«Դաս 115․ Վարդապետություն և Ուխտեր 101․43–101․ Առակներ Սիոնի մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 101․43–101», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 115. Վարդապետություն և Ուխտեր 98–101
Վարդապետություն և Ուխտեր 101․43–101
Առակներ Սիոնի մասին
Միսսուրիի Սրբերի կրած դաժան հալածանքների մասին լսելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը դիմեց Տիրոջը նրանց անունից: Իր պատասխանում Փրկիչն օգտագործեց առակներ՝ Սրբերին խորհուրդ և մխիթարություն տալու համար: Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա ուսումնասիրել առակը և բացահայտել դրա հոգևոր նշանակությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսը հաճախ ուսուցանում էր առակներով
Կարող եք ցուցադրել սովորական իրեր, օրինակ՝ դպրոցական պարագաներ, հագուստ կամ էլեկտրոնիկա: Կամ առաջարկեք ուսանողներին նայել դասարանում կամ իրենց մոտ եղած իրերին: Ուսանողներին առաջարկեք ընտրել որևէ իր և մտածել որևէ ստեղծագործական եղանակ՝ համեմատելու այն Երկնային Հոր ծրագրի կամ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի որևէ կողմի հետ։ Օրինակ՝ նրանք կարող են համեմատել բջջային հեռախոսն աղոթքի հետ, քանի որ աղոթքն այն գործիքն է, որը մենք օգտագործում ենք Երկնային Հոր հետ հաղորդակցվելու համար: Ուսանողներին առաջարկեք իրենց ընտրած իրով և հոգևոր համեմատությամբ կիսվել ընկերակցի կամ ամբողջ դասարանի հետ։
Հիսուս Քրիստոսը հաճախ ուսուցանում էր՝ պատմելով կարճ պատմություններ, որոնք հայտնի են որպես առակներ: Այդ առակներում հայտնի առարկաներն ու իրավիճակները Հիսուսը համեմատում էր հոգևոր ճշմարտությունների հետ (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Առակներ», scriptures.ChurchofJesusChrist.org)։
-
Որո՞նք են Փրկչի ուսուցանած առակների օրինակները:
-
Որո՞նք են այն հոգևոր ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել այդ առակներում տրված Փրկչի ուսմունքներից:
Օրինակ՝ ուսանողները կարող են կիսվել բարի սամարացու առակով (տես Ղուկաս 10.25–37), որն ուսուցանում է ուրիշներին սիրելու և ծառայելու մասին այնպես, ինչպես դա անում է Փրկիչը: Կամ նրանք կարող են կիսվել տասը կույսերի առակով (տես Մատթեոս 25.1–13), որը մեզ սովորեցնում է պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին:
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք Սիոնի փրկագնման մասին առակի ուսումնասիրությանը, խնդրեք նրանց կիսվել, թե վերջին դասերից ինչ են հիշում այն փորձությունների մասին, որոնց ենթարկվում էին Սրբերը Միսսուրիում: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել հետևյալ ամփոփումով․
Դաժան հալածանքների ժամանակ Փրկիչն օգտագործել է առակներ, որպեսզի ուսուցանի Ջոզեֆ Սմիթին և Սրբերին Սիոնի փրկագնման մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 101.43): 1833 թ-ի վերջին ամբոխի գործադրած բռնության պատճառով ավելի քան 1000 Սրբեր վտարվեցին Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառից, իսկ նրանց ավելի քան 200 տներն այրվեցին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հարցրեց Տիրոջը, թե ինչու են Սրբերը վտարվել Սիոնից և ինչ պետք է արվի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ: Տերը պատասխանեց առակով.
Առակների ուսումնասիրություն
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է հետևյալը՝ Փրկչի առակներից սովորելու մասին.
Առակի ենթադրյալ իմաստը կամ ուղերձը սովորաբար հստակորեն չի արտահայտվում: Ավելի շուտ, պատմությունը միայն աստվածային ճշմարտությունն է փոխանցում ստացողին՝ համաձայն Աստծո հանդեպ նրա հավատքի, անձնական հոգևոր պատրաստվածությանը և սովորելու պատրաստակամությանը համաչափ: Այսպիսով, անձը պետք է գործադրի բարոյական ազատ կամք և ակտիվորեն «խնդրի, փնտրի և թակի» [տես Մատթեոս 7.7–8, Ղուկաս 11.9–10]՝ առակի ճշմարտությունները բացահայտելու համար: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Հագիր զորությունդ, ով Սիոն», Լիահոնա, նոյեմբեր 2022, 92)
-
Ինչպե՞ս է մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ազդում Նրա ուսմունքները հասկանալու մեր կարողության վրա:
-
Փրկչի խոսքերն ուսումնասիրելու մեր ջանքերն ի՞նչ են հայտնում Նրան՝ Նրա հանդեպ ունեցած մեր զգացմունքների մասին:
Կարող եք ուսանողներին տրամադրել «Ինչպես ուսումնասիրել Փրկչի առակները» վերնագրով աշխատաթերթը, որը կառաջնորդի նրանց այս դասի ընթացքում:
Ինչպես ուսումնասիրել Փրկչի առակները
-
Գտեք կարևոր մանրամասներ: Այդ մանրամասները կարող են ներառել՝ մարդկանց, վայրեր, առարկաներ, գործողություններ կամ իրադարձություններ:
-
Համեմատություններ արեք։ Որոշեք, թե ինչ կարող է խորհրդանշել առակի մանրամասներից յուրաքանչյուրը: Կարող են օգտակար լինել համատեքստային հուշումները, սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը և դրա շուրջ խորհելը:
-
Բացահայտեք արժեքավոր դասեր: Համեմատություններ անելուց հետո օգնություն խնդրեք Սուրբ Հոգուց, որպեսզի բացահայտեք արժեքավոր դասեր, որոնք Փրկիչն ուսուցանում էր առակում:
-
Որոշեք անձնական կիրառումը: Օգնություն խնդրեք Երկնային Հորից և Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել՝ ձեր բացահայտած դասերը կիրառելու համար:
Ազնվականի մասին առակը
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին կիրառել առակներն ուսումնասիրելու չորս քայլերը: Կարող եք ցուցադրել հետևյալ աղյուսակը կամ նկարել այն գրատախտակին: Կազմեք վեց խումբ և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք լրացնել ազյուսակում մեկ քառակուսի: Կամ ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում նկարել աղյուսակը և լրացնել այն։
Գտեք կարևոր մանրամասներ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․43–62 հատվածները: Հատվածների յուրաքանչյուր խմբի համար ստեղծեք պարզ նկար կամ գրեք ամփոփագիր՝ հատվածները ցուցադրելու համար:
|
Վարդապետություն և Ուխտեր 101․43–45։ Ազնվականի ցուցումները |
Վարդապետություն և Ուխտեր 101․46–50։ Ծառայողների գործողությունները |
|
Վարդապետություն և Ուխտեր 101․51։ Ծառաների գործողությունների հետևանքները |
Վարդապետություն և Ուխտեր 101․52–54։ Ազնվականի պատասխանը |
|
Վարդապետություն և Ուխտեր 101․55–58։ Ազնվականի հաջորդ ցուցումները |
Վարդապետություն և Ուխտեր 101․59–62։ Ծառայի պատասխանը |
Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց կիսվել իրենց բացահայտածով։ Համոզվեք, որ նրանք հասկանում են առակի մանրամասները:
Կարող եք ամբողջ դասարանով կատարել առակներն ուսումնասիրելու վերջին երեք քայլերը:
Համեմատություններ կատարեք
-
Ո՞ր հուշումները կարող են օգնել մեզ տեսնել, որ ազնվականը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ կարող են խորհրդանշել խաղողի այգին կամ աշտարակը:
-
Ինչպե՞ս կարող են մեր գործողությունները երբեմն նմանվել ծառաների արարքներին:
Կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել վարդապետության սերտման հատվածը Եզեկիել 3.16–17 հատվածներում՝ դետերի հետ հնարավոր համեմատություն փնտրելու համար: Հետևյալ համատեքստը կօգնի ուսանողներին լրացուցիչ համեմատություններ կատարել.
Առակի ծառաների նման, որոնք հրաժարվել էին աշտարակ կառուցել, Միսսուրիի Սրբերը նույնպես անտեսել էին տաճար կառուցելու Տիրոջ հրահանգը (տես Վարդապետություն և Ուխտեր 57.3, 84.3–4, 97.10–12):
Ջեկսոն գավառի Սրբերի համար հատված 55-ում նշված ծառան խորհրդանշում էր Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 103.21): Ջոզեֆ Սմիթը հետևեց Տիրոջ հրահանգին և կազմակերպեց մի խումբ, որը կոչվում էր Սիոնի բանակ՝ Սիոնի հողը փրկագնելու համար։ Սիոնի բանակը կքննարկվի Վարդապետություն և Ուխտեր 103 և 105 դասերի ընթացքում։
Բացահայտեք արժեքավոր դասեր
-
Որո՞նք են այն արժեքավոր դասերը, որ Տերը կարող է ուսուցանել այս առակի միջոցով:
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս առակը Հիսուս Քրիստոսի հատկանիշների մասին:
Եթե ուսանողները դժվարանում են բացահայտել արժեքավոր դասերը, կարող եք տրամադրել հետևյալ սկզբունքներից մեկը կամ մի քանիսը: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես է առակը ցույց տալիս այս ճշմարտությունները: Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, Նա զորացնում է մեզ՝ դիմակայելու հոգևոր և ֆիզիկական թշնամիներին: Մարգարեները ծառայում են որպես աշտարակի պահապաններ՝ Տիրոջ կողմից զգուշացնելով մեզ գալիք վտանգների մասին։ Տաճարային աշխատանքի շնորհիվ Փրկիչը պատրաստում է մեզ դիմակայելու հակառակորդին:
-
Այս դասերն ինչո՞ւ կարող էին օգտակար լինել Սրբերի համար 1833 թվականին:
-
Ինչպե՞ս եք տեսել այս ճշմարտություններից մեկի կամ մի քանիսի ապացույցները ձեր կյանքում:
Որոշեք անձնական կիրառումը
-
Ի՞նչ եղանակներով կարող եք կիրառել այս առակը մեր օրերում:
Օգնություն խնդրեք Սուրբ Հոգուց և բացահայտեք մեկ կամ երկու եղանակ, որոնցով կարող եք կիրառել ճշմարտությունը, որը ձեզ համար կարևոր է թվում այս առակից: Ձեր տպավորությունները գրանցեք օրագրում:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են սովորել առակներն ուսումնասիրելուց, որոնք կարող են օգտագործել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը բարելավելու համար: Ուսանողներին խրախուսեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու իրենց ջանքերում, երբ ուսումնասիրում, խորհում և կիրառում են Նրա ուսմունքները: