2025
Ինչո՞ւ Տերը Եկեղեցի ունի
Երիտասարդներին զորացնելու համար․ Հոկտեմբեր 2025


Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2025

Ինչո՞ւ Տերը Եկեղեցի ունի

երիտասարդ կանայք

Քրիստոսի Եկեղեցու նպատակն է «հնարավորություն տալ անհատներին և ընտանիքներին օգնել Աստծուն՝ կատարելու Նրա փրկության և վեհացման գործը»։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին օգնում է Աստծո «զավակներին փառքի ամենաբարձր աստիճանին արժանի դառնալ, որը վեհացումը կամ հավերժական կյանքն է»:

«Փրկիչը … պատվիրել է [Եկեղեցուն] իրագործել Իր նպատակները՝ քարոզել իր ավետարանը, առաջարկել Իր արարողությունները և ուխտերը, հնարավոր դարձնել, որ Նրա զորությունը արդարացնի և սրբագործի մեզ»։

Եկեղեցու անդամներին հասանելի են Հիսուս Քրիստոսի զորությունը և օրհնությունները` քահանայության իշխանության և բանալիների, ուխտերի և արարողությունների, մարգարեական առաջնորդության, սուրբ գրությունների և Սրբերի համայնքի միջոցով։

Եկեղեցուն նաև պատվիրվել է․ «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (Վարդապետություն և Ուխտեր 115․5

Եկեղեցու անդամները ձգտում են «շողալ»՝ ապրելով ավետարանով, հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը, միավորելով ընտանիքները հավերժության համար և հոգ տանելով աղքատների և կարիքավորների մասին։ Սա Աստծո փրկության և վեհացման աշխատանքն է։