«Վարդապետության սերտման վարժություն 3․ Մտապահել․ ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետության սերտման Վարժություն 3», Վարդապետություն և Ուխտեր Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 50. Վարդապետություն և Ուխտեր 30–36
Վարդապետության սերտման վարժություն 3
Մտապահել․ ձեռք բերել հոգևոր գիտելիքներ
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա յուրացնել վարդապետության սերտման հատվածները և այն վարդապետությունը, որը նրանք ուսուցանում են: Այն նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել
Եթե այս տարի ուսանողներին ներկայացվել են վարդապետության սերտման սուրբ գրությունների մի քանի հղումներ և սուրբգրային հիմնական արտահայտություններ, լավ կլինի առաջարկել նրանց մտապահել հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները: Ուսանողները կարող են մեծացնել սուրբ գրությունների իրենց իմացությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտվել դրանցից:
Դասի ընթացքում ուսանողներին տրամդրեք մոտ 10 րոպե ժամանակ և հորդորեք նրանց աշխատել մտապահելու ուղղությամբ նաև դասից դուրս: Ցուցադրեք աղյուսակը, որտեղ թվարկված են վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները՝ ուղեկցող սուրբգրային հիմնական արտահայտություններով, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023 թ․):
Ընտրեք այն վարդապետության սերտման հատվածը, որը ցանկանում եք մտապահել այսօր: Գտեք ստեղծագործական որևէ եղանակ, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրությունների հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը:
Ուսանողները կարող են աշխատել միայնակ կամ դասարանում գտնել այլ ուսանողների, ովքեր ցանկանում են մտապահել նույն հատվածը: Երբ ուսանողները մի քանի րոպե հատկացնեն մտապահելուն, հորդորեք նրանց կիսվել ուրիշների հետ խորհուրդներով կամ հնարքներով, որոնք օգտագործել են մտապահելու համար:
Նախքան այս դասի հաջորդ հատվածին և առաջիկա դասերին անցնելը, կարող եք դասարանի համար կարդալ սուրբ գրությունների մի քանի հիմնական արտահայտություն և խնդրել ուսանողներին անգիր ասել ուղեկցող սուրբ գրությունների հղումները: Վարդապետության սերտման հատվածների հաճախակի օգտագործումը կարող է օգնել ուսանողներին երկար ժամանակ պահել դրանք իրենց հիշողության մեջ և անհրաժեշտության օգտագործել դրանք:
Այս ձեռնարկի հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում ներկայացված են լրացուցիչ գաղափարներ այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին մտապահել։
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Առաջարկեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներառված են «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» հավելվածում: Սկզբունքների նկարագրությունները ներկայացված են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերություններում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023 թ․)։
Օգտագործեք հետևյալ սցենարը, որպեսզի օգնեք ուսանողներին իրատեսական իրավիճակում գործնականում կիրառել այս սկզբունքները:
Կիրակնօրյա դպրոցը սկսվելուց առաջ ձեր ընկեր Նոելը նստում է ձեր կողքին: Նա նայում է գրատախտակին և կարծես վրդովված է իր կարդացածից: Այսօրվա դասը կենտրոնացած է մարգարեին հետևելու վրա։ Նոելը պատմում է ձեզ, որ վերջերս կարդացել է այն մարդկանց մասին, ովքեր հիասթափված են մարգարեից: Նա զարմանում է, թե ինչու մարգարեն ավելի շատ տեղեկացված չէ մարդկանց կարիքների մասին կամ ինչու է թվում, թե նա չի արձագանքում մարդկանց արած առաջարկներին:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներն այս սցենարի դեպքում։
-
Ի՞նչ է ուսուցանվում վարդապետության սերտման հատվածներում, որը կարող է օգնել:
Գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառման եղանակներից մեկն ուսանողների համար այն է, որ մտածեն, թե ինչպես կարող են փոխվել սցենարի անձի մտքերն ու գործողությունները, երբ նա հասկանա այդ սկզբունքները:
Որպեսզի օգնեք նրանց այդ հարցում, կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և հնարավորություն տալ նրանց ընտրել գիտելիքներ ձեռք բերելու մեկ սկզբունք: Առաջարկեք նրանց խորհրդակցել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի առնչվող պարբերությունների վերաբերյալ՝ այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար: Օգնեք ուսանողներին գտնել մարգարեների մասին որևէ սուրբ գրություն, որը նրանք կարող էին ուսումնասիրել սեմինարիայում (օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 1.37–38, 21.4–6, 28.2 հատվածները): Կարող եք նաև ցուցադրել հետևյալ ցուցումները և առաջարկել ուսանողներին կատարել դրանք իրենց խմբերում:
Գործեք հավատքով
Գտեք առնվազն երկու գործողություն, որը Նոելը կարող էր անել՝ ի պատասխան հավատքով գործելու իր մտահոգության։
Բացատրեք, թե ինչու խորհուրդ կտայիք այդ գործողությունները կամ կիսվեք, թե ինչ փորձառություններ եք ունեցել:
Թվարկեք մարգարեների մասին Նոելի իմացած մի քանի ճշմարտություն, որոնք կարող են օգնել նրան ավելի շատ վստահել Տիրոջը և Նրա ծառաներին՝ միաժամանակ ձգտելով իմանալ ավելին:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ իր ընթացիկ հարցերի վրա աշխատելիս՝ Նոելի համար կարևոր կլիներ հավատարիմ մնալ այն ամենին, ինչ նա արդեն գիտեր և ինչին նա հավատում էր։
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից
Գրեք մարգարեների դերը Երկնային Հոր փրկության ծրագրում:
Մարգարեների հետ կապված Տիրոջ նպատակը կողք-կողքի համեմատեք Նոելի և որոշ այլ մարդկանց պատկերացման մեջ եղած մարգարեների դերի հետ։
Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Թվարկեք մի քանի բացասական ազդեցություն, որոնք ոչ վստահելի աղբյուրները կարող են ունենալ մարդու վրա:
Գտեք սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածներ Վարդապետություն և Ուխտեր գրքում (կամ աստվածայնորեն սահմանված այլ աղբյուրներում), որոնք կարող են օգտակար լինել Նոելի համար:
Գրեք առնվազն երկու օրհնություն, որ Նոելը կարող էր ստանալ, եթե հասկանար, թե ինչու է Աստված կանչում մարգարեներին։
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց կատարածով և սովորածով: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել նրանց պատկերացնել, որ Նոելը որոշել է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի լուծի իր մտահոգությունները: Ուսանողները կարող են գրել այն մասին, թե ինչ կարող էր լինել Նոելի հետ, եթե նա կիրառեր հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը կամ մի քանիսը:
Այնուհետև ուսանողները կարող են կիսվել իրենց գրածով և բացատրել այն պատճառները, թե ինչու են սցենարը գրել հենց այդպես։ Ուսանողների կիսվելուց հետո կարող եք առաջարկել նրանց մտածել, թե իրենք ինչ սովորեցին կամ զգացին այսօր, որը կարող է օգնել իրենց կյանքում: