«Ինչպե՞ս կարող է Քրիստոսն ինձ զորացնել սքանչելի բաներ անելու համար», Լիահոնա, մարտ 2023։
Եկ, հետևիր ինձ
Մատթեոս 14
Ինչպե՞ս կարող է Քրիստոսն ինձ զորացնել սքանչելի բաներ անելու համար
Մեր ողջ կյանքի ընթացքում, երբ մենք ավելի ենք մոտենում Քրիստոսին և սովորում լսել Հոգու ձայնը, մեզ կարող են խնդրել անել բաներ, որոնցում մենք վստահ չենք։ Ինչպես Պետրոսը քայլեց ջրի վրայով, մենք կարող ենք զորություն ստանալ անելու այն, ինչ անհնար է թվում, քանի դեռ կենտրոնանում ենք Քրիստոսի վրա և, ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը, «ապրել հավատքով, ոչ թե վախով» («Ապրել հավատքով, ոչ թե վախով», Լիահոնա, նոյեմբեր 2007, 70)։
Վարժություն
Կարդացեք Մատթեոս 14.22-33-ը և նշեք Պետրոսի փորձառությունը։
Պետրոսն ինչպե՞ս կարող էր քայլել ջրի վրայով։
Նկարները՝ Փոլ Մանն
Ինչո՞ւ նա սկսեց սուզվել։
Տերն ինչպե՞ս փրկեց նրան։
Երբ մենք կենտրոնանաք Քրիստոսի վրա, Նա միշտ պատրաստ կլինի՝ օգնելու մեզ։