«Դաս 160․ Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3. Երջանկություն ընտանեկան կյանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 160․ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»
Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3
Երջանկություն ընտանեկան կյանքում
Պատճառներից մեկը, թե ինչու Երկնային Հայրը մեզ երկիր ուղարկեց ընտանիքներով, մեզ օգնելն է, որ մենք երջանկություն զգանք: Ընտանիքի հռչակագրում Տերը հայտնել է, թե մենք ինչպես կարող ենք հասնել խաղաղության և երջանկության՝ որպես անհատներ և ընտանիքներ: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել Հիսուս Քրիստոսի ուսմունքներն իրենց ընտանեկան հարաբերություններում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատճառ և հետևանք
Կարող եք հետևյալ անավարտ պատճառահետևանքային նախադասությունը գրել գրատախտակին: Լրացրեք առաջին դատարկ տեղը «Լավ գնահատականներ ստանալու համար» արտահայտությունով: Այնուհետև առաջարկեք ուսանողներին լրացնել երկրորդ դատարկ տեղը՝ միտքն ավարտող արտահայտությունով, օրինակ՝ «մենք կատարում ենք տնային աշխատանքը»: Կարող եք կրկնել այս գործընթացը մի քանի անգամ՝ օգտագործելով տարբեր արտահայտություններ:
« առավել հավանական է, որ դրան կհասնեք, երբ »:
Առաջարկեք ուսանողներին կարդալ ընտանեկան հռչակագրի պարբերություն 7-ը փնտրելով գրատախտակին գրված արտահայտությունն ավարտելու ոգեշնչված եղանակ: Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը․ Ընտանեկան կյանքում երջանկության հասնելն առավել հավանական է այն դեպքում, երբ այն հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա։ Օգնելու համար ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես Քրիստոսի ուսմունքներով ապրելը կարող է երջանկություն բերել ընտանեկան կյանքում, առաջարկեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ․
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող են ավելի երջանիկ դարձնել ձեր ընտանիքը:
-
Նրանց ուսմունքներով ապրելու ձեր ջանքերն ինչպե՞ս են նպաստել այդ երջանկությանը:
Տեղեկացրեք ուսանողներին, որ այս դասի վերջում նրանց կառաջարկվի գործել Փրկչի ուսմունքներից մեկի համաձայն, որը կարող է ավելի երջանիկ դարձնել իրենց ընտանիքը։ Առաջարկեք ուսանողներին խնդրել Երկնային Հոր օգնությունը դասի մնացած մասի ընթացքում՝ իմանալու, թե որ սկզբունքի վրա իրենք պետք է կենտրոնանան: Առաջարկեք նրանց ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն հոգևոր հուշումներին և գաղափարներին, որ իրենք ստանում են Սուրբ Հոգուց:
Հիսուս Քրիստոսի ուսմունքները
Գրատախտակին ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Խնդրեք ուսանողներին նորից կարդալ պարբերություն 7-ը՝ այս անգամ նշելով յուրաքանչյուր ուսմունք, որը կարող է ավելի երջանիկ դարձնել ընտանիքը: Առաջարկեք ուսանողներին Հիսուս Քրիստոսի նկարի շուրջ՝ գրատախտակին գրել այն, ինչ գտան: Այնուհետև հանձնարարեք ուսանողներին կազմել փոքր խմբեր կամ զույգեր՝ հետևյալ վարժությունը կատարելու համար.
-
Ընտրեք Հիսուս Քրիստոսի ուսմունքը, որը գտել եք պարբերություն 7-ում։
-
Գտեք սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ այդ ուսմունքը:
-
Նկարագրեք, թե այդ ուսմունքին հետևելն ինչպես կարող է ավելի երջանիկ դարձնել ընտանիքները:
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել նրանց օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը կամ որոնել Gospel Library հավելվածում: Ստորև բերված են որոշ սուրբ գրություններ, որոնք ուսանողները կարող են գտնել պարբերություն 7-ի ուսմունքների վերաբերյալ. 3 Նեփի 18.15–16, 21 (աղոթք), Մորոնի 7․45–48 (սեր), Վարդապետություն և Ուխտեր 58․42–43 (ապաշխարություն), Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 (ներում)։
Եթե կիրառելի է, առաջարկեք ուսանողներին որոնել «Երջանկություն ընտանեկան կյանքում» նյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ պարբերություն 7-ում պարունակվող սկզբունքների վերաբերյալ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները գտնելու համար:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք խմբերին դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Երբ խմբերը կիսվեն, խնդրեք նրանց գրատախտակին գրել այն սուրբ գրությունների հղումը կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձի հատվածը, որն օգնել է իրենց հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքը:
Այնուհետև կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին խորհել և քննարկել, թե Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ինչպես կարող են ազդել ընտանիքների վրա:
-
Գրատախտակին գրված Քրիստոսի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեր ընտանեկան երջանկության վրա։
-
Այդ ուսմունքներից ո՞րի վրա կցանկանայիք ավելի շատ կենտրոնանալ ձեր ընտանիքում: Ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող եք դա իրականացնել ձեր ընտանիքում:
-
Դրանցից ո՞րի վրա կցանկանայիք կենտրոնանալ ձեր ապագա ընտանիքում: Ինչո՞ւ։
-
Փրկչի ուսմունքներից ո՞րը կարող է օգնել մի ընտանիքի, որում առկա են տարաձայնություններ, վեճեր կամ լարված հարաբերություններ:
-
Երբ ուսանողները քննարկեն վերը նշված հարցը, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել «հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո [և] կարեկցանքի» սկզբունքների վրա՝ իրենց ուսումնասիրած պարբերությունում: Վկայեք Փրկչի ցանկության մասին՝ ներել, բժշկել և կատարելագործել մարդկանց և ընտանեկան հարաբերությունները։ Ապաշխարելու և ուրիշներին ներելու մեր ջանքերն ու ցանկությունները կարող են հրավիրել Նրա բժշկող ազդեցությունը մեր կյանք և հարաբերություններ:
Ավելի երջանիկ դառնալ
Նախքան ուսանողներին առաջարկելը, որ կիրառեն Փրկչի ուսմունքներից մեկն իրենց ընտանիքում, օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են Նրա ուսմունքները կիրառվել ընտանեկան տարբեր իրավիճակներում: Կարող եք գրատախտակին գրել մի քանի տարբեր ընտանեկան իրավիճակներ, որոնց կարող են առնչվել ձեր դասարանի ուսանողները: Օրինակները կարող են ներառել հետևյալը.
-
Եկեղեցում ակտիվ ամբողջական ընտանիք։
-
Ոչ ամբողջական ընտանիք։
-
Բաժանված ծնողներ։
-
Միայնակ ծնողի ընտանիք։
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով՝ գրատախտակին գրված յուրաքանչյուր ընտանեկան իրավիճակի համար տրվող հետևյալ հարցերին։
-
Ընտանիքի մասին հայտարարության պարբերություն 7-ում պարունակվող հատկապես ո՞ր սկզբունքները խորհուրդ կտաք դեռահասին այս իրավիճակում:
-
Այդ ընտանեկան իրավիճակում գտնվող դեռահասը ինչպե՞ս կարող է կիրառել ձեր ընտրած սկզբունքները:
Այնուհետև կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը.
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Ես վկայում և խոստանում եմ, որ ինչ վատ բան էլ որ կատարվի ձեր ընտանիքում, Տեր Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել, նորոգել և վերականգնել ձեզ անհրաժեշտ ամեն բան: …
Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ստեղծել հավերժական ընտանիք, նույնիսկ եթե չեք սերում Վերջին Օրերի Սրբերի այնպիսի ընտանիքից, որ երբեմն պատկերված է լինում Լիահոնա կամ Ensign ամսագրերի շապիկների վրա։ Խնդրում եմ միշտ հիշել․ դա սկսվում է ձեզանից։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «Կապակցող օղակ» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 10 սեպտ․ 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Ի՞նչն էր առավել կարևոր ձեզ համար երեց Բեդնարի խոսքերում։ Ինչո՞ւ։
Առաջարկեք ուսանողներին ընտանիքի մասին հայտարարությունից ընտրել Հիսուսի ուսմունքներից մեկը, որը կիրառելու հուշում են զգացել՝ իրենց ընտանիքներն ավելի երջանիկ դարձնելու համար: Ժամանակ տվեք նրանց, որպեսզի խորհեն և իրենց ուսումնասիրության օրագրերում գրեն ծրագիր, թե ինչպես սկսել ու շարունակել ապրել այդ ուսմունքի համաձայն և դրա օգնությամբ բարելավել կյանքը։ Եթե ժամանակը թույլ տա, մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ են իրենք ոգեշնչվել անելու:
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Հիսուս Քրիստոսի զորության մասին՝ ավելի երջանիկ դարձնելու այն մարդկանց ընտանիքները, որոնք ձգտում են ապրել Իր ուսմունքներով: