«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–26, Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025 թ․)
«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–26», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–26
Ակնարկ
Երիտասարդ տարիքում Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր հետևել Հիսուս Քրիստոսին և ձգտում էր իմանալ, թե որ եկեղեցին է ճշմարիտ և որին պետք է ինքը միանա: Նրա որոնումները տարան նրան դեպի իր տան մոտ գտնվող պուրակը՝ Աստծուն հարցնելու համար: Ի պատասխան՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆին և սկսեցին երկիր վրա ավետարանի Վերականգնման գործընթացը։ Երբ Ջոզեֆը պատմեց Առաջին Տեսիլքի մասին, նա դարձավ հալածանքի թիրախ: Սակայն դա չնվազեցրեց նրա համոզմունքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվել են իրեն:
Կենտրոնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա. Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելն ու սիրելը կօգնի ուսանողներին դարձի գալ և հետևել Նրանց: Դասերին պատրաստվելիս և ուսուցանելիս շարունակաբար ոգեշնչում փնտրեք՝ ուսումնասիրությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելու համար։ Ավելին իմանալու համար, թե ինչպես դա անել, տես «Օգնեք սովորողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակին կարող եք ծանոթանալ նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–14
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին՝ Աստծուց ճշմարտությունն իմանալու իրենց ջանքերում:
-
Ուսանողի նախապատրաստում․ բացատրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի ընտանիքը կանոնավոր կերպով ուսումնասիրում էր Աստվածաշունչը, աղոթում և միասին քննարկում կրոնին վերաբերող հարցեր։ Առաջարկեք ուսանողներին խորհել ավետարանի ուսուցման մասին, որը նրանք ստանում են տանը: Այնուհետև ուսանողներին կարող եք ժամանակ տալ դասարանում՝ պատմելու, թե ինչպես է իրենց վրա ազդել ավետարանի ուսուցումը տան պայմաններում կամ իրենց կարծիքով ինչպես այն կարող է օրհնել իրենց տները ներկայումս և հետագայում։
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ կարևոր ճշմարտություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ բացահայտված Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին դասից առաջ անգիր անել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20 հատվածների որոշ մասերը կամ ամբողջությամբ։ Անգիր սովորելու տարբերակները հետևյալն են․ անգիր անել միայն հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, մտապահել 16–17 հատվածները կամ 15–20 հատվածներից այնքան, որքան իրենք կնախընտրեն։ Խրախուսեք նրանց աղոթել մինչև անգիր սովորելը՝ Առաջին Տեսիլքի ճշմարտության վերաբերյալ վկայություն ստանալու համար:
-
Տեսանյութ․ «Հարցրեք Աստծուն․ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» (6:35)
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․21–26
Դասի նպատակը․ այս դասը ուսանողներին հնարավորություն կտա հասկանալու, թե Սուրբ Հոգին ինչպես է իրենց վկայում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հետևել երեց Նիլ Լ. Անդերսենի խորհրդին և ձայնագրել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․16–17 հատվածների իրենց ընթերցումը։ Այնուհետև նրանք կարող են լսել Ջոզեֆ Սմիթի վկայությունն իրենց իսկ ձայնով (տես Նիլ Լ. Անդերսեն «Ջոզեֆ Սմիթ», Լիահոնա, նոյեմբեր 2014 թ․, 30)։
-
Տեսանյութեր․ «Մարգարե Ջոզեֆ Սմիթ․ Ուսուցիչ՝ իր օրինակով» (16:32, դիտել 10:39-ից մինչև 11:59 և 11:59-ից մինչև 14:09), «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես. Վերականգնման մարգարեն» (4:42)
-
Նյութեր ուսանողների համար. հետևյալ ելույթների մի քանի օրինակ․ «Առաջին տեսիլքի պտուղները» (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, Լիահոնա, մայիս 2005 թ․, 36–38) և «Ջոզեֆ Սմիթը տեսավ Աստծուն» (Ջոզեֆ Ֆ. Մերիլ, Ensign, դեկտեմբեր 2015 թ․, 70–71)