Old Testament 2022
Նոյեմբերի 14-20-ը Ամովս, Աբդիա․ «Տիրոջը որոնեցէք եւ կապրիք»


Նոյեմբերի 14-20-ը Ամովս, Աբդիա․ «Տիրոջը որոնեցէք եւ կապրիք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Նոյեմբերի 14-20-ը Ամովս, Աբդիա, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

մութ սենյակում մոմերով լուսավորվող Հիսուսի դեմքը

Bread of Life, [Կյանքի հացը], ըստ Քրիս Յանգի

Նոյեմբերի 14-20-ը

Ամովս, Աբդիա

«Տիրոջը որոնեցէք եւ կապրիք»

Սուրբ Հոգին կարող է բացել ձեր միտքն ու սիրտը Աստծո խոսքի ուղերձների համար, որոնք նախատեսված են հենց ձեզ համար: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք սովորեք այս շաբաթ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստված ընտրեց Աբրահամի սերունդը՝ որպես Իր ուխտյալ ժողովուրդ, որպեսզի նրանք «օրհնություն» լինեն բոլոր մարդկանց համար (տես Ծննդոց 12․2-3)։ Բայց հակառակ դրա, Ամովսի ծառայության օրոք, ուխտյալ մարդկանցից շատերը կեղեքում էին աղքատներին և արհամարհում մարգարեներին՝ նրանց պաշտամունքի գործողությունները դարձնելով դատարկ և անիմաստ (տես Ամովս 2․6-16)։ Ճիշտ է, նրանց շրջապատող ազգերը նույնպես մեղսավոր էին՝ ծանր մեղքեր էին գործում (տես Ամովս 1, 2․1-5), բայց դա երբեք արդարացում չէր եղել Աստծո ժողովրդի համար (տես Ամովս 3․2)։ Ուստի, Աստված Հուդայից Ամովս անունով մի անասնապահ ուղարկեց Իսրայելի թագավորությանը ապաշխարություն քարոզելու համար: Ավելի ուշ, Աստված Աբդիա մարգարեի միջոցով հայտարարեց նաև, որ չնայած Հուդայի թագավորությունը կործանվել էր, բայց Տերը կրկին կհավաքի և կօրհնի Իր ժողովրդին: Երկու մարգարեներն էլ վկայել էին, որ ուխտյալ ժողովուրդը շեղվել էր Տիրոջից, բայց նրանք հավերժ քշված չէին լինելու: Երբ Աստված իր գաղտնիքները հայտնում է իր ծառաներին՝ մարգարեներին (տես Ամովս 3․7), մենք կարող ենք դա ընդունել որպես նշան, որ Նա դեռ ուզում է օգնել մեզ՝ որ ապրենք այն ուխտերով, որոնք կապել ենք Իր հետ։

Ամովս և Աբդիա գրքերի ակնարկը տես «Ամովս» և «Աբդիա» անվանումները Սուրբ գրքերի ուղեցույցում։

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ամովս 3․1-8, 7․10-15։

Տերը ճշմարտությունները հայտնում է Իր մարգարեների միջոցով

Ամովս 3․3-6 հատվածներում Ամովս մարգարեն ներկայացրել է պատճառների և հետևանքների մի քանի օրինակ. քանի որ առյուծը որս է գտնում, նա մռնչում է, և, քանի որ թռչնի համար խայծով թակարդ է դրված, թռչունը թակարդն է ընկնում: (Ուշադրություն դարձրեք, որ 6-րդ հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, «արած» բառը փոխարինվել է «իմանա» բառով [Ամովս 3․6, ծանոթագրությունբ])։ 7-8-րդ հատվածներում Ամովսն այսպիսի տրամաբանությամբ դիտարկեց մարգարեներին։ Ի՞նչն է ստիպում մարգարեին մարգարեանալ։ Ուրիշ ի՞նչ եք սովորում մարգարեների մասին Ամովս 7․10-15 հատվածները կարդալիս։ Խորհեք այն մասին, թե դուք ինչու եք երախտապարտ Տիրոջը, որ Նա շարունակում է «[հայտնել] իր խորհուրդը իր ծառաներին` մարգարէներին» (Ամովս 3.7): Այս ճշմարտությունն ի՞նչ է հուշում ձեզ Աստծո մասին:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 1․38, 21․4-8, 35․13-14։

Ամովս 4-5

«Տիրոջը որոնեցէք եւ կապրիք»։

Ամովս 4․6-13 հատվածները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչ դատաստաններ է Տերը ուղարկել Իսրայելի ժողովրդի վրա: Ըստ այս հատվածների, Տերն ի՞նչ հույս ուներ, որ տեղի կունենար այդ ամեն մի պատուհասից հետո (տես նաև Հելաման 12․3)։ Մտածեք ձեր ունեցած վերջին փորձության մասին: Չնայած ձեր փորձությունը, գուցե, Աստծո կողմից չէր ուղարկվել, խորհեք, թե դա ինչպես կարող է ձեզ հնարավորություն տալ, որ փնտրեք Նրան:

Կարդացեք Ամովս 5․4, 14-15 հատվածները, և խորհեք, թե ինչպես է Տերը «գթացել» ձեզ (հատված 15), երբ փնտրել եք Իրեն, նույնիսկ ձեր փորձությունների ժամանակ։

Տես նաև Դոնալդ Լ․ Հոլսթրոմ, «Դարձեք դեպի Տերը», Լիահոնա, մայիս 2010, 78-80։

Ամովս 8․11-12

Տիրոջ խոսքը կարող է հագեցնել հոգևոր սովն ու ծարավը

Բոլորս ունենում ենք հոգևոր սովի և ծարավի ժամանակաշրջաններ, բայց կարիք չկա «թափառել ծովից մինչեւ ծով» (Ամովս 8․12), փնտրելով ինչ-որ բան, որը կբավարարի մեզ։ Մենք գիտենք, թե ինչն է բավարարելու այդ հոգևոր քաղցը, և առատությամբ օրհնված ենք Տիրոջ խոսքով: Երբ կարդաք Ամովս 8․11-12 հատվածները, մտածեք, թե ինչու է սովը լավ համեմատություն առանց Աստծո խոսքի ապրելու համար: Ի՞նչ լրացուցիչ մտքեր եք գտնում Մատթեոս 5․6, Հովհաննես 6․26-35, 2 Նեփի 9․50-51, 32․3, Ենովս 1․4-8 հատվածներում։

Տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, “He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 64–66; Gospel Topics, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org։

երիտասարդների խումբը տաճարի մոտ կանգնած

Մենք կարող ենք փրկիչներ դառնալ Սիոն սարի վրա՝ կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները:

Աբդիա 1․21

Ովքե՞ր են «ազատիչներ … Սիոն սարի վրա»

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին մեկնաբանել է «ազատիչներ … Սիոն սարի վրա» արտահայտությունը, կապված տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ. «[Տաճարում] մենք բառացիորեն ազատիչներ ենք դառնում Սիոն սարի վրա: Ի՞նչ է դա նշանակում: Ճիշտ, ինչպես մեր Քավիչը տվեց Իր կյանքը որպես զոհաբերություն ողջ մարդկության համար, և դա անելով դարձավ մեր Փրկիչը, նույնպես և մենք, փոքր չափով, երբ տաճարում ներգրավվում ենք փոխարինող աշխատանքում, դառնում ենք ազատիչներ նրանց համար, ովքեր գտնվում են վարագույրի մյուս կողմում, ովքեր չունեն զարգանալու ոչ մի միջոց, եթե միայն այստեղ՝ երկրի վրա գտնվողները նրանց փոխարեն չանեն ինչ-որ բան» (“Closing Remarks,” Liahona, Nov. 2004,105)։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ամովս 3.7Դուք կարող եք վերանայել Եկեղեցու նախագահի մի քանի վերջին ելույթները և քննարկել այն, ինչ Տերը նրա միջոցով հայտնել է ձեր ընտանիքին: Ինչո՞ւ է կարևոր ունենալ մարգարե, ով առաջնորդում է Եկեղեցին: Ինչպե՞ս ենք հասկացել, որ նա ճշմարիտ մարգարե է։ Ի՞նչ ենք մենք անում նրա խորհրդին հետևելու համար։

Ամովս 5.4։Ընտանիքով կարող եք այս հատվածը պարունակող պաստառ պատրաստել, և փակցնել ձեր տանը։ Ի՞նչ է նշանակում Տիրոջը որոնել։ Ինչպե՞ս ենք մենք որոնում Նրան։ Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ այդպես ենք վարվում։ Կարող եք հրավիրել ձեր ընտանիքի անդամներին կիսվել և քննարկել այլ հատվածներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես որոնել Տիրոջը, օրինակ՝ Մատթեոս 7․7-8, Եթեր 12․41 և Վարդապետություն և Ուխտեր 88:63։

Ամովս 8․11-12Երեխաներին գուցե հաճելի լինի այս հատվածի խոսքերի հիման վրա կատարել համապատասխան գործողություններ։ Ի՞նչ ենք անում, երբ մեր մարմինը քաղցած է կամ ծարավ: Ի՞նչ ենք անում, երբ մեր հոգին է քաղցած կամ ծարավ: Կարող եք դիտել “The Great Apostasy” (ChurchofJesusChrist.org) և խոսել այն մասին, թե ինչպես է ավետարանի վերականգնումը բավարարում մեր հոգևոր քաղցը:

Աբդիա 1․21Ի՞նչ կարող է նշանակել՝ լինել «ազատիչներ … Սիոն սարի վրա»։ (Հնարավոր բացատրություններից մեկը կարող եք գտնել Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի ելույթում, «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» վերնագրի ներքո)։ Մեր նախնիներից ովքե՞ր ունեն փրկող արարողությունների կարիք։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Փառք քեզ Տեր, մարգարեի համար», Հիմներ և մանկական երգեր, էջ 36:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտագործեք երաժշտություն՝ Հոգուն հրավիրելու և վարդապետությունը սովորելու համար: Օրհներգ լսելը կամ կարդալը կօգնի ձեզ սովորել ավետարանի սկզբունքները: Օրինակ, դուք կարող եք լսել կամ կարդալ «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» (Հիմներ և մանկական երգեր էջ 36) որպեսզի ավելի մեծ հավատքով լցվեք ապրող մարգարեների հանդեպ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Սանտո Դոմինգոյի տաճար (Դոմինիկյան Հանրապետություն)

Սանտո Դոմինգոյի տաճար (Դոմինիկյան Հանրապետություն)