Գրադարան
Հունվարի 10 Ինչո՞ւ է կարևոր Առաջին տեսիլքը Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26


Հունվարի 10 Ինչո՞ւ է կարևոր Առաջին տեսիլքը Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26, Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Հունվարի 10 Ինչո՞ւ է կարևոր Առաջին տեսիլքըԵկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Ջոզեֆ Սմիթն աղոթելիս

Ես տեսա լույս, Ջոն Մքնոթն

Հունվարի 10

Ինչո՞ւ է կարևոր Առաջին տեսիլքը

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26

խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվելով քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Ահարոնյան Քահանայության Քվորումի թեման կամ Երիտասարդ Կանանց թեման: Ապա քննարկում ծավալեք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հետևյալը, և ծրագրեք ուղիներ՝ գործելու ըստ ձեր քննարկածի (նախագահության ժողովի ընթացքում դուք կարող եք որոշել, թե որ թեմաները քննարկել).

  • Մեր քվորումը կամ դասարանը: Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց։ Ո՞ւմ պետք է հրավիրենք գալիք միջոցառմանը:

  • Մեր պարտավորությունները կամ պատասխանատվությունները: Մենք ի՞նչ հանձնարարություններ ենք կատարել: Մենք ի՞նչ հանձնարարություններ պետք է կատարենք։ Ինչպե՞ս ենք մենք հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, և ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին գալ այժմ:

  • Մեր կյանքը Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները: Ի՞նչ է կատարվում մեր կյանքում, և ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք քվորումի կամ դասարանի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ընթացքում:

ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվելով մեծահասակ ղեկավարի կամ երիտասարդի կողմից, մոտ 25–35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Չնայած 200 տարուց ավել է անցել այն պահից, երբ Ջոզեֆ Սմիթն առաջին անգամ ծնկի իջավ աղոթելու Սրբազան պուրակում, նրա ստացած պատասխանը մեծապես ազդում է մեր կյանքի վրա այսօր։ Խորհեք այն օրհնությունների մասին, որոնք առկա են ձեր կյանքում շնորհիվ այն բանի, որ Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆին։ Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ում դուք ուսուցանում եք, Սուրբ Հոգու միջոցով իրենց անձնական վկայությունը ստանան Առաջին տեսիլքի վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց այդ հարցում։ Օգտակար կարող է լինել 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ուղերձների վերանայումը՝ նվիրված այդ փառահեղ տեսիլքի 200-ամյակին։

երիտասարդ կինը դասարանում

Յուրաքանչյուր երիտասարդ կարող է անձնական վկայություն ստանալ Առաջին տեսիլքի վերաբերյալ։

Սովորել միասին

Քանի որ Ջոզեֆ Սմիթը պատանի հասակում ստացավ Առաջին տեսիլքը, նրանք, ում ուսուցանում եք, գուցե կարողանան իրենց վերագրել ճշմարտության նրա որոնումը։ Քվորումի և դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի կիսվեն Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26 հատվածների շուրջ իրենց մտքերով և տպավորություններով։ Ստորև տրված վարժությունները կարող են ամրացնել նրանց վկայությունը, որ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվել են Ջոզեֆ Սմիթին։

  • Ավետարանական ի՞նչ ճշմարտություններ ենք մենք սովորում Սրբազան պուրակում Ջոզեֆ Սմիթի ունեցած փորձառությունից։ Քվորումի կամ դասարանի անդամները կարող են կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․7-20 հատվածներում տրված Ջոզեֆի խոսքերը և կիսվել իրենց գտած ճշմարտություններով։ (Օրինակ, Աստված լսում և պատասխանում է աղոթքներին, սատանան և նրա զորությունն իրական են, սակայն Աստծո զորությունն ավելի մեծ է, հայտնությունները չեն դադարել։) Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն օրհնել մեր կյանքը։

  • Կարող եք նաև խնդրել քվորումի կամ դասարանի անդամներին վերանայել Առաջին տեսիլքի վերաբերյալ 2020 թվականի գերագույն համաժողովի ուղերձները (տես Լիահոնա, մայիս 2020)։ Օրինակ՝ նրանք կարող են վերանայել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Լսի՛ր Նրան» (Լիահոնա, մայիս 2020, 88–92)։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով և Առաջին տեսիլքի վերաբերյալ իրենց զգացողություններով։

  • Եկեղեցու Նախագահներից յուրաքանչյուրը վկայել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության մասին։ Քվորումի կամ դասարանի անդամների համար օգտակար կարող է լինել Եկեղեցու Նախագահների ուսմունքները ձեռնարկներից որևէ մեկից նրանց վկայություննեը կարդալը։ (Այդ ձեռնարկներից շատերում առկա է Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ մի գլուխ։ Այդ գլուխների ցանկը տեսնելու համար տես Ավետարանական թեմաներ, «Առաջին տեսիլք», topics.ChurchofJesusChrist.org։) Դասից մի քանի օր առաջ կարող եք հրավիրել ձեր քվորումի կամ դասարանի անդամներին ընտրել այդ Նախագահներից մեկին և կիսվել նրա հայտարարությամբ, որը կարող եք օգտագործել որևէ մեկին Առաջին տեսիլքի մասին ուսուցանելիս։

  • Քվորումի կամ դասարանի անդամներին հրավիրեք ուսումնասիրել «Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը Ջոզեֆ Սմիթի միջոցով» վերնագիրը, որը գտնվում է Քարոզիր իմ ավետարանը ([2019], 36–38) ձեռնարկի 3-րդ գլխում, և վարժվել՝ ուսուցանելով միմյանց Առաջին տեսիլքի մասին։ Կարող եք հանձնարարել նրանց կիսվել Ջոզեֆ Սմիթի փորձառությամբ, կիսվելով նրա որոշ խոսքերով, որոնք գտնվում են Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․16-17-ում։

  • Արդյո՞ք ձեր ուսանողները տեղյակ են, որ առկա են Առաջին տեսիլքի արձանագրության մի քանի տարբերակներ։ Այդ տարբերակներից յուրաքանչյուրն ապահովում է առանձնակի մանրամասներ, որոնք տալիս են ավելի լիարժեք հասկացողություն, թե ինչ է տեղի ունեցել Սրբազան պուրակում։ Դուք կարող եք ամփոփել Ավետարանական թեմաների «Առաջին տեսիլքի արձանագրությունները» վերնագրի «Ակնարկ» բաժինը (topics.ChurchofJesusChrist.org)։ Ապա կարող եք խնդրել ձեր ուսանողներին վերանայել չորս արձանագրությունների ամփոփագրերը, որոնք գտնվում են «Առաջին տեսիլքի արձանագրությունները» վերնագրի ներքո։ Նրանք կարող են նաև կարդալ որոշ արձանագրություններ տրված հղումներից։ Հաջողվե՞ց նրանց գտնել մի բան, ինչն ամրացրեց Առաջին տեսիլքի վերաբերյալ նրանց վկայությունը։ Կարող եք դիտել «Խնդրեք Աստծուց․ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը, որտեղ ներկայացվում է Առաջին տեսիլքը՝ օգտագործելով այդ արձանագրությունների մանրամասները։ Ինչո՞վ է օգտակար ունենալ Առաջին տեսիլքի մի քանի արձանագրություններ։ Ինչպե՞ս են այդ արձանագրությունները օգնում մեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Գործեք հավատքով

Խրախուսեք քվորումի կամ դասարանի անդամներին խորհել և գրի առնել, թե ինչ կանեն՝ ըստ այսօրվա ստացած տպավորությունների գործելու համար: Ինչպե՞ս է այսօրվա դասը կապված նրանց կողմից դրված անձնական նպատակների հետ: Եթե քվորումի կամ դասարանի անդամները կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով:

Օժանդակ աղբյուրներ

  • Մատթեոս 3․13-17, Գործք Առաքելոց 7․54-60, 3 Նեփի 11․3-10 (Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվում են մարդկանց երկրի վրա)

  • «Առաջին տեսիլքից մենք ի՞նչ ենք սովորում Աստծո էության մասին» տեսանյութը Նախագահ Այրինգի և Երեց Հոլլանդի հետ Դեմառդեմ հանդիպումից (երիտասարդների համաշխարհային հեռարձակում, մարտի 4, 2017), FacetoFace.ChurchofJesusChrist.org

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչն Իր հետևորդներին հրավիրեց վկայել Իր ուսմունքների ճշմարտացիության մասին։ Մինչ նրանք վկայում էին, Հոգին դիպավ նրանց սրտերին։ Ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր ուսանողներին բերել իրենց վկայությունները։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով [2016], 11։)

Տես նաև «Պատրաստվեք ուսուցանել» (տեսանյութ, ChurchofJesusChrist.org)։