Հնազանդության Փրկչի օրինակը
Նրա օրինակը մեզ բոլորիս համար հետևելու ձև է սահմանում:
«Փրկչի կյանքից սովորած բոլոր դասերից ոչ մեկն այնքան պարզ և զորավոր չէ, որքան հնազանդության դասը» ուսուցանել է Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից 2014թվականի ապրիլյան համողովի ժամանակ: Փրկչի օրինակն ուսուցանում է մեզ ոչ միայն ինչու է հնազանդությունը կարևոր Երկնային Հոր համար, այլ նաև ինչպես մենք կարող ենք հնազանդ լինել: Երբ վերանայեք հետևյալ օրինակները Նրա ծառայությունից, մտածեք, թե ինչպես նրանք կարող են հետևելու համար մի ուղի պատրաստել ձեզ համար ձեր կյանքում:
1. Չնայած Հիսուսն առանց մեղքի էր, նա ներկայացավ մկրտության, «որ ամեն արդարութիւն կատարվեր» (Մատթեոս Գ.13–17; տես նաև 2 Նեփի 31.4–7; Հովհաննես Գ.5):
2. 12 տարեկանում, երբ Հովսեփը և Մարիամը գտան Հիսուսին տաճարում ուսուցանելիս, Նա «հնազանդ էր նրանց» և խոնարհությամբ վերադարձավ տուն նրանց հետ (տես Ղուկաս Բ.42–51):
3. Չնայած Նա խնդրրեց, որ եթե կարելի էր այդ բաժակն Իրենից անցներ, նա հնազանդվեց տառապանքին Գեթսեմանիի պարտեզում (տես Մատթեոս ԻԶ.36–44; Ղուկաս ԻԲ.39–54):
4. Նա պահում էր Շաբաթը և մասնակցում էր ժողովատան ծառայություններին (տես Ղուկաս Դ:16–44):
5. Հիսուսը հնազանդվեց մարդկանց կողմից դատվելու, որպեսզի Հոր աշխատանքը և փառքը իրականանար (տես Եսայիա ԾԳ.7; Մատթեոս ԻԶ.53; Մովսես 1.39):
6. Նա ավարտեց Իր գործը թույլ տալով, որ ամբարիշտ մարդիկ Իրեն խաչեին (տես Մատթեոս ԻԷ.35; Հովհաննես Ժ.17–18; Գաղատացիս Ա.3–5):
7. Հիսուսը միշտ հնազանդ լինելով Իր Հորը, գնաց հոգևոր աշխարհ և այնտեղ կազմակերպեց միսիոներական աշխատանքը (տես Ա Պետրոս Գ.18–20; 4.6):
8. Հիսուսը գայթակղության ենթարկվեց սատանայի կողմից, բայց նա անձնատուր չեղավ (տես Մատթեոս Դ.1–11; ՎևՈւ Ի.22):
9. Նա շարունակում է կատարել Հոր կամքը և ղեկավարել Եկեղեցին (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17, ՎևՈւ 19.2, 24):