«Վարդապետություն և Ուխտեր 29․1–8․ Լսեք ձեր Քավիչին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 29․1–8», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 44․ Վարդապետություն և Ուխտեր 29
Վարդապետություն և Ուխտեր 29․1–8
Լսեք ձեր Քավիչին
Երկնային Հայրը մեծ սեր է տածում Իր զավակների հանդեպ։ Նա և Իր Որդին ցանկանում են, որ մենք երջանիկ լինենք այս կյանքում և միանանք Իրենց՝ բոլոր մարդկանց հետ նորից Իրենց ներկայությունում հավաքելով։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկություններն իրենց վերաբերյալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ւմ եք դուք վստահում
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ որևէ մեկին վստահելը մեծապես կախված է նրա շարժառիթները կամ ցանկությունները հասկանալուց: Դա անելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև:
Մտածեք, թե ում կցանկանայիք վստահել հետևյալը և ինչու:
-
Ձեր տան բանալիները
-
Անձնական սարքի կամ հաշվի ձեր գաղտնաբառը
-
Ձեր շատ անձնական երազանքը կամ նպատակը
-
Ի՞նչ գիտեք այդ մարդու կամ մարդկանց մասին, որն ազդեցություն է ունենում նրանց վստահելու ձեր պատրաստակամության վրա:
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ երկու նախադասություն՝ նկարագրելով այն, ինչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շարժառիթների և ցանկությունների մասին: Եթե որևէ բան գիտեք Նրանց շարժառիթների կամ ցանկությունների մասին, մտածեք, թե ինչպես է դա ազդում Նրանց վստահելու ձեր պատրաստակամության վրա: Եթե շատ բան չգիտեք Նրանց շարժառիթների կամ ցանկությունների մասին, մտածեք, թե դա իմանալն ինչու է կարևոր քայլ Նրանց վստահելու պատրաստակամության համար:
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունները
1830 թվականի սեպտեմբերին կայացած Եկեղեցու համաժողովից առաջ Վարդապետություն և Ուխտեր 29 գլխում Փրկիչը խոսել է այն սիրո և ցանկությունների մասին, որոնք Նա և Երկնային Հայրը ունեն բոլոր մարդկանց հանդեպ:
Հետևյալ վարժությունն այն եղանակներից մեկն է, որով դուք կարող եք օգնել ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 29․1–8 հատվածները։ Այն կարող է փոփոխության կարիք ունենալ՝ ձեր դասարանի չափին կամ կարիքնեին համապատասխան։
Գրատախտակին գրեք մեկից ութ թվերը: Այնուհետև ուսանողներին տրամադրեք ստորև ներկայացվող ցուցումները։ Խնդրեք նրանց հետևել յուրաքանչյուր ցուցումի՝ նախքան հաջորդ ցուցումը տալը:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․1–8 հատվածները և նշեք, թե ինչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների մասին յուրաքանչյուր հատվածում:
-
Գրեք ձեր անունը գրատախտակին՝ ձեզ համար հատուկ նշանակություն ունեցող հատվածի համարի կողքին:
Սպասեք, մինչև բոլոր ուսանողները գրատախտակին գրեն իրենց անունները՝ որոշակի հատվածի համարի կողքին, դրանից հետո անցեք հաջորդ քայլերին:
-
Հնարավորության դեպքում, միասին խմբավորեք երկու կամ երեք ուսանողի, որոնք գրել են իրենց անունը նույն համարի կողքին:
Եթե միայն մեկ ուսանող գրի իր անունը որոշակի հատվածի համարի կողքին, կարող եք նրան հնարավորություն տալ ընտրել՝ աշխատել անհատապես կամ միանալ որևէ խմբի:
-
Կիսվեք ձեր խմբի հետ այն բառերով կամ արտահայտություններով, որոնք նշել եք ձեր հատվածում, և նրանով, թե ինչ են դրանք ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների մասին:
-
Ձեր խմբի ներսում քննարկեք մի հարց, որը կարող է օգնել խորացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների ձեր ընկալումը:
Յուրաքանչյուր խմբի ցուցադրեք կամ տրամադրեք հարցերի ցանկ, որից նրանք կարող են ընտրել հարցեր քննարկելու համար: Ուսանողները կարող են մի հարց ընտրել առաջարկվող հարցերի ցանկից կամ կարող են ստեղծել իրենց հարցերը: Ահա որոշ օրինակներ․
-
Այս ճշմարտությունն իմանալն ինչպես է ազդում այն բանի վրա, թե դուք ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ և ուրիշներին:
-
Ե՞րբ եք ականատես եղել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց են տալիս այս ցանկությունները ձեր կամ ուրիշների կյանքում:
-
Ուրիշ ո՞ր սուրբ գրություններն են ուսուցանում նմանատիպ ճշմարտություն: (Փնտրեք վարդապետության սերտման հատվածներում, ծանոթագրություններում կամ այլ աղբյուրներում՝ մի քանիսը գտնելու համար)։
-
Ի՞նչ են ուսուցանել մարգարեները, առաքյալները կամ Եկեղեցու այլ ղեկավարներ, որոնք հաստատում են այս ճշմարտությունը: (Փնտրեք հայտարարություններ Ավետարանի գրադարանում):
-
Ինչպե՞ս կարող է այս հատվածը մեծացնել կյանքը հավերժության տեսանկյունից դիտարկելու մեր կարողությունը:
-
Ի՞նչ հարցեր ունեք այս հատվածի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր կարելի է տալ այս հատվածը ավելի լավ հասկանալու համար: (Աշխատեք միասին՝ հնարավոր պատասխանները գտնելու համար):
-
Ինչպե՞ս կարող է այս հատվածում ուսուցանվող սկզբունքներին հավատալը կամ այդ սկզբունքներով ապրելն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մարդու հարաբերությունների վրա:
-
Ինչո՞ւ որոշ մարդկանց համար կարող է դժվար լինել հավատալ կամ ապրել այս հատվածի ուսմունքներով: Ի՞նչը կարող է օգնել նրանց հաղթահարել այդ դժվարությունը:
Որպեսզի խմբերը խորացնեն իրենց հասկացողությունը, կարող եք առաջարկել մեկ այլ ուսանողի ընտրել այլ հարց և քննարկել այն խմբում: Երբ ուսանողները դադարում են կիսվել կամ շեղվում են, դա կարող է նշանակել, որ պետք է հարմարեցնել ուսումնական վարժությունը: Ցանկության դեպքում ուսանողները կարող են կրկին կատարել վարժությունը՝ ընտրելով նոր հատված, ձևավորելով նոր խմբեր, քննարկելով իրենց ընտրած հատվածը և հետևելով վերը թվարկված քայլերին:
Երբ ուսանողներն ավարտեն խմբերով աշխատելը, մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել դասարանի հետ, թե ինչ սովորեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների մասին:
Աստծո բարի կամքը
Բազմաթիվ ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել, հետևյալն է, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներից․ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են մեզ տալ Իրենց թագավորությունը։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ ճշմարտությունը հատված 5-ում։ Կիսվեք ստորև ներկայացվող խոսքերով և ուսանողներին առաջարկեք պատասխանել համապատասխան հարցերին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը կիսվել է հետևյալով․
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք դառնաք Իր ժառանգը և ստանաք այն ամենը, ինչ Ինքը ունի: Նա չի կարող ձեզ ավելին առաջարկել: Նա չի կարող ձեզ ավելին խոստանալ: Նա ավելի շատ է սիրում ձեզ, քան դուք պատկերացնում եք և ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք այս կյանքում և գալիք կյանքում։ (Դեյլ Գ. Ռենլանդ, «Քո աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը», Լիահոնա, մայիս 2022, 76)
-
Ինչպե՞ս է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունները հասկանալը ազդում նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
-
Ինչպե՞ս է Նրանց ցանկությունները հասկանալը ազդում այն բանի վրա, թե ինչպես եք վերաբերվում նրանց տված խորհրդին:
Ավարտելով՝ առաջարկեք ուսանողներին անդրադառնալ դասի սկզբին իրենց օրագրում արած գրառումներին: Առաջարկեք նրանց խորհել այն ճշմարտությունների մասին, որոնք իրենք սովորել են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունների մասին և որոնք կարող են ավելացնել իրենց գրառումներին: