Դաս 2
Սուրբ գրություններն ուսումնասիրելը
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը սուրբ գրությունների նպատակների վերաբերյալ: Այն նրանց կօգնի նաև ավելի իմաստալի ձևով ուսումնասիրել սուրբ գրությունները: Այն ներառում է ուսուցողական միջոցառումներ կապված սուրբ գրությունների պատմության և միջավայրի հետ, վարդապետություններն ու սկզբունքները ճանաչելու և հասկանալու և վարդապետությունները և սկզբունքները մեր կյանքում կիրառելու հետ: Երբ ուսանողները բարելավեն սուրբ գրություններն ուսումանսիրելու իրենց ունակությունը, նրանց սերը սուրբ գրությունների հանդեպ կմեծանա, ինչպես նաև կխորանա ավետարանի նրանց հասկացողությունը: Մտածեք ուղիներ՝ վերանայելու այս դասի նյութերը տարվա ընթացքում:
Ուսուցանման առաջարկներ
Ինչպե՞ս պետք է սկսենք սեմինարիայում սուրբ գրությունների ուսումնասիրությունը:
Նախքան դասը սկսելը գրեքՆախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ միտքը գրատախտակին: (Այդ միտքը գտնվում է 1970 թվականի Համաժողովի զեկույցի 107 էջում):
«Ավետարանի ուսուցման նպատակը … դասարանի անդամների մտքերը «տեղեկությամբ լցնելը չէ:… Նպատակը մարդկանց ոգեշնչելն է մտածել, զգալ և ապա անել ինչ որ բան՝ ավետարանի սկզբունքներով ապրելու համար» (Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն):
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ միտքը:
-
Այս մտքի վրա հիմնվելով, ի՞նչը պետք է լինի իմ նպատակը որպես ձեր սեմինարիայի ուսուցիչ: Ի՞նչը պետք է լինի ձեր նպատակը որպես սեմինարիայի ուսանողներ:
Ասեք ուսանողներին, որ այս դասում նրանք կհետազոտեն ուղիներ «մտածելու, զգալու և ապա անելու ինչ որ բաներ ավետարանի սկզբունքներով ապրելու համար», որոնք ուսուցանվում են սուրբ գրություններում:
Հասկանալ սուրբ գրությունների պատմությունն ու միջավայրը:
Բացատրեք, որ մի բան, որը կարող են ուսանողներն անել բարելավելու համար սուրբ գրությունների իրենց ուսումանսիրությունը, սուրբ գրություններում գտնվող պատմությունների և հայտնությունների պատմության ու միջավայրի մասին սովորելն է: Պատմությունն ու միջավայրը հաճախ կոչվում է ենթատեքստ:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոհուրդը.
«Ծանոթացեք դասերի հետ, որոնք ուսուցանում են սուրբ գրությունները: Սովորեք Վարդապետի առակների և մարգարեների հորդորների պատմությունը և միջավայրը(“Be Your Best Self,” Ensign կամ Liahona, May 2009, 68):
Շեշտեք, որ պատմությունն ու միջավայրը հասկանալը կարող է օգնել մեզ հասկանալ սուրբ գրությունների ուսմուքները: Այն տալիս է տեղեկություն, որը պարզաբանում է և սուրբգրքյան տեքստի պատմությունների, վարդապետությունների և սկզբունքների ըմբռնման խորություն բերում:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ հարցերը.
-
Ո՞վ է խոսում այս հատվածներում:
-
Ո՞ւմ հետ է նա խոսում:
-
Ի՞նչ է կատարվում այս պատմությունում:
Բացատրեք, որ այս հարցերը կարող են օգնել մեզ հասկանալ որևէ ուսմունքի ենթատեքստը կամ սուրբ գրությունների պատմությունը:
Խնդրեք աշակերտներին պատմել, թե ինչ են իրենք արել սուրբ գրության հատվածների և պատմության ու միջավայրի ավելի լավ ըմբռնում ձեռք բերելու համար:
Աշակերտները կարող են նշել , օրինակ, դժվար կամ անծանոթ բառերի իմաստի ստուգում, շրջապատող տեքստի ուսումնասիրություն, գլուխների սկզբում գլխի բովանդակության ընթերցում, կամ տողատակի ծանոթագրությունների հետազոտում՝ բացատրությունների և խաչաձև հղումների համար: Չմոռանաք նշել այս հմտությունները, եթե աշակերտները դրանք չհիշատակեն:
Սուրբ գրությունների ենթատեքստը հասկանալու մեթոդ մոդելավորելու համար հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 17.1–10: Խնդրեք, որ դասարանը հետևի, որոնելով պատասխաններ հարցերին, որոնք դուք գրել եք գրատախտակին: Դուք կարող եք նաև խրախուսել նրանց նայել գլխի բովանդակությանը՝ գլուխն արագ վերանայելու համար:
-
Ո՞վ է պատմում այս պատմվածքը 1, 5–6, և 9–10 հատվածներում: (Մորմոն)
-
Ո՞վ է խոսում պատմվածքում: Ո՞վ է ստանում ուղերձը:
-
Ի՞նչ պատահեց նախքան այս պատմության իրադարձությունները: (Տես գլխի բովանդակությունները 3 Նեփի 8– 16-ի համար): Ինչպե՞ս է ձեր գիտելիքը այս պատմության վերաբերյալ ազդում ձեր հակացողության վրա, թե ինչու էր ժողովուրդը ցանկանում, որ Փրկիչն ավելի երկար մնար (տես 3 Նեփի 17.5– 6 ): Ի՞նչ հրաշքներ տեղի ունեցան, երբ Նա ասաց, որ կմնար (տես 3 Նեփի 17.7–10):
Ճանաչել և հասկանալ վարդապետություններն ու սկզբունքները
Շեշտեք, որ երբ ուսանողները հասկանան սուրբգրքյան պատմվածքի պատմությունն ու միջավայրը, նրանք ավելի լավ կնախապատրաստվեն ճանաչելու և հասկանալու այն պարունակող վարդապետություններն ու սկզբունքները: Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ ավետարանի սկզբունքների հետևյալ նկարագրությունը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Ռոմնիի կողմից.
«Սկզբունքներն ամփոփ ճշմարտություններ են, որոնք փաթեթավորված են՝ բազմատեսակ հանգամանքներում կիրառման համար» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86):
Բացատրեք, որ վարդապետություններն ու սկզբունքները հավերժական են՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի անփոփոխ ճշմարտություններ, որոնք ուղղություն են տալիս մեր կյանքին: Դրանք այն դասերն են, որոնք հնադարյան մարգարեները նախատեսել են մեր ուսման համար իրադարձություններից, պատմվածքներից և քարոզներից, որոնք նրանք գրի են առել սուրբ գրքերում: Ընդգծեք, որ որոշ գրողներ սուրբ գրություններում օգտագործել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «այսպիսով մենք տեսնում ենք» (տես Հելաման 3.27–29) կամ խոսքեր, ինչպես օրինակ՝ հետևաբար (տես Ալմա 32.16) մատնանշելու ուղղակիորեն վարդապետություններն ու սկզբունքները: Այնուամենայնիվ շատ վարդապետություններ և սկզբունքներ այդքան էլ ուղղակիորեն չեն նշվում սուրբ գրություններում: Ընդհակառակը, այս ճշմարտությունները պարունակվում են և լուսաբանվում նրանց կյանքերի միջոցով, ովքեր սուրբ գրություններում են:
Ուսանողներին օգնելու համար ճանաչել վարդապետությունները, որոնք ուղղակիորեն չեն ասվում, առաջարկեք, որ կարդալիս իրենք իրենց տան հետևյալ հարցերը. Ո՞րն է այս պատմվածքի ուղերձը: Ի՞նչ է ի նկատի ունեցել գրողը, որ մենք սովորենք այս պատմվածքից: Ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում սուրբ գրության այս հատվածում: Դուք կարող եք գրի առնել այս հարցերը գրատախտակին:
Ուսանողներին օգնելու համար վարժվել վարդապետույուններն ու սկզբունքները ճանաչելու մեջ, հանձնարարեք նրանց վերադառնալ 3 Նեփի 17.1–10-ին: Հարցրեք.
-
3 Նեփի 17.2–3 հատվածի Փրկչի ուսմունքներից ի՞նչ կարող ենք սովորել Նրա խոսքը հասկանալու մասին:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Փրկչի մասին 3 Նեփի 17.5–7 հատվածից:
-
Ի պատասխան մարդկանց մեծ հավատքի, Փրկիչն առաջարկեց բժշկել նրանց: 3 Նեփի 17.8–9 հատվածներում ի՞նչ սկզբունքներ եք տեսնում Տիրոջից օրհնություններ որոնելու մասին: (Մեկ սկզբունք, որը նրանք կարող են նշել, այն է, որ Տերն արձագանքում է Իրեն ավելի մոտենալու մեր անկեղծ ցանկությանը:)
Եթե ժամանակ է լինում ուսանողների հետ վարդապետությունները և սկզբունքները ճանաչելու ավելի շատ վարժություններ կատարել, հրավիրեք նրանց գտնել իրենց սիրելի սուրբգրքյան պատմվածքները: Խնդրեք նրանց որոշել սկզբունքները, որոնք նրանք սովորել են այս պատմվածքներից: Ապա հրավիրեք նրանց կիսվել իրենց պատմություններով և այն սկզբունքներով, որոնք նրանք սովորեցին:
Վարդապետությունների և սկզբունքների կիրառումը
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է.
«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը: Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կլավացնի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը: … Այդ պատճառով մենք այդքան ուժգնորեն ենք շեշտում ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17):
Բացատրեք, որ երբ մենք հասկանում ենք որևէ վարդապետություն կամ սկզբունք, մենք իմանում ենք ավելին, քան սահմանման բառերն են արտահայտում: Մենք իմանում ենք, թե ինչ է վարդապետությունը կամ սկզբունքը նշանակում մեր կյանքում: Երբ մենք ճանաչում ենք վարդապետությունը կամ սկզբունքը և սկսում ենք հասկանալ այն, մենք կարողանում ենք կիրառել այն մեր կյանքում: Բացատրեք, որ կիրառումը տեղի է ունենում, երբ մենք ինչ որ բան ենք անում այն սկզբունքների հետ, որոնք մենք սովորել ենք: Ուսանողները, ովքեր գործում են ըստ այն սկզբունքների, որոնք նրանք սովորում են, ավելի մեծ հնարավորություն կունենան զգալ Սուրբ Հոգու հաստատումը այդ սկզբունքների ճշմարտացիության մասին (տես 2 Նեփի 32.5, Մորոնի 10.5): Սա է գիտելիքի այն իսկական արժեքը, որը մենք ձեռք ենք բերում սուրբ գրքերի ուսումնասիրությունից: Օգնեք ուսանողներին տեսնել, որ երբ նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները, լինի դա տանը, եկեղեցում, սեմինարիայում, Անձնական Զարգացում կամ Պարտականություն Աստծո հանդեպ ծրագրերի վրա աշխատելիս, կամ որևէ այլ միջավայրում, նրանց հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բարելավել ավետարանով ապրելու իրենց ջանքերը և ավելի մոտենալ Աստծուն:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ և կիրառել սուրբ գրություններում գտած սկզբունքները, խրախուսեք նրանց աղոթել իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում Սուրբ Հոգու օգնության համար: Խրախուսեք նրանց ուսումնասիրության ընթացքում նաև հարցեր, ինչպես օրինակ՝ Ի՞նչ է Տերն ուզում, որ ես անեմ այս գիտելիքի հետ; Ի՞նչ փոփոխություն կարող է սա առաջացնել իմ կյանքում; Ի՞նչ կարող եմ սկսել կամ դադարել անել այժմ՝ ավելի լավ ապրելու համար իմ կյանքը; Ինչպե՞ս կյանքս ավելի կլավանա, եթե ես անեմ այս: (Դուք կարող եք գրել այս հարցերից մի քանիսը կամ բոլորը գրատախտակին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այս հարցերը իրենց սուրբ գրությունների ուսումասիրության օրագրերում, որպեսզի նրանք դրանց հաճախ անդրադառնան:)
Եզրափակելով, բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք, որ կիսվեն միմյանց հետ այն սկզբունքներով, որոնք սովորել են այսօր 3 Նեփի 17.1–10 հատվածներից: Խրախուսեք նրանց, որ խոսեն այն մասին, թե ինչ են իրենք արել զարգացնելու համար այս սկզբունքների վերաբերյալ իրենց հասկացողությունը, և թե ինչ են անելու՝ կիրառելու համար այն, ինչ սովորել են ու զգացել: Խնդրեք նրանց խոսել այն մասին, թե ինչպես այս սկզբունքների կիրառումը կարող է տարբերություն մտցնել իրենց կյանքում: