«Մայիսի 28: Ի՞նչ կարող եմ անել այժմ՝ Փրկիչի երկրորդ գալուստին պատրաստվելու համար Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)
«Մայիսի 28: Ի՞նչ կարող եմ անել այժմ՝ Փրկիչի երկրորդ գալուստին պատրաստվելու համար», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023
He Comes Again to Rule and Reign [Նա կրկին գալիս է իշխելու և թագավորելու], հեղինակ՝ Մերի Ռ․ Սաուեր
Մայիսի 28
Ի՞նչ կարող եմ անել այժմ՝ Փրկիչի երկրորդ գալուստին պատրաստվելու համար
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21
Խորհրդակցեք միասին
Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե
Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:
-
Ապրեք ավետարանով: Ի՞նչ ենք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:
-
Հոգ տարեք կարիքավորների համար։ Մենք ի՞նչ կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր գուցե իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու են զգում:
-
Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:
-
Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ի՞նչ մտքերով կարող ենք կիսվել միմյանց հետ, օգնելով ամրապնդել մեր ընտանիքները։
Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․
-
Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:
-
Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:
Ուսուցանեք վարդապետությունը
Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե
Պատրաստվեք հոգևորապես
Ձեր ուսանողներն ի՞նչ են զգում վերջին օրերում ապրելու հետ կապված՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Անշուշտ, սա վտանգավոր ժամանակ է և նշանավորվում է հակառակություններով, չարությամբ և ավերածություններով: Սակայն, երբ Փրկիչի մահկանացու կյանքը մոտենում էր ավարտին, Նա նկարագրել է մեր օրերը Իր աշակերտներին և հույս է տվել մեզ: Իմանալով գալիք խավարի մասին, Նա խոստացավ, որ Իր վերադարձի ժամանակ Իր լույսը «[կծածկի] ողջ երկիրը» (տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22-26, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 45․34-38)։
Ինչպե՞ս կարող եք օգնել երիտասարդներին, որ ավելի լավ հասկանան վերջին օրերում ապրելու օրհնություններն ու հնարավորությունները։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ոգեշնչեք նրանց, որ պատրաստեն իրենց և աշխարհը Փրկիչի երկրորդ գալուստին: Բացի այս շաբաթվա սուրբ գրությունների հատվածներն ուսումնասիրելուց, կարող եք վերանայել մի քանի աղբյուրներ, որոնք թվարկված են “Second Coming of Jesus Christ” in Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org)։
Սովորեք միասին
Որպեսզի օգնեք երիտասարդներին վերանայել այն, ինչ կարդացել են սուրբ գրություններում այս շաբաթ, կարող եք գրատախտակին գրել այս վերնագրերը. Մռայլ մարգարեություններ և Փառահեղ հայտարարություններ (տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյ. 2020, 73-76)։ Այնուհետև յուրաքանչյուրը կարող է վերանայել Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22-37-ը և թվարկել «մռայլ» և «փառահեղ» բաները, որոնք տեղի կունենան Փրկիչի վերադարձից առաջ: Ինչո՞ւ է կարևոր, որ տեղյակ լինենք այս իրադարձությունների մասին։ Որպեսզի օգնեք երիտասարդներին ավելին իմանալ, թե ինչպես պատրաստվել Փրկիչի գալուստին, կարող եք դիտարկել հետևյալ միջոցառումները կամ ձեր նախընտրությամբ ուրիշները։
-
«Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները կօգնեն երիտասարդներին հասկանալ, թե ինչպես է Երկնային Հայրը ուղի պատրաստում Իր Որդու երկրորդ գալուստի համար: Կարող եք գրատախտակին գրել սուրբ գրություններում նկարագրված իրադարձությունները և խնդրել ուսանողներից յուրաքանչյուրին կարդալ սուրբգրային մեկական հատված: Յուրաքանչյուրը կարող է իր հատվածը համապատասխանեցնել գրատախտակին գրված իրադարձությանը և դասարանի հետ քննարկել այն: Ի՞նչ են հուշում այս իրադարձությունները Փրկիչի երկրորդ գալուստին նախապատրաստվելու գործում մեր դերի մասին: Ի՞նչ ենք ոգեշնչված անելու որպես դասարան կամ քվորում:
-
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր օրերի մասին այս մռայլ մարգարեություններին և փառահեղ հայտարարություններին։ Պարզ, բայց հրաշալի հավաստիացմամբ Տերն ասել է. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» [Վարդապետություն և Ուխտեր 38․30]» («Հավատքով ընդունել ապագան», 74)։ Որպեսզի օգնեք երիտասարդներին պատրաստ լինել Փրկիչի վերադարձին, կարող եք խնդրել, որ յուրաքանչյուրը կարդա նախապատրաստվելու երեք սկզբունքներից մեկը՝ նախագահ Նելսոնի ելույթից։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել, որպեսզի գործենք ըստ նախագահ Նելսոնի խորհրդի։
-
Իր ելույթի սկզբում, որը կոչվում է «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է, թե ինչպիսին կլինի աշխարհը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստից հետո (Լիահոնա, մայիս 2019, 81-84)։ Հրավիրեք երիտասարդներին նայել նրա տված նկարագրությունը և հակադրել այն այսօրվա աշխարհին։ Թող նրանք քննարկեն, թե ինչ կարող ենք անել այժմ, որպեսզի պատրաստ լինենք ապրելու այնպիսի աշխարհում, ինչպիսին նկարագրել է երեց Քրիստոֆերսոնը: (Քննարկմանը կնպաստեն նրա ելույթի չորս պարբերությունները, սկսած՝ «Առաջինը, Տիրոջ վերադարձի համար այս երկրի վրա անհրաժեշտ է» արտահայտությունից)։ Ինչպե՞ս է Փրկիչի եկեղեցին օգնում մեզ պատրաստվել Նրա երկրորդ գալուստին։ Երեց Քրիստոֆերսոնը թվարկել է երեք ուղիներ, որոնցով եկեղեցին «արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար»: Դասարանի անդամները կարող են ծանոթանալ այդ ուղիներին և քննարկել դրանք։
Եթե մենք պատրաստ ենք՝ չպետք է վախենանք Փրկիչի երկրորդ գալուստին նախորդող իրադարձություններից:
Գործեք հավատքով
Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Օժանդակ աղբյուրներ
-
Վարդապետություն և Ուխտեր 65․1-2 (ավետարանի վերականգնումը)
-
Վարդապետություն և Ուխտեր 20․8-12 (Մորմոնի Գրքի ի հայտ գալը)
-
Մաղաքիա 4․5-6, Վարդապետություն և Ուխտեր 110.13-16 (քահանայության բանալիների վերականգնումը)
-
3 Նեփի 21․1, 8 (Իսրայելի հավաքումը)
-
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․28-30 (պատերազմ, իրարանցում և անօրինություն)
-
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․31 (ավետարանը քարոզվում է աշխարհին)
-
Գարի Ի․ Սթիվենսոն, («Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների», Լիահոնա, մայիս 2020, 48-52
Ուսուցանել Փրկիչի ձևով
Ուսուցանեք սովորողներին, որ դասարանային քննարկման ժամանակ երբեմն Հոգին նրանց կսովորեցնի բաներ, որոնց մասին չեն խոսում բարձրաձայն: