածել, թե իրենք ինչպես կարող են ներգրավել Տիրոջը իրենց նշած օրինակներում: Ուսանողները կարող են դա անել անհատապես, զուգընկերոջ հետ կամ փոքր խմբով:
Ձեր օրագրի էջերից որևէ մեկի վրա գրեք Ես կարող եմ Տիրոջը ներգրավել իմ ուսումնառության մեջ … արտահայտությունը: Գրեք հնարավորինս շատ գաղափարներ, թե ինչպես ներգրավել Տիրոջը դպրոցին վերաբերող այն աշխատանքներում, որոնք նշել եք:
Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց գաղափարներով դասարանի հետ: Կարող եք գրատախտակին գրել ցուցակ և դրան ավելացնել ուսանողների գաղափարները:
Անհրաժեշտության դեպքում առաջարկեք հետևյալ գաղափարներից մի քանիսը. աղոթել օգնության համար ստուգարքներից, նախագծերից կամ առաջադրանքներից առաջ՝ հիշելու այն, ինչ ուսումնասիրել եք, երախտագիտություն հայտնել Աստծուն՝ ձեր ուսումնառության համար Իր կողմից տրված օգնության և հնարավորությունների համար, գրել այն փորձառությունները, որոնք դուք ունեցել եք՝ Տիրոջը ձեր ուսումնառության մեջ ներգրավելու շնորհիվ, ծոմ պահել և աղոթել՝ սովորելու ավելի մեծ ցանկություն ունենալու համար, Աստծուն դնել առաջին տեղում՝ ժամանակ հատկացնելով ամենօրյա աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության համար:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ Տիրոջը ձեր կրթության մեջ ներգրավելու շնորհիվ:
Քննարկելու համար կարող եք ցուցադրել «Ավելին դառնալ Քրիստոսում`թեք գծի առակը» տեսանյութը 0:00-1:05։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութում Յոթանասունից երեց Քլարկ Գ. Գիլբերտը նկարագրում է Տիրոջը իր ուսումնառության մեջ ներգրավելու փորձառությունը:
Խորհեք և գործեք ըստ ճշմարտությունների
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող են կիրառել այն, ինչ սովորել են՝ Տիրոջը իրենց ուսումնառության մեջ ներգրավելու մասին: Նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերին իրենց օրագրերում։
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Տիրոջ մասին, որը ձեզ մոտ ցանկություն է առաջացնում ներգրավել Նրան ձեր ուսումնառության մեջ:
-
Որո՞նք են այն մեկ կամ երկու գործողությունները, որոնք կարող եք անել՝ Տիրոջը ձեր ուսումնառության մեջ ներգրավելու համար:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենք ինչ զգացին և սովորեցին։ Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին աշխատել իրենց ծրագրերի վրա և գործել ըստ այն տպավորությունների, որոնք ստանում են Հոգուց: