Հիմնել Քրիստոսակենտրոն տուն
Մենք հասկանում և հավատում ենք ընտանիքի հավերժական բնույթին: Այս հասկացողությունն ու հավատքը մեզ պետք է ոգեշնչի անել ամեն ինչ, որ ուժերի սահմաններում՝ հիմնելու համար Քրիստոսակենտրոն տուն:
Որպես երիտասարդ միսիոներ Ուրուգվայում և Պարագվայում իմ ծառայության վաղ օրերին ես հասկացա, որ նրանք ովքեր ձգտում էին իմանալ ավելին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին, առավել շատ հետաքրքրված էինընտանիքի մասին մեր վարդապետությամբ: Փաստորեն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումից սկսած ճշմարտություն որոնողներին գրավել էր այն վարդապետությունը, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:
Իր զավակների համար հավերժական ընտանիքների սկզբունքը` Երկնային Հոր մեծ ծրագրի հիմնական տարրն է: Այդ ծրագրի համար վճռորոշ է այն հասկացողությունը, որ մենք ունենք և երկնային, և երկրայինընտանիք: Պողոս Առաքյալն ուսուցանում է մեզ, որ Երկնային Հայրը մեր հոգիների հայրն է.
«Որ լինի թե խարխափեն [Տիրոջը] եւ գտնեն…
Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք…Նորա ազգիցն էլ ենք»:
Սիրառատ Երկնային Հոր ժառանգ լինելը այնպիսի հիմնական սկզբունք է Հիսուս Քրիստոսի ավետարանում, որ նույնիսկ մեր երեխաներն են հայտարարում այդ ճշմարտության մասին, երբ Երեխաների Միությունումերգում են «Աստծո զավակն եմ» երգը: Հիշո՞ւմ եք խոսքերը.
Զավակն եմ ես Աստծո,
Նա է ինձ կյանք տվել,
Տվել է ինձ տուն երկրային
Եվ ծնողներ բարի:
Գիտակցումը, որ մենք ունենք երկնայի ն ընտանիք, օգնում է մեզ հասկանալ երկրային ընտանիքների հավերժական բնույթը:Վարդապետություն և Ուխտերն ուսուցանում են մեզ, որ ընտանիքը էական է երկնքի կարգի համար. «Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով»:
Ընտանիքի հավերժական բնույթը հասկանալը վճռական տարր է Իր զավակների համար Երկնային Հոր ծրագիրն ըմբռնելու համար:Մյուս կողմից հակառակորդը փորձում է անել ամեն ինչ, որն իր զորության սահմաններում է, որպեսզի կործանի Երկնային Հոր ծրագիրը: Փորձելով խափանել Աստծո ծրագիրը, նա աննախադեպ հարձակում է գործում ընտանիքի հաստատության վրա: Նաիր հարձակման մեջ օգտագործում է ամենահզոր զենքերից մի քանիսը, ինչպես օրինակ՝ եսասիրությունը, ագահությունը և տռփագրությունը:
Մեր հավերժական երջանկությունը սատանայի նպատակակետերից չէ: Նա գիտի, որ տղամարդկանց և կանանց իր նման թշվառ դարձնելու հիմնական բանալին նրանց ընտանեկան հարաբերություններից զրկելն է, որն ունի հավերժական ներուժ: Հասկանալով, որ այս կյանքում և հավերժություններում ճշմարիտ երջանկությունը գտնվում է ընտանիքի մեջ, նա անում է ամեն ինչ այն կործանելու համար:
Հնադարյան մարգարե Ալման իր զավակաների համար Աստծո ծրագիրն անվանում է «երջանկության մեծ ծրագիր»:Առաջին Նախագահությունը և Տասնեկու Առաքյալների Քվորումը, որոնց մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, առաջարկել են մեզ երջանկության և ընտանեկան կյանքի հետ կապված այս ոգեշնչված խորհուրդը. «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի: Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ: Ընտանեկան կյանքումերջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»:
Այս երջանկությունը, որի մասին խոսվել է Ալմայի, իսկ ավելի վերջերս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, անկասկած տանը և ընտանիքի հետ գտնվելն է: Այն առատությամբ մերը կլինի, եթե մենք անենք մեր ուժերի սահմաններում հանարավոր ամեն բան՝ Քրիստոսակենտրոն տուն հիմնելու համար:
Քույր Մեյնզը և ես սովորեցինք որոշ կարևոր սկզբունքներ, երբ մեր ամուսնության սկզբում սկսեցինք Քրիստոսակենտրոն տուն հիմնելու գործընթացը: Մենք սկսեցինք՝ հետևելով մեր Եկեղեցու ղեկավարների խորհրդին: Մենք հավաքեցինք մեր երեխաներին միասին և անցկացրեցինք շաբաթական ընտանեկան երեկոներ, ինչպես նաև ամենօրյա աղոթքներ և սուրբ գրությունների ուսումնասիրություն: Դաոչ միշտ էր հեշտ,հարմար կամ հաջողված, բայց ժամանակի ընթացքում այս հասարակ հավաքները դարձան թանկարժեք ընտանեկան սովորույթներ:
Մենք իմացանք, որ շաբաթվա վերջում մեր երեխաները գուցե չհիշեին ամեն ինչ ընտանեկան երեկոյի դասի մասին, բայց նրանք հիշում էին, որ մենք անցկացրել էինք այն:Մենք իմացանք, որ դպրոցում օրվա վերջում նրանք երևի չէին հիշում սուրբ գրությունների ճշգրիտ խոսքերը կամ աղոթքները, բայց նրանք հիշում էին, որ մենք իսկապես կարդացելէինք և որ մենք իսկապես աղոթելէինք: Եղբայրներ և քույրեր, մեզ և մեր երիտասարդների համար մենք մեծ ուժ և պաշտպանություն ունենք՝ տանը սելեստիալ սովորույթներ հիմնադրելիս:
Սովորելով, ուսուցանելով և կիրառելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները մերտներում, մենք կկարողանանք հաղթահարել աշխարհի կեղծ սովորույթները և կսովորենքառաջին տեղում դնել ուրիշների կարիքներն ու մտահոգությունները:
Քրիստոսակենտրոն տուն հիմնելու պատասխանատվությունը դրված է ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների վրա: Ծնողները պարտական են ուսուցանել իրենց երեխաներին սիրով և արդարությամբ:Նրանք հաշվետու կլինեն Տիրոջ առաջ նրա համար, թե ինչպես են կատարելիրենց սրբազան պարտականությունները: Ծնողներն ուսուցանում են իրենց երեխաներին խոսքով և օրինակով:Ս.Ս. Միլլերի կողմից գրված այս բանաստեղծությունը, որը կոչվում է Արձագանք, ցույց է տալիս ծնողների ունեցած կարևոր ազդեցությունը, երբ նրանք ներգործում են իրենց երեխաների վրա:
Դա ոչխար էր ոչ թե գառ,
Որ մոլորվեց Հիսուսի առակում,
Չափահաս ոչխար, որ մոլորվեց
Հոտի իննսուն և իննի միջից:
Իսկ ինչո՞ւ պետք է ոչխարին փնտրենք,
Եվ անկեղծորեն հուսանք ու աղոթենք,
Քանզի վտանգավոր է, երբ ոչխարն է սխալ գործում,
Նրանք ճամփից շեղում են գառներին:
Գիտե՞ք, որ գառները կհետևեն ոչխարներին,
Որտեղ էլ որ ոչխարները մոլորվեն:
Երբ ոչխարներն են սխալ գործում
Երկար չի տևում, երբ գառներն էլ են շեղվում:
Եվ այսպես ոչխարների համար ենք ջերմ աղոթում,
Հանուն այսօրվա գառների,
Քանզի, երբ ոչխարներն են կորչում
Ինչ սոսկալի գին.
Հետևանքները, որ կրում են ծնողները, որոնք իրենց երեխաներին շեղում են ճանապարհից, տրվում են Տիրոջ կողմից Վարդապետություն և Ուխտերում. «Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում…որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին»:
Դժվար է չափազանցնել խոսքի և օրինակի միջոցով իրենց երեխաներին սելեստիալ սովորույթներ ուսուցանելու հարցում ծնողների կարևորությունը: Երեխաները նույնպես կարևոր դեր են կատարում Քրիստոսակենտրոն տուն հիմնելու գործում: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի կարճ խոսակցությամբ, որը վերջերս ունեցա իմ ութ տարեկան թոռնիկ Վիլլի հետ, որը ցուցադրում է այդ սկզբունքը:
«Ես սիրում եմ ձիավարել և հայրիկիս հետ գնում եմ պարանով ձիեր բռնելու: Պարանը տարբերթելերի փնջեր ունի միմյանց հետ հյուսված՝ այն ուժեղ դարձնելու համար: Եթե պարանն ունենար միայն մեկ թելերի փունջ, այն չէր կարողանա գործը գլուխ բերել: Բայց քանի որ կան ավելի շատ թելերի փնջեր, որոնք միմյանց հետ աշխատում են, մենք կարող ենք օգտագործել այն, շատ բազմազան ուղիներով և այն ամուր կլինի:
«Ընտանիքները կարող են լինել պարանների նման: Երբ միայն մեկ անձնավորություն է ջանասիրաբար աշխատում և անում այն, ինչը ճիշտ է, ընտանիքն այնքան էլ ուժեղ չի լինում, որքան, երբ բոլորն են միմյանց օգնելու ջանքեր գործադրում:
Ես գիտեմ, որ երբ ես անում եմ այն, ինչը ճիշտ է, ես օգնում եմ իմ ընտանիքին: Երբ ես իմ քույր Իզաբելին լավ եմ վերաբերվում, մենք երկուսս էլ ուրախանում ենք և դա մայրիկիս և հայրիկս երջանիկ է դարձնում: Եթե մայրս ինչ որ բան անելու կարիք ունի, ես կարող եմ օգնել նրան, խաղալով իմ փոքրիկ եղբոր՝ Ջոյի հետ: Ես իմ ընտանիքին կարող եմ օգնել նաև սենյակս մաքուր պահելով ևբարյացակամությամբ նրանց նեղ դրությունից հանելով, երբ դրա կարիքը լինի: Քանի որ ես իմ ընտանիքի ավագ երեխան եմ, ես գիտեմ, որ լավ օրինակ լինելը կարևոր է: Ես կարող եմ լավագույնս աշխատել ընտրել ճիշտը և հետևել պատվիրաններին:
Գիտեմ, որ երեխաները կարող են օգնել իրենց ընտանիքներին ուժեղ լինել ամուր պարանի պես: Երբ ամեն մեկն անում է իր լավագույնը և աշխատում միասին, ընտանիքները կարող են երջանիկ և ուժեղ լինել»:
Երբ ծնողները նախագահում են ընտանիքում սիրով և արդարությամբ և ուսուցանում իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը խոսքով և օրինակով, և երբ երեխաները սիրում և աջակցում են իրենց ծնողներին՝ սովորելով և կիրառելով սկզբունքները, որոնք իրենց ծնողներն են ուսուցանում, արդյունքը լինում է Քրիստոսակենտրոն տան հիմնումը:
Եղբայրներ և քույրեր, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք հասկանում և հավատում ենք ընտանիքի հավերժական բնույթին: Այս հասկացողությունն ու հավատքը մեզ պետք է ոգեշնչի անել ամեն ինչ, որ ուժերի սահմաններում՝ հիմնելու համար Քրիստոսակենտրոն տուն: Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ երբ մենք ձգտում ենք անել այս ամենը, մենք ավելի լիարժեք ենք գործի դնում սերն ու ծառայությունը, որի օրինակը տրվել է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքի և Քավության միջոցով, և արդյունքում մեր տները կարող են իսկապես նման լինել մի կտոր երկնքի երկրի վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: