«Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–79․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 20․37, 68–79», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 36. Վարդապետություն և Ուխտեր 20–22
Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–79
Մկրտության և հաղորդության սրբազան արարողությունները
Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված հայտնության մեջ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում, Տերը բացատրեց մկրտության, հաստատման և հաղորդության արարողությունները: Այս դասը կարող է օգնել ուսանողներին գնահատել, թե որքանով են իրենք համապատասխանում այն ակնկալիքներին, որ Տերն ունի Իր Եկեղեցու անդամներից:
Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–79 հատվածները։ Առաջարկեք նրանց փնտրել այն ուղեցույցները, որոնք Տերը տվել է նրանց, ովքեր ցանկանում են միանալ Իր Եկեղեցուն և նրանց, ովքեր պատկանում են Իր Եկեղեցուն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպես է կյանքը փոխվում մկրտությունից հետո
Նախքան ուսանողներին կառաջարկեք քննարկել հետևյալ հարցը, կարող եք ցույց տալ որևէ մեկի նկարը իր մկրտության օրը, ինչպես դասի սկզբում ցույցադրած նկարը:
-
Ի՞նչ առումներով կարող է որևէ մեկի կյանքը փոխվել մկրտվելու որոշումից հետո:
Այս քննարկման ընթացքում դուք կարող եք ուսանողներին պատմել ձեր ծանոթի մասին, որը մկրտվել է: Կարող եք նկարագրել այն տարբերությունները, որոնք նկատել եք այդ մարդու մեջ՝ նախքան նրա մկրտվելը և մկրտությունից հետո: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին մտածել և կիսվել այն մասին, թե ինչպես է մկրտվելու իրենց որոշումը ազդել իրենց կյանքի վրա:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մկրտության արարողությունը կարևոր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:
Կիսվեք հետևյալ պարբերությամբ՝ օգնելու ուսանողներին ներկայացնել այն, ինչ նրանք կսովորեն այսօր.
Վարդապետություն և Ուխտեր 20 բաժինը պարունակում է հրահանգներ Փրկչի եկեղեցու կազմավորման վերաբերյալ: Այս հրահանգներիում Տերը կիսվել է կարևոր ուսմունքներով, որոնք օգնում են մեզ հասկանալ մկրտության արարողության նշանակությունը: Նա նաև ուսուցանել է կարևոր ճշմարտություններ հաղորդության մասին, որը մեզ պատվիրված է մկրտվելուց հետո ընդունել ամեն շաբաթ։ Երբ ուսումնասիրեք Փրկչի խոսքերը, ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ ճանաչել այս արարողությունների նշանակությունը ձեր կյանքում:
Փրկչի ուսմունքները մկրտության և հաղորդության մասին
Դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք դասի աշխատաթերթը և առաջարկեք ուսանողներին աշխատել միասին՝ աշխատաթերթում ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար: Օգտակար կլինի, եթե յուրաքանչյուր խմբում մեկ ուսանողի հանձնարարեք վարել քննարկումը։
Բազմազանության համար առաջարկեք ուսանողներին դադար տալ՝ մի հատվածն ավարտելուց հետո, որպեսզի կարողանաք ստեղծել տարբեր զույգեր կամ խմբեր յուրաքանչյուր հատվածի համար:
Մկրտության և հաղորդության մասին ուսմունքներ Վարդապետություն և Ուխտեր 20-ում
Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ․Վարդապետություն և Ուխտեր 20․37, 68–79
Հատված 1․ Մկրտության համար առաջադրվող պահանջները
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20․37 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պետք է անի մարդը մկրտության պահանջներին համապատասխանելու համար:
Անհրաժեշտության դեպքում փնտրեք անհասկանալի բառերի սահմանումները Ապա նշեք մկրտության համար առաջադրվող պահանջները ներքևի դաշտում: Դուք կարող եք վերափոխել դրանցից մի քանիսը ձեր խոսքերով:
-
Ի՞նչ են այս պահանջներն ուսուցանում Տիրոջ մասին և ձեր վերաբերյալ Նրա ցանկության մասին։
-
Ինչո՞ւ է օգտակար հիշել այս պահանջները նույնիսկ մկրտվելուց հետո։
Ընտրեք հատված 37-ում թվարկված պահանջներից երկուսը կամ երեքը: Քննարկեք, թե ինչպես կարող է այդ պահանջներին համապատասխանելու հետևողական ձգտումն օգնել ձեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հատված 2. Մկրտությունից հետո առաջադրվող պահանջներ
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․68–69 հատվածները՝ փնտրելով Տիրոջ ակնկալիքները մեր վերաբերյալ մկրտությունից հետո:
-
Հատված 69-ից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մկրտվելուց հետո մենք ինչպես ենք Տիրոջը ցույց տալիս մեր արժանավորությունը:
Կարող եք նշել «աստվածային քայլերով ու հաղորդակցությամբ» արտահայտությունը հատված 69-ում։ Մարդը կարող է ցուցադրել «աստվածային քայլեր և հաղորդակցություն» իր գործերի, վերաբերմունքի և խոսելաձի միջոցով, որոնք ներդաշնակության մեջ են Աստծո հետ։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պատճառներով է Տերը ցանկանում, որ Իր Եկեղեցու անդամները մկրտվելուց հետո ցուցադրեն «աստվածային քայլեր և հաղորդակցություն»:
Քննարկեք առնվազն երեք հատուկ օրինակ, թե ինչպես կարող ենք ցույց տալ «աստվածային քայլեր և հաղորդակցություն» մեր կյանքում: Կարող եք նաև քննարկել օրինակներ, թե ինչպես եք փորձել ցույց տալ դա ձեր կյանքում:
Հատված 3. Ճաշակել հաղորդությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20․75 հատվածը՝ փնտրելով Տիրոջ հրահանգները հաղորդության արարողության վերաբերյալ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ամեն շաբաթ հավաքվենք միասին՝ ճաշակելու հաղորդությունը:
77 և 79 հատվածները պարունակում են այն աղոթքները, որոնք Տերը հրահանգել է քահանայություն կրողներին ասել հաղորդությունը սպասավորելիս: Բացատրեք, որ երբ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք նորոգում ենք ուխտը, որը կապել ենք, երբ մկրտվել և հաստատվել ենք: Ձգտելով պահել մեր ուխտերը և ամեն օր ապաշխարել՝ մենք կարող ենք զգալ նույն մաքրագործումն ու օրհնությունները, որ զգացել ենք մկրտության միջոցով:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.77 և 79 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ենք մենք խոստանում և ինչ է Տերը խոստանում, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Կարող եք նշել այդ խոստումները ձեր սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու մեր պատրաստակամությունը:
-
Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք ցույց տալ Փրկչին, որ հիշում ենք Իրեն:
Ինչպե՞ս է հաղորդության արարողությունը ցույց տալիս Փրկչի սերն ու ողորմածությունը մեր հանդեպ:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Կիրառեք ձեր սովորածը
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին կամ ինչ զգացողություններ ունեցան իրենց նախորդ ուսումնական վարժությունից: Այս քննարկման ժամանակ տվեք ստորև ներկայացվող հարցերից մեկը կամ մի քանիսը։
-
Ի՞նչ մտքեր կամ տպավորություններ ունեցաք, երբ ուսումնասիրում էիք այս հատվածները:
-
Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին՝ այս բաժնում Նրա ուսմունքներն ուսումնասիրելիս։
-
Ի՞նչ եք սովորեցիք կամ զգացիք այսօր մկրտության և հաղորդության արարողությունների նշանակության մասին:
Առաջարկեք ուսանողներին լուռ գնահատել, թե իրենց կարծիքով, որքանով են իրենք ապրում այն պահանջներով, որոնց մասին սովորեցին այսօր: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ ցուցադրեք ստորև ներկայացվող ցուցումները և առաջարկեք ուսանողներին օրագրերում գրել իրենց պատասխանները։
-
Գտեք մի արտահայտություն ձեր այսօր ուսումնասիրած հատվածներում (Վարդապետություն և Ուխտեր 20․37, 68–69, 75–79), որը նկարագրում է մի ոլորտ, որում դուք առաջադիմում եք: Նշեք այդ արտահայտությունը ձեր ուսումնական օրագրում և նկարագրեք, թե ինչու եք լավ տիրապետում այդ ոլորտին:
-
Գտեք այս հատվածներից մի արտահայտություն, որը նկարագրում է մի բան, որը ցանկանում եք բարելավել: Նշեք այդ արտահայտությունը ձեր ուսումնական օրագրում և նկարագրեք, թե ինչու դա ընտրեցիք:
-
Ձեր ընտրած ոլորտում կատարելագործվելու հատուկ նպատակ սահմանեք:
Խրախուսեք ուսանողներին հետամուտ լինել իրենց առջեւ դրված նպատակին: Վկայեք նրանց հանդեպ Փրկչի սիրո և այն օգնության մասին, որը Նա կարող է տրամադրել, երբ իրենք ձգտում են պահել Նրա հետ կապած ուխտերը։