Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2015
Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. կարեկցող և բարի
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկիչի աստվածային հատկանիշները հասկանալը ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք՝ reliefsociety.lds.org:
Հավատք, Ընտանիք, Սփոփանք
«Սուրբ գրքերում կարեկցանքը նշանակում է բառացիորեն «ցավը կիսել»։ Դա նշանակում է նաև վշտակից լինել, գթալ և ողորմություն ցուցաբերել մեկի հանդեպ»։
«Հիսուսը կարեկից մտահոգության բազմաթիվ օրինակներ է տվել», - ասել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ «Բեթհեզդայի ավազանի մոտի անդամալույծը, շնության մեջ բռնված կինը, Հակոբի ջրհորի մոտի կինը, Հայրոսի դուստրը, Ղազարոսը՝ Մարիամի և Մարթայի եղբայրը, յուրաքանչյուրը ներկայացնելով Երիքովի ճանապարհի զոհին։ Յուրաքանչյուրն ուներ օգնության կարիք։
Բեթհեզդայի անդամալույծին Հիսուսն ասաց․ «Վեր կաց, մահիճդ առ և ման եկ»։ Մեղավոր կնոջը տրվեց խորհուրդ․ «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։ Որպեսզի օգներ այն կնոջը, ով եկել էր ջուր տանելու, նա պատրաստեց մի ջրհոր, «որ յաւիտենական կյանքի համար կբղխէ»։ Հայրոսի մահացած դստերը հրաման տրվեց․ «Ով աղջիկ, քեզ եմ ասում, վեր կաց»։ Թաղված Ղազարոսին ասվեց․ «Դուրս եկ»։
Փրկիչը որպես կարեկցանք միշտ տալիս էր անսահման հնարավորություններ։ … Թող որ մենք բացենք մեր սրտի դռները, որ Նա՝ ճշմարիտ կարեկցանքի կենդանի օրինակը, կարողանա ներս մտնել»։
Լրացուցիչ սուրբ գրություններ
Սաղմոս ՃԽԵ․8, Զաքարիա Է․9, Ա Պետրոս Գ․8, Մոսիա 15․1, 9, 3 Նեփի 17․5–7
Սուրբ գրություններից
«Իմ ամուսինն ու ես ծնկի էինք իջել մեր 17-ամյա դստեր կողքին և աղերսում էինք նրա կյանքի համար», - ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Լինդա Շ․ Ռիվսը։ «Պատասխանը ոչ էր, սակայն … մենք գիտեինք … որ … [Փրկիչը] կարեկցանք է զգում մեր հանդեպ մեր վշտի ու ցավի պահին»։
«Փրկիչի կյանքի իմ ամենասիրած պատմություններից մեկը Ղազարոսի պատմությունն է։ Սուրբ գրությունները մեզ ասում են, որ «Հիսուսը սիրում էր Մարթային, … նրա քրոջը [Մարիամին], և [նրանց եղբորը] Ղազարոսին»։ Երբ Ղազարոսը հիվանդացավ․ Հիսուսին լուր ուղարկեցին այդ մասին, սակայն երբ Նա եկավ, Ղազարոսն արդեն մահացել էր։ Մարիամը վազեց Հիսուսի մոտ, ընկավ Նրա ոտքերը և լաց եղավ։ Երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը լաց էր լինում, «իր հոգովը խռովեց և հուզվեց» (Հովհաննես ԺԱ․33, 35):
Դա մեր պարտականությունն է։ Մենք պետք է ինքներս զգանք և տեսնենք, և այնուհետև օգնենք Երկնային Հոր բոլոր զավակներին զգալ և տեսնել և իմանալ, որ մեր Փրկիչը ոչ միայն Իր վրա է վերցրել մեր բոլոր մեղքերը, այլ նաև մեր ցավերը և մեր տառապանքները և չարչարանքները, որպեսզի կարողանար իմանալ, թե ինչ ենք մենք զգում, և թե ինչպես մխիթարեր մեզ»։
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/15: Թարգամնության հաստատումը. 6/15: Visiting Teaching Message, December 2015-ի թարգմանությունը: Armenian 12592 201
Խորհեք այս մասին
Ո՞վ կարող է օրհնվել ձեր կարեկցանքի շնորհիվ։