«Դաս 10. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–50։ Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)
«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27-65», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիա
Դաս 10. Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27-65
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–50
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին
1823 թվականի սեպտեմբերի 21-ին Ջոզեֆ Սմիթը աղոթեց Աստծուն իր մեղքերի ներման համար և իմանալու համար, թե որքանով է ինքը արժանավոր Աստծո առաջ։ Ի պատասխան՝ Ջոզեֆ Սմիթին հայտնվեց Մորոնի մարգարեն՝ ուսուցանելու նրան Մորմոնի Գրքի և ավետարանի Վերականգնման վերաբերյալ հնագույն մարգարեությունների մասին: Մորոնին նաև մարգարեացավ Ջոզեֆի ապագայի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարե կանչվելու կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ջոզեֆ Սմիթը նկարագրել է իր երիտասարդության տարիները
Որպեսզի պատրաստեք ուսանողներին ուսումնասիրելու Ջոզեֆ Սմիթի կյանքն իր երիտասարդության տարիներին, կարող եք առաջարկել նրանց կիսվել բառերով, որոնք նկարագրում են դեռահասներին: Մեկ այլ տարբերակ է գրատախտակին ցուցադրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Ջոզեֆ Սմիթին իր երիտասարդության տարիներին: Օրինակ՝ «Ես հաճախ ինձ դատապարտված էի զգում թուլությունների ու անկատարելության համար»։ Ուսանողները կարող են նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք համապատասխանում են իրենց:
Ուսանողներին խրախուսեք իրենց համար անհասկանալի բառերի սահմանումները փնտրել սուրբ գրությունների ստորև բերված հատվածներում։ Այդ գործառույթը հասանելի է Gospel Library հավելվածում: Նշեք բառը և սեղմեք «սահմանել» ընտրանքը:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–29 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը նկարագրել իր զգացմունքները Առաջին Տեսիլքից հետո երեք տարվա ընթացքում:
-
Ինչպե՞ս կարող են մեր օրերի երիտասարդները վերաբերվել Ջոզեֆ Սմիթին:
Աստված աշխատանք ուներ Ջոզեֆ Սմիթի համար
Հատվածների հաջորդ խումբն ընթերցանության համար նախատեսված տեքստի ծավալուն բլոկ է պարունակում: Ընթերցանության մեթոդ ընտրելիս հաշվի առեք ձեր ուսանողների կարիքներն ու կարողությունները: Տեքստը կարող եք կարդալ ամբողջ դասարանով (ուսանողները հերթով կարդում են), կարող եք ուսանողներին առաջարկել զույգերով կարդալ այն կամ կարող եք նվագարկել ձայնագրությունը և առաջարկել ուսանողներին հետևել տեքստին իրենց սուրբ գրություններում:
Առաջին հարցից հետո կարող եք դադար տալ և քննարկել, թե ինչ գտան ուսանողները, որը կարող է օգնել իրենց դեռահասության տարիներին:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․30–35 հատվածները և փնտրեք, թե ինչ զգաց Ջոզեֆ Սմիթը աղոթելու ժամանակ։
-
Ի՞նչ փորձառություն ունեցավ Ջոզեֆը, որը կարող էր հույս տալ նրան:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի մասին այս հատվածներից:
Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություն, այդ թվում՝ Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին՝ Իր աշխատանքը կատարելու համար: Կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել նրան, որ երբ Ջոզեֆ Սմիթն իրեն դատապարտված էր զգում իր սխալների և մեղքերի պատճառով, նա անկեղծորեն ներում էր փնտրում, և Աստված կանչեց նրան՝ կատարելու Իր աշխատանքը:
1823 թ. սեպտեմբերի 21-ի գիշերը և 22-ի վաղ առավոտյան Մորոնին երեք անգամ հայտնվեց Ջոզեֆին: Նա հղում էր նույն ուղերձը և ամեն անգամ մեջբերում էր նույն սուրբ գրությունները (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․36–50)։
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այն աշխատանքի օրինակները, որը Աստված պետք է կատարեր Ջոզեֆ Սմիթի միջոցով, կարող եք դասարանի անդամներին բաժանել ստորև բերված մարգարեությունները, որոնք մեջբերեց Մորոնին: Առաջարկեք ուսանողներին կարդալ այս հատվածները՝ փնտրելով, թե ինչպես են դրանք առնչվում այն աշխատանքին, որին կանչվել էր Ջոզեֆը:
Կարդացեք այս հատվածները՝ հասկանալու համար, թե ինչու այս մարգարեությունները Ջոզեֆին պետք է տային լրացուցիչ հասկացողություն այն աշխատանքի մասին, որը նա պետք է կատարեր:
-
Մաղաքիա 4․1, 5–6
-
Եսայիա 11․11–12
-
Գործք Առաքելոց 3․22–23
-
Հովել 2․28–29
-
Ինչպե՞ս են այս հատվածներն առնչվում այն աշխատանքին, որը կատարելու համար Տերը կանչեց Ջոզեֆին:
-
Ինչպե՞ս կարող են այս մարգարեությունները ամրապնդել Ջոզեֆի աստվածային կոչման մասին ձեր վկայությունը:
Այս հատվածները կարդալիս ուսանողները կարող են նկատել, որ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին՝ օգնելու պատրաստել Իր ժողովրդին Իր Երկրորդ Գալուստին ավետարանի Վերականգնման միջոցով, որը ներառում է կնքման զորության և տաճարային արարողությունների վերականգնումը, Իսրայելի հավաքումը և այլ հոգևոր օրհնությունների հորդանք:
-
Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստծո կատարած աշխատանքն ինչպե՞ս է ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքների և մտքերի վրա (Տես 2 Նեփի 3.6–8, 11, Վարդապետություն և Ուխտեր 135.3:)
Ջոզեֆ Սմիթի անվան մասին կիմացվի որպես բարի և չար
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․33 հատվածում Ջոզեֆ Սմիթի անվան մասին Մորոնիի մարգարեությանը։ Քննարկեք, թե Ջոզեֆն ինչպես կարող էր վերաբերվել մարգարեությանը և այն եղանակներին, որոնցով այն այսօր կատարվում է: Օգնեք ուսանողներին տեսնել, որ մարգարեության կատարումը վկայում է Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարե կանչվելու մասին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդքան մեծ ընդդիմություն կա մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ չարախոսությունը հալածի բարուն: Պատճառներից մեկն այն է, որ Աստծո բաների հանդեպ ընդդիմությունը ճշմարտություն փնտրողներին ստիպում է աղոթքով ծնկի իջնել՝ պատասխան ստանալու համար: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկչի Երկրորդ Գալուստին: Կիսաճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյ. 2014, 28, 30)
-
Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ Մորոնին մարգարեացել է, որ կլինեն քննադատներ, ովքեր «չար» կխոսեն Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պատրաստ լինենք օգնելու նրանց, ովքեր կարող են ընդդիմության բախվել Ջոզեֆ Սմիթի հանդեպ իրենց հավատքի նկատմամբ:
Ջոզեֆ Սմիթի մասին բարի խոսելու մարգարեության կատարումը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը հատուկ կոչ է արել Եկեղեցու երիտասարդներին.
Երիտասարդներին, ովքեր լսում են ինձ այսօր կամ հետագայում կկարդան այս խոսքերը, ես հատուկ կոչ եմ անում՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին անձնական վկայություն ձեռք բերեք: Թող որ ձեր ձայնն օգնի իրագործել Մարգարեի մասին բարի խոսելու վերաբերյալ Մորոնիի մարգարեական խոսքերը: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյեմբեր 2014 թ․, 30)
-
Որո՞նք են այն եղանակները, որոնցով դուք կարող եք օգնել իրագործել Ջոզեֆ Սմիթի մասին լավ խոսելու Մորոնիի մարգարեությունը:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել օրինակներ, թե ինչպես է Փրկիչը լավ խոսել Ջոզեֆ Սմիթի մասին, կարող եք ուսանողներին բաժանել սուրբ գրությունների հետևյալ հղումները․ Վարդապետություն և Ուխտեր 1․17, 35․17, 112․15, 136․37–38։ Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել, թե ինչ է ասել Փրկիչը Ջոզեֆ Սմիթի մասին:
Առաջարկեք ուսանողներին որևէ բան անել դասարանում՝ օգնելու համար, որ կատարվեն Մորոնիի մարգարեական խոսքերը՝ Ջոզեֆ Սմիթի մասին լավ խոսելու վերաբերյալ: Օրինակ՝ նրանք կարող են կիսվել, թե ինչպես է Ջոզեֆն օգնել իրենց իմանալ Հիսուս Քրիստոսի մասին կամ այլ եղանակների մասին, որոնցով Ջոզեֆ Սմիթը լավ է ազդել իրենց կյանքի վրա: Ուսանողներին նաև կարող եք առաջարկել դասարանից դուրս որևէ մեկին ուղարկել հաղորդագրություն՝ տեքստային հաղորդագրությանն կամ սոցիալական ցանցերի միջոցով։