2024
Միասնության օրինակը Հիսուս Քրիստոսում
Հոկտեմբեր 2024


«Միասնության օրինակը Հիսուս Քրիստոսում», Լիահոնա, հոկտեմբեր 2024։

Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2024

Միասության օրինակը Հիսուս Քրիստոսում

Երբ մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսում, ինչպես 4 Նեփիի ժողովուրդը, մեկ լինելու մեր ցանկությունը գերազանցում է մեր տարբերությունները և տանում է դեպի երջանկություն։

Քրիստուս արձանը

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տարաձայնությունների և անհամաձայնությունների հզոր ալիք է բարձրանում ողջ երկրագնդով մեկ։ Տեխնոլոգիաների օժանդակությամբ և «սառչած» սրտերով մարդկանց դրդմամբ այս պառակտիչ ուժերը սպառնում են մեր սրտերը լցնել արհամարհանքով և խաթարել մեր հաղորդակցությունը հակառակությամբ։ Համայնական կապերը խզվում են։ Պատերազմները մոլեգնում են։

Այս իրականության մեջ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները փափագում են խաղաղություն և ակտիվորեն ձգտում են ստեղծել մեկ այլ հասարակություն, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա։ Այդ նպատակով է Տերը պատվիրել մեզ՝ «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» (Վարդապետություն և Ուխտեր 38․27)։ Իսկապես, միասնությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու բնորոշ գծերից մեկն է։

Ինչպե՞ս ենք մենք պայքարում պառակտող և վեճեր հարուցող ուժերի դեմ։ Ինչպե՞ս ենք մենք հասնում միասնության։

Բարեբախտաբար, Մորմոնի Գրքում 4 Նեփին մեզ օրինակ է տալիս։ Այս գլուխը հակիրճ արձանագրում է, թե ինչպես էին մարդիկ ապրում այն բանից հետո, երբ Փրկիչը այցելել էր նրանց, ուսուցանել էր և նրանց մեջ հաստատել Իր Եկեղեցին։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե այդ մարդիկ ինչպես հասան երջանիկ և խաղաղ միասնության, և դա մեզ տալիս է մի օրինակ, որին մենք կարող ենք հետևել, որպեսզի ինքներս հասնենք այդ նույն միասնությանը։

Դարձ

4 Նեփի 1.1 հատվածում մենք կարդում ենք. «Շրջակա բոլոր երկրներում Հիսուսի աշակերտները Քրիստոսի մի եկեղեցի էին կազմավորել։ [Մարդիկ] եկան նրանց մոտ և իսկապես ապաշխարեցին իրենց մեղքերից»։

Մենք միավորվում ենք Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շուրջը։ Երբ յուրաքանչյուր մարդ իմանում է Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու մասին, Սուրբ Հոգին վկայում է ճշմարտության մասին յուրաքանչյուրի սրտին։ Այնուհետև մեզանից յուրաքանչյուրը կարող է ընդունել Փրկչի հրավերը՝ հավատալ Իրեն և ապաշխարելով հետևել Իրեն։

Այսպիսով սկսվում է անհատի դարձի ճանապարհը՝ հեռու եսասիրական և մեղավոր ցանկություններից՝ դեպի Փրկիչը։ Նա է մեր հավատքի հիմքը։ Եվ երբ մեզանից յուրաքանչյուրը բոլոր մտորումներում նայում է Նրան (տես Վարդապետություն եւ Ուխտեր 6.36), Նա դառնում է միավորող ուժ մեր կյանքում։

Ուխտեր

4 Նեփիի արձանագրությունում այնուհետև ասվում է, որ նրանք, ովքեր եկան Եկեղեցի և ապաշխարեցին իրենց մեղքերից, «մկրտվեցին Հիսուսի անունով. և նրանք նաև ստացան Սուրբ Հոգին» (4 Նեփի 1.1)։ Նրանք ուխտի՝ առանձնահատուկ, կապող փոխհարաբերությունների մեջ էին մտել Աստծո հետ։

Երբ մենք ուխտեր ենք կապում և պահում, անհատապես մեզ վրա ենք վերցնում Տիրոջ անունը։ Մենք նաև վերցնում ենք Նրա անունը մեզ վրա՝ որպես ժողովուրդ: Բոլոր նրանք, ովքեր ուխտեր են կապում և ձգտում են պահել դրանք, դառնում են Տիրոջ ժողովուրդը՝ Նրա սեփական ժողովուրդը (տես Ելք 19.5)։ Այսպիսով, մենք անցնում ենք ուխտի ճանապարհով՝ թե անհատապես, թե միասին։ Աստծո հետ մեր ուխտի փոխհարաբերությունները մեզ տալիս են ընդհանուր նպատակ և ընդհանուր ինքնություն։ Երբ մենք կապվում ենք Տիրոջ հետ, Նա օգնում է մեզ՝ «միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18.21

Արդարություն, հավասարություն և օգնություն աղքատներին

4 Նեփիի պատմությունը շարունակվում է. «Նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ։

Եվ նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին. հետևաբար, չկային հարուստ ու աղքատ, ճորտ ու ազատ, այլ նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ» (4 Նեփի 1․2-3

Տերը ցանկանում է, որ մեր աշխարհիկ գործերում մենք լինենք շիտակ և արդար միմյանց հանդեպ և չխաբենք կամ չչարաշահենք միմյանց (տես Ա Թեսաղոնիկեցիներին 4.6)։ Երբ մենք մոտենանք Տիրոջը, մենք «մեկ[ս] մյուսին վնասելու միտք չե[ն]ք ունենա, այլ խաղաղությամբ ապրելու և հատուցելու ամեն մարդու՝ ըստ նրա, ինչն իր հասանելիքն է» (Մոսիա 4․13

Տերը նաև պատվիրել է մեզ հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին։ Մենք պետք է «բաժին հանե[նք մեր] ստացվածքից»՝ օգնելու նրանց, ըստ մեր ունակության, առանց դատելու նրանց (տես Մոսիա 4.21–27

Մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն» (Վարդապետություն և Ուխտեր 38.24)։ Եթե մենք ուզում ենք լինել Տիրոջ ժողովուրդը և լինել միասնական, ոչ միայն պետք է միմյանց վերաբերվենք որպես հավասարների, այլ նաև պետք է իսկապես դիտարկենք միմյանց որպես հավասարների և մեր սրտերում զգանք, որ մենք հավասար ենք՝ Աստծո առաջ հավասար, հավասար արժեք և հավասար ներուժ ունեցող։

Հնազանդություն

4 Նեփիից հաջորդ դասը քաղում ենք այս պարզ արտահայտությունից. «Նրանք քայլում էին՝ ըստ այն պատվիրանների, որոնք ստացել էին իրենց Տիրոջից և իրենց Աստծուց» (4 Նեփի 1.12

Տերն ուսուցանել էր այդ մարդկանց Իր վարդապետությունը, պատվիրաններ էր տվել նրանց և կանչել ծառաներ, որ սպասավորեն նրանց։ Դա անելու Նրա նպատակներից մեկն էր ապահովել, որ նրանց մեջ վիճաբանություններ չլինեն (տես 3 Նեփի 11.28–29, 18․34

Մեր հնազանդությունը Տիրոջ և Նրա ծառաների ուսմունքներին էական նշանակություն ունի մեր միասնության համար։ Սա ներառում է մեր պարտավորվածությունը՝ հնազանդվել ապաշխարելու պատվիրանին, երբ մենք սխալվում ենք, և օգնել միմյանց, մինչ ձգտում ենք օրեցօր ավելի շատ բարիք գործել ու ավելի լավը դառնալ։

ժողովի ժամանակ մարդիկ նայում են սուրբ գրություններին

Հավաքվելով միասին

Հաջորդը՝ 4 Նեփիում մենք սովորում ենք, որ ժողովուրդը «[շարունակեց] ծոմապահությունով ու աղոթքով, և հաճախ հավաքվելով միասին՝ ինչպես աղոթելու, այնպես էլ լսելու Տիրոջ խոսքը» (4 Նեփի 1.12

Մենք պետք է հավաքվենք միասին։ Ամեն շաբաթ անցկացվող մեր երկրպագության հավաքները կարևոր հնարավորություն են մեզ համար ուժ գտնելու՝ թե անհատապես, թե միասին։ Մենք ճաշակում ենք հաղորդությունը, սովորում ենք, աղոթում, միասին երգում և աջակցում միմյանց։ Այլ հավաքները նաև օգնում են զարգացնել պատկանելության, ընկերության և ընդհանուր նպատակի զգացում:

Սեր

Այնուհետև 4 Նեփիի հիշատակարանը մեզ տալիս է, թե որն է այս ամենի թերևս գլխավոր բանալին՝ այն, առանց որի իրական միասնության հնարավոր չէ հասնել. «Չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում» (4 Նեփի 1.15

Մենք հասնում ենք անձնական խաղաղության, երբ խոնարհաբար հնազանդվելով իսկապես սիրում ենք Աստծուն։ Սա է առաջին և մեծ պատվիրանը: Աստծուն ավելի շատ սիրելը, քան որևէ այլ բան, այն պայմանն է, որը բերում է իրական խաղաղություն, մխիթարություն, վստահություն և ուրախություն: Երբ մենք սեր զարգացնենք Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ, բնականորեն դրան կհետևի ընտանիքի և մերձավորի հանդեպ սերը։

Մեծագույն ուրախությունը, որը մենք երբևէ կզգանք, ի հայտ կգա այն ժամանակ, երբ լցվենք սիրով Աստծո և Նրա բոլոր զավակների հանդեպ։

Գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը, հակառակության հակաթույնն է։ Այն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդի հիմնական հատկանիշն է։ Երբ մենք խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ և աղոթենք սրտի ողջ կորովով, Նա մեզ գթություն կշնորհի (տես Մորոնի 7․48

Երբ մենք բոլորս ձգտենք ունենալ Աստծո սերը մեր սրտերում, միասնության հրաշքը մեզ լիովին բնական կթվա։

Աստվածային ինքնություն

Ի վերջո, 4 Նեփիի ժողովուրդը ցույց տվեց միասնության մի նշան, որն արժանի է մեր ուշադրությանը. «Չկային ոչ ավազակներ, ոչ մարդասպաններ, ոչ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները» (4 Նեփի 1.17

Այն պիտակները, որոնք հարյուրավոր տարիներ պառակտել էին ժողովրդին, նահանջեցին ավելի մնայուն և ազնվացնող ինքնության առաջ։ Նրանք տեսնում էին իրենց և մյուսներին՝ համաձայն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց փոխհարաբերությունների։

Բազմազանությունը և տարբերությունները կարող են լավ և նշանակալից լինել մեզ համար։ Սակայն մեր ամենակարևոր առանձնահատկությունները կապված են մեր աստվածային ծագման և նպատակի հետ։

Առաջինը և ամենակարևորը՝ մեզանից յուրաքանչյուրն Աստծո զավակ է։ Երկրորդը՝ որպես Եկեղեցու անդամ, մեզանից յուրաքանչյուրը ուխտի զավակ է։ Եվ երրորդը՝ մեզանից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի աշակերտն է։ Ես կոչ եմ անում բոլորիս թույլ չտալ, որ որևէ այլ բնութագիր կարողանա «տեղահանել, փոխարինել կամ առաջնահերթություն ստանալ այս երեք տևական կոչումների նկատմամբ»։

ընտանիքը միասին նստած է հատակին

Եղեք մեկ

Աստված հրավիրում է բոլորին գալ Իր մոտ։ Բոլորի համար տեղ կա։ Մենք կարող ենք տարբերվել մեր մշակույթով, քաղաքական հայացքներով, էթնիկական պատկանելությամբ, ճաշակով և շատ այլ առումնրով։ Բայց երբ մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսում, նման տարբերությունները խամրում են իրենց նշանակությամբ և փոխարինվում են մեկ լինելու մեր գերակշռող ցանկությամբ, որպեսզի մենք լինենք Նրանը։

Սրտանց ընդունեք 4 Նեփիում ուսուցանված դասերը։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ներառել միասնության այս էական տարրերը մեր կյանքում, մեր մասին կարելի է ասել, ինչպես նրանց մասին․ «Անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.16):

Հղումներ

  1. Աստծո հետ ուխտեր կապելու իմաստի և օրհնությունների մասին ավելին իմանալու համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտեմբեր 2022, 4–11։

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան։