2011
Քավությունը ծածկում է բոլոր ցավերը
Մայիս 2011


Քավությունը ծածկում է բոլոր ցավերը

Մեր անձնական մեծ մարտահրավերն է մահկանացու կյանքում դառնալ «սուրբ՝ Քրիստոսի Քավության միջոցով»:

Elder Kent F. Richards

Որպես վիրաբույժ իմ մասնագիտական ժամանակի մեծ մասը նվիրված է եղել ցավին: Որպես կանոն, ես վիրահատությամբ ցավ եմ պատճառում գրեթե ամեն օր, և այդ ժամանակ իմ ջանքերի մեծ մասը անհրաժեշտաբար ուղղված է լինում ցավը վերահսկելուն և մեղմացնելուն:

Ես խորհել եմ ցավի խնդրի մասին: Մեզանից ոչ ոք դիմադրողականություն չունի ցավի զգացողության դեմ: Ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր տարբեր ձևով են հաղթահարել այն: Ոմանք բարկությամբ հեռացել են Աստծուց, մինչդեռ մյուսները թույլ են տվել, որ իրենց տառապանքը իրենց ավելի մոտեցնի Աստծուն:

Ձեզ նման ես ինքս էլ ցավ եմ տարել: Ցավը ապաքինման գործընթացի չափանիշ է: Այն հաճախ մեզ սովորեցնում է համբերել: Գուցե այդ պատճառով է, որ մենք հիվանդի համար օգտագործում ենք patient բառը, որը նշանակում է «համբերատար»:

Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին գրել է. «Ոչ մի ցավ, որը մենք տանում ենք, ոչ մի փորձություն, որին մենք դիմանում ենք, իզուր չի անցնում: Այն ծառայում է մեր կրթությանը, այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը … Դա վշտի և տառապանքի, չարչարանքի և դժբախտության միջոցով գիտելիք ձեռք բերելու համար է, որ մենք գալիս ենք այստեղ»:1

Նմանապես Երեց Ռոբերթ Դ. Հեյլսն է ասել.

«Ցավը բերում է ձեզ խոհեմության, որը թույլ է տալիս ձեզ խորհրդածել: Դա մի փորձառություն է, և ես երախտապարտ եմ, որ տոկացել եմ …

Ես հասկացա, որ ֆիզիկական ցավը և մարմնի ապաքինումը մեծ վիրահատությունից հետո, մեծապես նման է հոգևոր ցավին և հոգու ապաքինմանը՝ ապաշխարության գործընթացի ժամանակ»:2

Մեր տառապանքների մեծ մասը անպայմանորեն մեր մեղքով չէ: Անսպասելի իրադարձությունները, հակադրական կամ հուսահատեցնող հանգամանքները, խանգարող հիվանդությունը և նույնիսկ մահը շրջապատում են մեզ և ներթափանցում մեր մահկանացու փորձառության մեջ: Բացի այդ, հաճախ մենք տառապում ենք վշտից՝ուրիշների արարքների պատճառով:3 Լեքին նշեց, որ Հակոբը «տարել [է] … շատ վիշտ [իր] եղբայրների կոպտության պատճառով»:4 Հակադրությունը Երկնային Հոր երջանկության ծրագրի մասն է կազմում: Մենք բոլորս բավականաչափ հակադրության ենք հանդիպում, որը բերում է մեզ լավատեղյակություն մեր Հոր սիրո և Փրկչի օգնության անհրաժեշտության վերաբերյալ:

Փրկիչը լուռ դիտորդ չէ: Նա Անձնապես գիտի, թե ինչ է անսահման ցավը, որը մենք տանում ենք:

«Նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների»:5

«Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»:6

Երբեմն խորը ցավի մեջ մենք գայթակղվում ենք, հարցնելով. «Բալասան չկա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞յ այնտեղ»:7 Ես վկայում եմ, որ այո, կա Բժիշկ: Հիսուս Քրիստոսի Քավությունը ծածկում է մահկանացու կյանքի բոլոր այս պայմաններն ու խնդիրները:

Կա մեկ այլ տեսակի ցավ, որի համար մենք պատասխանատու ենք: Հոգևոր ցավը խորը նստած է մեր հոգիներում և կարող է թվալ անշեջ, նույնիսկ, կարծես, «պրկել» «աննկարագրելի սոսկումով», ինչպես Ալման է նկարագրել:8 Այն գալիս է մեղսավոր արարքներից և ապաշխարության բացակայությունից: Այս ցավի համար ևս կա դարման, որը համապարփակ է և բացարձակ: Այն տված է Հորից՝ Որդու միջոցով, և մեզանից յուրաքանչյուրի համար է, ովքեր հոժար են անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ապաշխարելու համար: Քրիստոսն ասաց. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, … և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:9

Քրիստոսն Ինքն ուսուցանեց.

«Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ.իսկ հետո երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ: …

Հետևաբար, համաձայն Հոր զորության, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ»:10

Հավանաբար Նրա ամենակարևոր աշխատանքը շարունակական գործն է՝ մեզանից յուրաքանչյուրին անձնապես բարձրացնելու, օրհնելու, զորացնելու, հաստատելու, առաջնորդելու և ներելու ուղղությամբ:

Ինչպես Նեփին տեսավ տեսիլքում, Քրիստոսի մահկանացու ծառայության մեծ մասը նվիրված էր ամեն տեսակի՝ ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր տկարություններով հիվանդներին օրհնելուն և բժշկելուն: «Եվ ես տեսա մարդկանց բազմություններ, որոնք հիվանդ էին և որոնք չարչարված էին ամեն ձևի հիվանդություններով: … Եվ նրանք բուժվեցին՝ Աստծո Գառի զորությամբ»:11

Ալման ևս մարգարեացավ, որ «նա պիտի գնա առաջ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի, և … նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները, …

Որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ըստ նրանց թուլությունների»:12

Մի ուշ գիշեր՝ հիվանդանոցի մահճակալին պառկած, այս անգամ որպես հիվանդ և ոչ թե բժիշկ, ես կարդացի այդ հատվածները կրկին և կրկին: Ես խորհում էի. «Ինչպե՞ս է դա արվում: Ո՞ւմ համար: Ի՞նչ է պահանջվում արժանի դառնալու համար: Արդյո՞ք դա նման է մեղքերի ներմանը: Արդյո՞ք մենք պետք է վաստակենք Նրա սերն ու օգնությունը»: Երբ խորհում էի այս մասին, սկսեցի հասկանալ, որ Իր մահկանացու կյանքում Քրիստոսն ընտրեց ցավեր և չարչարանքներ տանելը, որպեսզի հասկանար մեզ: Հավանաբար մենք ևս պետք է զգանք մահկանացու կյանքի բարդությունները, որպեսզի հասկանանք Նրան և մեր հավերժական նպատակները:13

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Երբեմն մենք կսփոփվենք վշտի մեջ, երբ պետք է սպասենք Փրկչի խոստացած սփոփանքին, քանզի Նա գիտի փորձառությամբ, թե ինչպես բժշկել և օգնել մեզ: … Եվ հավատքն այդ զորության հանդեպ կտա մեզ համբերություն, երբ մենք աղոթենք և աշխատենք ու սպասենք օգնության: Նա, անշուշտ, հայտնության միջոցով գիտեր, թե ինչպես մեզ սատարեր, պարզապես Նա ընտրեց Իր իսկ անձնական փորձառությամբ սովորեցնել»:14

Այդ գիշեր ես զգացի «Նրա սիրո օղակող բազուկները»:15 Երախտագիտության արցունքները թաց դարձրինացրեցին բարձս: Հետագայում, երբ ես կարդում էի Մատթեոսում Քրիստոսի մահկանացու ծառայության մասին, ես կատարեցի մեկ այլ հայտնագործություն ևս. «Եվ երբ նա եկավ շատերին բերին նորա մոտ, եւ նա … ամեն հիվանդներին բժշկեց»:16 Նա բժշկեց ամենին, ովքեր եկան Նրա մոտ: Ոչ մեկը չմերժվեց:

Ինչպես Երեց Դալլին Հ. Օուքսն է ուսուցանել. «Բժշկող օրհնությունները գալիս են շատ ուղիներով, յուրաքանչյուրը համապատասխան մեր անձնական կարիքների, ըստ Նրա իմացության, ով մեզ ամենաշատն է սիրում: Երբեմն «բժշկումը» ապաքինում է մեր հիվանդությունը կամ թեթևացնում մեր բեռը: Բայց երբեմն մենք բժշկվում ենք մեզ վրա դրված բեռները կրելու համար ուժ, հասկացողություն կամ համբերություն ստանալով»:17 Բոլորը, ովքեր կգան, կարող են «գրկվել Հիսուսի բազուկներում»:18 Բոլոր հոգիները կարող են բժշկվել Նրա զորությամբ: Ամեն ցավ կարող է հանգստանալ: Նրանում մենք կարող ենք «հանգիստ գտնել [մեր] հոգիներին»:19 Մեր մահկանացու հանգամանքները, հնարավոր է, անմիջապես չփոխվեն, բայց մեր ցավը, անհանգստությունը, տառապանքը և վախը կարող են անհետանալ Նրա խաղաղության և բժշկող բալասանի մեջ:

Ես նկատել եմ, որ երեխաները հաճախ ավելի բնականորեն են ընդունում ցավն ու տառապանքը: Նրանք համեստությամբ և հեզությամբ հանգիստ դիմանում են: Ես զգացել եմ գեղեցիկ, քաղցր մի հոգի, որը շրջապատում է այս փոքրիկներին:

Տասներեք տարեկան Շերին ենթարկվեց ողնուղեղի ուռուցքի 14-ժամյա վիրահատության: Երբ վերակենդանացման բաժնում նրա գիտակցությունը վերականգնվեց, նա ասաց. «Հայրիկ, հորաքույր Շերիլն է այստեղ, և … Նորման պապիկն … ու Բրաուն տատիկը: Իսկ հայրիկ, այդ ո՞վ է քո կողքին կանգնած: … Նա քո նման է, միայն ավելի բարձրահասակ է: … Նա ասում է, որ քո եղբայր Ջիմմին է»: Նրա հորեղբայր Ջիմմին մահացել էր 13 տարեկան հասակում ֆիբրոզից:

Մոտավորապես մեկ ժամ Շերրին … նկարագրում էր իր այցելուներին՝ ընտանիքի բոլորը մահացած անդամներին: Այնուհետև, հոգնելով նա քնեց:

Հետագայում նա ասաց իր հայրիկին. «Հայրիկ, վերակենդանացման բաժնի բոլոր երեխաներն այստեղ իրենց օգնող հրեշտակներ ունեն»:20

Մեզ բոլորիս Փրկիչն ասել է.

«Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. Դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ:

Մի վախեցեք, փոքր երեխաներ, քանզի դուք իմն եք …

Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ բարի հովիվը»:21

Մեր անձնական մեծ մարտահրավերն է մահկանացու կյանքում դառնալ «սուրբ՝ Քրիստոսի Քավության միջոցով»:22 Այն ցավը, որ դուք և ես զգում ենք, գուցե այստեղ՝ այս շրջանում է ամենաշատը, որպես չափորոշիչ: Ծայրահեղ իրավիճակում անգամ մենք կարող ենք դառնալ ինչպես երեխաներ մեր սրտերում, խոնարհեցնել մեզ և համբերատարությամբ «աղոթել և աշխատել ու սպասել»23 մեր մարմինների և հոգիների ապաքինմանը: Ինչպես Հոբը, մեր փորձությունների միջոցով անցնելուց հետո, մենք պիտի «ոսկիի նման դուրս գանք»:24

Ես բերում եմ վկայություն, որ Նա մեր Քավիչն է, մեր Ընկերը, մեր Բարեխոսը, Մեծ Բժիշկը, Մեծ Ապաքինողը: Նրանում մենք կարող ենք գտնել խաղաղություն և մխիթարություն՝ ինչպես մեր ցավերում և մեր մեղքերում, այնպես էլ մեր ցավերից և մեղքերից: Եթե միայն մենք գանք դեպի Նա խոնարհ սրտերով: Նրա «շնորհքը բավական է»:25 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Orson F. Whitney, in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle (1972), 98.

  2. Robert D. Hales, “Healing Soul and Body,” Ensign, Nov. 1998, 14.

  3. Տես Ալմա 31.31, 33:

  4. 2 Նեփի 2.1:

  5. 2 Նեփի 9.11:

  6. Եբրայեցիս 4.15: Պողոսն ուսուցանում է մեզ նայել դեպի Փրկիչը որպես օրինակ, երբ գործ ենք ունենում «հակառակություն քաշում մեղավորներիցը [մեր] դեմ, որ [մենք] անձերովը չյոգնինք թուլացած [մեր]մտքերում» (Եբրայեցիս ԺԲ.3):

  7. Յերեմիա 8.22:

  8. Ալմա 36,14:

  9. 3 Նեփի 9.13:

  10. 3 Նեփի 27.14; շեշտադրումն ավելացված է:

  11. 1 Նեփի 11.31:

  12. Ալմա 7.11; շեշտադրումն ավելացված է:

  13. Տես John Taylor, The Mediation and Atonement (1882), 97: Նախագահ Թեյլորը գրում է Հոր և Որդու միջև «ուխտի» մասին, որը նրանք կապել են նախաերկրային խորհուրդների ժամանակ՝ մարդկության քավող փրկագնումն իրականացնելու համար: Կյանքի ընթացքում Քրիստոսի կամավոր տառապանքները լրացնում են Նրա տառապանքները այգում և խաչի վրա (տես Մոսիա 3.5–8):

  14. Henry B. Eyring, “Adversity,” Liahona, May 2009, 24; շեշտադրումն ավելացված է:

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 6.20:

  16. Մատթեոս 8.16; շեշտադրումներ ավելացված է:

  17. Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Liahona, Nov. 2006, 7–8.

  18. Մորմոն 5.11:

  19. Մատթեոս 11.29:

  20. Տես Michael R. Morris, “Sherrie’s Shield of Faith,” Ensign, June 1995, 46:

  21. Վարդապետություն և Ուխտեր 50.40–41, 44:

  22. Մոսիա 3.19:

  23. Henry B. Eyring, Liahona, May 2009, 24.

  24. Հոբ 23.10:

  25. Բ Կորնթացիս 12.9; տես նաև Եթեր 12.26–27; Վարդապետություն և Ուխտեր 18.31: