Աղոթք առ Նա
Քանի որ «արդարի երգն աղոթք է [Նրա] համար», մենք կարող ենք մոտենալ մեր Փրկչին երգերի միջոցով:
Երանի՜ թե կարողանայի երգել քույր Շնայդերի նման: Երանի՜ թե կարողանայի դաշնամուր նվագել Եղբայր Մենենդեզի պես: Քանի անգամ ենք լսել կամ մտածել այդպիսի բաներ: Երբեմն մտածում ենք երաժշտական տաղանդի մասին որպես հատուկ պարգև, որը պատկանում է միայն ուրիշներին, մի գեղեցիկ տաղանդ, որը մենք գնահատում ենք, բայց կարծում, թե մենք չունենք:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում երաժշտությունն ու երգը բոլորի համար են: Օրհներգերի միջոցով մենք կարող ենք երախտագիտություն արտահայտել և օրհնաբանություն մեր Քավչի հանդեպ, սովորել Նրա վերականգված ավետարանը, հիշել Նրա Քավությունը և պարտավորվել հետևելու Նրան:
Արտահայտել երախտագիտություն և գովաբանություն
Երբ հնադարյան Իսրայելն ազատվեց Եգիպտոսից. «Այն ժամանակ երգեց Մովսեսը և Իսրայելի որդիքը [մի] երգ Տիրոջը» (Ելից ԺԵ.1): Երբ Հարեդացիներն անցնում էին օվկիանոսը. «նրանք գովք էին երգում առ Տերը» (Եթեր 6.9): Իսկ երբ Վերջին Օրերի առաջին Սրբերը նվիրագործեցին Կիրթլենդի Տաճարը, նրանք երգեցին Վիլյամ Վ. Ֆելփսի նոր օրհներգը «Աստծո Հոգին կրակի պես վառվում է»:Ավետարանի յուրաքանչյուր տնտեսությունում Աստծո զավակները բարձրացրել են իրենց ձայները երաժշտությամբ Նրան գովերգելու համար:
Մեր օրհներգերից շատերն այսօր արտահայտում են ցնծության և գովաբանության այս ոգին: Օրինակ՝ Վիլյամ Վ. Ֆելփսի մեկ այլ սիրելի օրհներգ հռչակում է.
Օրհներգերը կարող են նաև արտահայտել մեր երախտագիտությունը որոշակի օրհնությունների համար, ինչպես արտահայտված է այս հանրաճանաչ հատվածում.
Երբ երգում ենք այս օրհներգերը, մենք հետևում ենք պատվիրանին. «Եթե ուրախ ես,– որը նշանակում է, եթե զվարթ ես կամ երջանիկ,– գովք ասա Տիրոջը` երգելով, երաժշտությամբ… . և գովքի ու գոհաբանության աղոթքով» (ՎևՈՒ 136.28):
Սովորիր Նրա Ավետարանը
Բացի երախտագիտություն և գովք արտահայտելուց, օրհներգերը նաև տալիս են մեզ հնարավորություններ սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Օրինակ այս հանրաճանաչ երեխաների օրհներգը բացատրում է շատ հստակորեն և գեղեցիկ ձևով մեր հարաբերությունը մեր Երկնային Հոր հետ:
Մյուս օրհներգերը ցույց են տալիս մեզ, թե ինչպես ապրել ավետարանի սկզբունքներով, ինչպես օրինակ այս սիրված օրհներգը, որը գրվել է պիոներների դարաշրջանում:
Մեր ամենասիրելի օրհերգերից մի քանիսը սովորեցնում են մեզ հետևել Քրիստոսի ծառաներին, Նրա ընտրյալ մարգարեներին մեր օրերում: Օրինակ «Գովք մարդուն» օրհներգը օգնում է մեզ հիշել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կարևոր դերը ավետարանի վերականգման գործում.
Այս և մյուս օրհներգերի մասին խորհելը և երգարանում նշված սուրբ գրքերի հղումներն ուսումնասիրելը կարող է մեզ օգնել սովորել և հիշել Փրկչին մեր ամենօրյա կյանքում:
Հիշեք Նրա Քավությունը
Ամենակարևոր ուղիներից մեկը, որ հիշում ենք Փրկչին ամեն շաբաթ հաղորդությունը ճաշակելն է: Նախապատրաստվելով այս սրբազան իրադարձությանը, մենք օրհներգ ենք երգում.
Տես վախճանվեց Փրկիչը մեծ,
Դատապարտված օրենքից կեղծ,
Նա մեր մեղքի համար զոհվեց …
Եթե երգում ենք ուշադիր և աղոթալից, հաղորդության օրհներգերի խոսքերն օգնում են մեզ կենտրոնանալ Փրկչի վրա: Դրանք նախապատրաստում են մեզ հաղորդությունը իմաստալից վերցնել և վերապարտավորեցնում Քրիստոսի անունը մեզ վրա վերցնել, որ միշտ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները:
Պարտավորվեք հետևել Հիսուս Քրիստոսին
Մեր բազմաթիվ օրհներգերում արտահայտված է Փրկչին հետևելու պարտավորություն: Երբ երգում ենք այս օրհերգերը, մենք վկայում ենք մեր Հորը Երկնքում, որ ցանկանում ենք հետևել Իր Որդուն: Օրինակ մտածեք այս տողերի մասին.
«Կգնամ, ուր կուզես Դու, Տեր» օրհներգը կատարում է նմանտիպ մի հայտարարություն.
Մեր երգերը, լինեն դրանք գովաբանության, երախատագիտության, գիտելիքի, հիշատակի կամ պարտավորության, հաճելի են Տիրոջը: Նա ասել է. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո, արդարների երգն աղոթք է ինձ համար և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին» (ՎևՈՒ 25.12):
Բարեբախտաբար Տերը չի ասել «Միայն գեղեցիկ երգերն են աղոթք առ ինձ» կամ «Ես կլսեմ միայն նրանց, ովքեր տաղանդ ունեն»: Մեր երաժշտության մեջ ինչպես և մեր կյանքում Նա ավելի մտահոգված է մեր սրտերի վիճակով, քան մեր ունակությամբ:
Ինչպիսիսն էլ որ լինի մեր հմտության մակարդակը, մենք կարող ենք բոլորս մասնակցել երաժշտությանը` երգելով օրհներգեր: Եվ երբ մենք երգում ենք մեր ողջ սրտով, մենք գալիս ենք դեպի Քրիստոս օրհներգերի միջոցով: