Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքից
Մեծահոգի մարդը
Օգտագործված է Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասագիրք, 2007), 423–25:
Նավու, Իլինոյս, տեղափոխվելուց հետո, Ջոզեֆ և Էմմա Սմիթները Ռեդ Բրիք խանութը կառուցեցին: Այն ծառայում էր որպես Ջոզեֆի գրասենյակ և ընտանիքին օժանդակող վաճառակետ:
Ես կվերցնեմ 9կգ այլյուր, Էմմա:
Դուք ուրիշ ինչի՞ կարիք ունեք:
Ջեյմսը վերջերս էր Անգլիայից տեղափոխվել Նավու իր քրոջ և նրա ամուսնու՝ Հենրիի հետ: Ջեյմսը Եկեղեցու անդամ չէր:
Մենք ամբողջ օրը աշխատանք փնտրեցինք, Հենրի: Չեմ կարծում ինչ-որ բան կգտնենք:
Եկեք օգնություն խնդրենք Մարգարեից:
Ջեյմսը երբեք չէր հանդիպել Ջոզեֆ Սմիթին կամ երբևէ նրան մոտ չէր գտնվել: Մի ազդեցիկ ոգի պատեց նրան՝ միայն նրա վրա նայելիս:
Նա իրոք Ամենաբարձրյալ Աստծո մարգարեն է:
Եղբայրնե՛ր, ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ այսօր:
Պր. Սմիթ, որևէ աշխատանք ունե՞ք:
Կարո՞ղ եք ջրափոս անել:
Կփորձենք որքան հնարավոր է լավ անել:
Ջոզեֆը տղամարդկանց ուղեկցեց խանութից մի փոքր հեռու և նրանց մեկնեց մետրաչափը:
Կարո՞ղ եք այս գծի երկայնքով մոտ մեկ մետր լայնությամբ և ութսուն սանտիմետր խորությամբ ջրափոս անել:
Երբ ավարտեցին ջրափոսը, նրանք կանչեցին Ջոզեֆին, որ ստուգի:
Ես չէի կարող ավելի լավ անել: Եկեք ինձ հետ:
Ջոզեֆն այդ տղամարդկանց տվեց մսի ամենամեծ ու լավագույն երկու կտորները և երկու պարկ այլուր:
Սա չափից շատ է, Ջոզեֆ:
Մենք էլի կաշխատենք սրա դիմաց:
Եթե դուք գոհ եք, տղանե՛ր, ինձ համար բավարար է:
Շնորհիվ Մարգարեի դրսևորած նման բարության և այլ փորձառությունների, որոնց ընթացքում նա զգացել էր, որ Ջոզեֆն Աստծո զորությունն ունի, ավելի ուշ, այդ տարվա ընթացքում Ջեյմսը սովորեց ավետարանը, մկրտվեց և հաստատվեց:
Նկարները՝ Սալ Վելլուտոի և Յուջինիո Մատոզիի